USD
EUR
RUB

Ի­տա­լիա­յի շուն­չը Ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի թան­գա­րա­նում

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Irates.am: Երևա­նի Ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի թան­գա­րա­նում տե­ղի ու­նե­ցավ հան­րա­հայտ ի­տա­լա­ցի նկա­րիչ Կառ­լո Մոն­տար­սո­լո­յի կտավ­նե­րի «Լույս, ձայն, գույն» խո­րա­գի­րը կրող ցու­ցադ­րու­թյու­նը: Մի­ջո­ցա­ռու­մը կազ­մա­կեր­պել է «Մոն­տար­սո­լո» ըն­կե­րակ­ցու­թյու­նը` ՀՀ- ում Ի­տա­լիա­յի Հան­րա­պե­տու­թյան դես­պա­նու­թյան ա­ջակ­ցու­թյամբ, Ի­տա­լիա­յի ար­տա­քին գոր­ծե­րի և մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նա­խա­րա­րու­թյան հո­վա­նա­վո­րու­թյամբ:

Ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի թան­գա­րա­նի տնօ­րեն Նու­նե Ա­վե­տի­սյանն ա­սաց, որ մեր օ­րե­րում մշա­կու­թա­յին դի­վա­նա­գի­տու­թյու­նը շատ մեծ դեր ու­նի եր­կր­նե­րի և ժո­ղո­վուրդ­նե­րի մեր­ձեց­ման գոր­ծում: Նա կար­ծում է, որ մենք ևս հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նանք Ի­տա­լիա­յում ներ­կա­յաց­նե­լու հայ ար­վես­տա­գետ­նե­րին, Հա­յաս­տա­նում կշա­րու­նա­կենք ներ­կա­յաց­նել Ի­տա­լիա­յի ար­վես­տա­գետ­նե­րին: ՀՀ-ում Ի­տա­լիա­յի դես­պան Վին­չեն­ցո Դել Մո­նա­կոն ա­սաց, որ Կառ­լո Մոն­տար­սո­լո­յի ար­վես­տը կարևոր տեղ է գրա­վում 20-րդ դա­րի ար­վես­տում, նշեց նաև, որ նկա­րի­չը կա­րո­ղա­ցել է գույ­նը, լույ­սը, ձայ­նը ներ­դաշ­նակ կեր­պով ներ­կա­յաց­նել: ԿԳՄՍ նա­խա­րա­րի տե­ղա­կալ Նա­րի­նե Խա­չա­տու­րյանն ի լրումն նկա­տեց, որ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րը ևս կա­րող են այդ­պես վար­վել և դա կլի­նի լա­վա­գույն դի­վա­նա­գի­տու­թյու­նը. «Ժա­մա­նա­կա­կից ար­վես­տը շատ հե­տաքր­քիր է, ընդ­հան­րա­պես, լավ է ծա­նոթ լի­նել այ­սօր ապ­րող կամ մեզ­նից ոչ վա­ղուց հե­ռա­ցած ար­վես­տա­գետ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րին և ընդ­հան­րու­թյուն­ներ փնտ­րել ան­տիկ ար­վես­տի հետ: Են­թադ­րում ենք, որ իր հայ­րե­նի բնաշ­խար­հը ՝ «կա­տա­ղած» Վե­զու­վը և հրաշք Մի­ջերկ­րա­կա­նը ի­րենց ազ­դե­ցու­թյունն են թո­ղել նկար­չի վրա և ձևա­վո­րել նրա աշ­խար­հա­յաց­քը»: Նա­խա­րա­րի տե­ղա­կալն ըն­դգ­ծեց նաև, որ փո­խա­դարձ այ­ցե­լու­թյուն­նե­րից նոր ծրագ­րեր կծն­վեն:
Նկար­չի գոր­ծե­րը, ո­րոնք ցու­ցադր­վում են ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի թան­գա­րա­նում, «Մոն­տար­սո­լո» ըն­կե­րակ­ցու­թյան ար­խի­վա­յին հա­վա­քա­ծուի մաս են կազ­մում:

«Նշան­ներ և հն­չյուն­ներ», «Ծով, ա­լիք­ներ, ամ­պեր, քա­մի», «Սա­ղարթ­ներ» և «Վե­զու­վյան լա­վա­ներ» շար­քե­րը բնու­թագ­րում են նկար­չի ա­վե­լի քան հի­սուն տար­վա գոր­ծու­նեու­թյու­նը:

Ան­ժե­լա ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱՆ

Լրահոս
Ռուբեն Բաբայան. Այս ծաղկեփունջը բեմում տեսնելը պետք է լինի պարտադիր Հրաչյա Սարուխան․ Անիմաստ է նստել ժամանակի կառքին, տերևների դեղին հոգեվարքին հասնել Աստծո սերը կենարար է Պահքի նպատակը Ազգային գրադարանը ցերեկույթով տոնեց հասարակական գործիչ Գրիգոր Արծրունու ծննդյան 175-ամյակը Տրդատ Ա-ի ծննդյան 2000-ամյակին ընդառաջ Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի մասին գիրք է հրատարակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Մարտիրոս Սարյանի 140-ամյակի առթիվ հիմնանորոգվել է հեղինակի «Կոստանդնուպոլսի շները» կտավը Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Սուրենյանցն իր ձեռագիրն ունի համաշխարհային կերպարվեստում. փետրվարի 27-ին նշվում է նկարչի 160-ամյակը «Հրաչյա Հովհաննիսյանը երգում էր աչքերը փակ, բոլորովին այլ մեկնաբանությամբ» Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կհամալրվի երաժշտական նոր գործիքներով Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը Լուվրում ավելի քան 1 միլիոն մարդ է այցելել Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդես Կարդում է Աշոտ Ավդալյանը․ Այս էլ քանի դար ես հեռանում եմ հայրական տնից Դվին հնավայրում կկառուցվի թանգարան Հայկական ժանյակի բացառիկ նմուշները բրիտանական «Լեյս» ամսագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին Կրկին հարվածում են Եկեղեցուն. չիմացություն, թե՞ դիտավորություն Սոնա Վան․ Մեկ աչքս փակ Սիփան Շիրազ․ Աստղերը պակասեցին Հայրը մեծ է, քան ես (Հովհաննես ԺԴ 28) «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» «Մայրամուտից առաջ՝ այս պահին» Աշոտ Ավդալյան. Անձրևների տոն Հովհաննես Գրիգորյան․ Մի քանի ճշմարտություն Աշոտ Ավդալյան․ Արդար առավոտ Նիկա Ջորջանելի․ «Բան, որ լսվել է ոչ մեկ անգամ» Հակոբոս 5.16 Մենք սովորել ենք աշխատել խտրական վերաբերմունքի պայմաններում, սակայն վերջերս այդ դիմակայությունը համալրվել է վտանգավոր դրսևորումներով. բաց նամակ «Ես ի պաշ­տո­նե պար­տա­վոր եմ ա­նե­լու այդ մր­ցույ­թը» Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց ռեժիսոր Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը» ֆիլմը Ուկրաինայում կոչ են արել ոչնչացնել սովետական գրքերը Պարույր Սևակ. Երջանկություն Եղիշե Չարենց. Ամեն տեսակ երգ երգեցի... Դանիել Վարուժան․ Հունձք Ալեքսանդր Ծատուրյան. Երկու խոստովանանք Ռուբիկի խորանարդներով պատրաստված «Մոնա Լիզան» վաճառվել է 480 հազար եվրոյով Մեծ պահքի կիրակիները
website by Sargssyan