Խոակին Ֆենիքսը` լավագույն դերասան, Ռենե Զելվեգերը` լավագույն դերասանուհի. ԱՄՆ-ում կայացել է կինոդերասանների գիլդիայի 26-րդ մրցանակաբաշխությունը

Խոակին Ֆենիքսը` լավագույն դերասան, Ռենե Զելվեգերը` լավագույն դերասանուհի. ԱՄՆ-ում կայացել է կինոդերասանների գիլդիայի 26-րդ մրցանակաբաշխությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: Լոս Անջելեսում տեղի է ունեցել ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի 26-րդ մրցանակաբաշխությունը, որի շրջանակում լավագույն դերասան է ճանաչվել Խոակին Ֆենիքսը («Ջոկեր»), իսկ լավագույն դերասանուհի՝ Ռենե Զելվեգերը («Ջուդի»):

Ինչպես տեղեկանում ենք TNT-ի յութուբյան ալիքից, «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթել է Բրեդ Փիթը («Մի անգամ Հոլիվուդում»), իսկ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակը շնորհվել է Լորա Դերնին («Ամուսնական պատմություն»):

Հարավկորեացի ռեժիսոր Պոն Ջուն-հոյի «Մակաբույծները» ֆիլմը լավագույն դերասանական կազմի համար արժանացել է SAG Awards-ի գլխավոր մրցանակին:

Մինչդեռ հոլիվուդյան գերաստղ Ռոբերտ դե Նիրոն «Իռլանդացին» ֆիլմի համար մրցանակի է արժանացել կինոոլորտում ունեցած ավանդի համար:

Ջենիֆեր Էնիսթոնն ու Փիթեր Դինքլեյջը ճանաչվել են դրամատիկ սերիալների լավագույն դերասաններ, մինչդեռ հումորային սերիալների ասպարեզում պարգևատրվել են Թոնի Շալուբը և Ֆիբի Ուոլեր Բրիջը:

Բրեդ Փիթ

Շառլիզ Թերոն

Քեյթ Բեքինսեյլ

Լորա Դերն

Ռոբերտ դե Նիրո

Հետևեք մեզ նաև Telegram-ում