USD
EUR
RUB

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. ԱՄԵՆ ԴԻՐԻԺՈՐ ԻՐ ԱԿՆՈՑՈՎ Է ՆԱՅՈՒՄ ՆՈՏԱՆԵՐԻՆ

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դժվար է ասել, թե 91 տարի առաջ ի՞նչ եղանակ էր դեկտեմբերին, երբ Կոստանդնուպոլսում (ներկայում՝ Ստամբուլ) ծնվեց Հովհաննես Չեքիջյանը, բայց 2019 թվականի դեկտեմբերի 24-ին արեւի շողերը համառորեն թափանցում էին խմբագրության վարագուրած պատուհաններից ներս եւ ջերմացնում առանց այն էլ Մեծն նվագավարի ներկայությունից ջերմացած մթնոլորտը։ Զրույցն անկաշկանդ էր ու հարցերի տարափով լի, եւ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ յուրաքանչյուրի հնչեցրած հարցը կարող էր ծագել մեզանից յուրաքանչյուրի մտքում, եւ հենց դա էր պատճառը, որ բոլորս համակ ուշադրություն էինք ու նաեւ անհամբեր՝ սեփական հարցը հնչեցնելու, իսկ առավել անհամբերը թերթի գլխավոր խմբագիր Արթուր Ղարագյոզյանն էր, որ մեկի տված հարցը իսկույն թեմա էր դարձնում ու շարունակության «դրդում», այնպես որ ամանորյա մանկության հուշի մասին Թամարա Մուրադյանի հարցը Արթուրը տեղափոխեց նաեւ Պոլիս եւ համեմատության մեջ դրեց առաջին անգամ հայրենիքում այն նշելու ապրումների հետ։

- Հայրենիքը ուրիշ զգացողություն է. առաջին Նոր տարին հայրենիքում ուրիշ զգացողություն է, - ասաց մաեստրոն։

- Անկեղծ ասած, մեր Կոմիտասը, որ խոշոր գանձ է, միջազգային առումով, կարծես թե, որպես համեմատություն բերեմ, մեր գրաբար լեզուն, հեռացել է մարդկանցից. հիմա մեր գյուղացին Կոմիտաս չգիտի՝ ո՞վ է, ի՞նչ է. Կոմիտասի երաժշտությունը չկա էնտեղ։ Եթե հայկական երաժշտություն են ասում, նրանք հասկանում են ռաբիսները, իսկ Կոմիտասը... Ես խոշոր պայքար եմ տարել, որպեսզի ունենար իր հայրենիքում իր թանգարանը, շատ խոշոր պայքար, վերջը մեզ հաջողվեց. թանգարանի ստեղծման օրվանից, ուրեմն, Կոմիտասը սկսեց վերաշնչել, եւ հիմա Կոմիտասի համար արտասահմանից շատ են գալիս, ուսումնասիրում են, եւ ոնց որ գույները կողք-կողքի դնում ես, արդեն ջոկում ես ճիշտը, էնպես որ, խոշոր, միջազգային չափանիշով, 9-րդ սիմֆոնիա-բան, որ վերջանում է, ես Կոմիտաս եմ կատարում վերջում, արդեն մարդիկ զարմանում են, թե դա էդպես չի եղել, էդպիսի գանձ ունենք մենք...»:

Լրահոս
Աշխարհի ամենահին թրերից մեկը Մխիթարյան միաբանության թանգարանում է Աշոտ Ավդալյան. Եվ հիմա դրսում անձրևաց տոն է «Ավետարանաբարբառք մասունքները»՝ Երեւանում Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 29- ին Վահան Տերյան. Էլ չեմ հավատում այդ ջինջ աչքերին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Իսրայելում Մովսես մարգարեի կյանքի տեսարանները հայ և համաշխարհային արվեստում Պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության Հայաստանի ներկայացուցիչները մեդալներով են վերադարձել թավջութակահարների միջազգային մրցույթներից Երջա­նիկ հա­մադ­րու­թ­յան մո­հի­կա­նը Արտաքսման կիրակի (Մեծ պահքի Երկրորդ կիրակի) Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է Հովհաննես Գրիգորյան Հենրիկ Էդոյան. Ինչպես երեխան Ռուբեն Բաբայան. Այս ծաղկեփունջը բեմում տեսնելը պետք է լինի պարտադիր Հրաչյա Սարուխան․ Անիմաստ է նստել ժամանակի կառքին, տերևների դեղին հոգեվարքին հասնել Աստծո սերը կենարար է Պահքի նպատակը Ազգային գրադարանը ցերեկույթով տոնեց հասարակական գործիչ Գրիգոր Արծրունու ծննդյան 175-ամյակը Տրդատ Ա-ի ծննդյան 2000-ամյակին ընդառաջ Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի մասին գիրք է հրատարակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Մարտիրոս Սարյանի 140-ամյակի առթիվ հիմնանորոգվել է հեղինակի «Կոստանդնուպոլսի շները» կտավը Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Սուրենյանցն իր ձեռագիրն ունի համաշխարհային կերպարվեստում. փետրվարի 27-ին նշվում է նկարչի 160-ամյակը «Հրաչյա Հովհաննիսյանը երգում էր աչքերը փակ, բոլորովին այլ մեկնաբանությամբ» Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կհամալրվի երաժշտական նոր գործիքներով Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը Լուվրում ավելի քան 1 միլիոն մարդ է այցելել Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդես Կարդում է Աշոտ Ավդալյանը․ Այս էլ քանի դար ես հեռանում եմ հայրական տնից Դվին հնավայրում կկառուցվի թանգարան Հայկական ժանյակի բացառիկ նմուշները բրիտանական «Լեյս» ամսագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին Կրկին հարվածում են Եկեղեցուն. չիմացություն, թե՞ դիտավորություն Սոնա Վան․ Մեկ աչքս փակ Սիփան Շիրազ․ Աստղերը պակասեցին Հայրը մեծ է, քան ես (Հովհաննես ԺԴ 28) «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» «Մայրամուտից առաջ՝ այս պահին» Աշոտ Ավդալյան. Անձրևների տոն
website by Sargssyan