USD
EUR
RUB

Ինչո՞ւ է Արմեն Ամիրյանը գրել «Գեներալի երազը» պիեսը

 

Ապրիլի 10-ին Լոս Անջելեսում կկայանա Մշակույթի նախկին նախարար, Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Արմեն Ամիրյանի «Գեներալի երազը» պիեսի բեմականացման առաջնախաղը: Aravot.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է պարոն Ամիրյանի հետ, եւ նա որոշ «փակագծեր է բացել:

- Ինչպե՞ս ծնվեց նման պիես գրելու գաղափարը, եւ որո՞նք են այն կարեւոր շեշտադրումները, որ ցանկանում եք հասցնել լսարանին:

- Շատ վաղուց տարբեր իրական պատմություններ, իրական հերոսներ ապրում էին իմ հիշողություններում։ Հիմա ազատ ժամանակ ունեցա և իմ կյանքի տարբեր շրջանների հերոսներն ու պատմությունները դարձան մեկ պատմության հերոսներ։

Բեմադրության հերոսները՝ շատ տարբեր մարդիկ, Լոս Անջելես են հասել Սիրիայից, Լիբանանից, Հայաստանից, Իրանից ու Ռուսաստանից։ Նրանք հայտնվել են մի հարկի տակ՝ բժիշկ, ԱՄՆ բանակի գեներալ Կարպիս Դրամփյանի ընտանիքում, սակայն շատ տարբեր պատկերացումներ ունեն հայրենիքի մասին, երբեմն՝ հակասական։ Հիմնական պատգամը հայրենասիրությունն է և հայրենադարձությունը։

- Շուտով հանդիսատեսի դատին կհանձնվի պիեսի բեմադրությունը, ձեզ բավարարո՞ւմ է դերասանախաղը, ռեժիսորական աշխատանքը, ի՞նչ ակնկալիքներ ունեք հանդիսատեսից, որն ապրիլին դիտելու է ներկայացումը:

- Շատ ուրախ եմ, որ լավ և արհեստավարժ դերասանական խումբ է հավաքվել։ Բեմադրող ռեժիսոր Վահե Խաչատրյանի վարպետության, կոմպոզիտոր Արեգ Առուստամյանի հրաշալի երաժշտության, բեմանկարիչ Գարեգին Եվանգուլյանի մտահղացումների և, իհարկե, դերասանների բացառիկ խաղի շնորհիվ իրադարձություններն ընթանում են սրընթաց, հաճախ միաձուլվում են իրականն ու երևակայականը, ակնհայտ ճշմարտությունն ու ենթադրյալ պատկերացումները, կարոտն ու սերը, լացն ու ծիծաղը և այս ամենը՝ հայրենիքից հեռու՝ անսահման հայրենասիրության մեջ…

Կարծում եմ հանդիսատեսը կգնահատի մեր ստեղծագործական թիմի աշխատանքը և ներկայացումը պահանջված կլինի անգամներ բեմ բարձրանալու։

- Հնարավո՞ր է ձեր պիեսը բեմադրվի նաեւ Երեւանում կամ գուցե արդեն պատրաստի բեմականացումը ներկայացվի Երեւանում:

- Եթե ամեն բան հաջող ստացվի, ապա ծրագրում ենք հյուրախաղերով հանդես գալ Լաս Վեգասում, Ֆրեզնոյում, Չիկագոյում, Ռոադ Այլնդում, Նյու Յորքում։ Հավանաբար ամռանը կփորձենք հյուրախաղերը կազմակերպել Երևանում, Գյումրիում և Ստեփանակերտում։

- Ֆեյսբուքի ձեր էջում գրել եք, որ «Գեներալի երազը» դիտելուց հետո յուրաքանչյուր ոք ասելու է, որ դա հենց իր կյանքի պատմությունն է: ինչո՞ւ եք այդպես մտածում:

- Այն ճակատագիրը, որ ունեն մեր հերոսները շատ նման է ցանկացած հայի ճակատագրին, շատ նման է մեր ծնողների, պապերի ապրած կյանքի պատմությանը՝ ցեղասպանություն, գաղթականություն, խորհրդային պետություն, աքսոր, ներգաղթ, ազգային ինքնորոշման շարժում, Արցախյան ազատամարտ, արտագաղթ… Ես փորձել եմ իրական հերոսների կյանքի պատմություններն ընդհանրացնել այնպես, որ յուրաքանչյուր մարդ կարդալիս կամ դիտելիս անպայման գտնի իր կյանքից մի դրվագ։ Հուսով եմ այդպես էլ ստացվել է։

- Այսօր Հայաստանում գեներալ բառի կողքին տարբեր որակումներ են դնում, գեներալների անունները տարբեր համատեքստերում են հոլովվում, ինչպե՞ս ընտրեցիք ձեր պիեսի գեներալին:

- Մեր հերոսն ունի իր նախատիպը։ Նա ամերիկահայ բժիշկ Վարդգես Նաջարյանն է: Արցախյան ազատամարտի օրերին Վարդգես և Մերի Նաջարյանների հերոսական , անմնացորդ նվիրումը հայրենիքին ինձ շատ էր ոգևորել։ Ճիշտ է, պիեսում հերոսի անունը Կարպիս Դրամփյան է, բայց նրա որդու և հարսի անունները Վարդգես և Մերի է։ Բոլոր հերոսներն են իրական , մի փոքր ընդհանրացված կերպարով, որոշ դեպքերում փոփոխված անուններով։

Հավելեմ, որ «Գեներալի երազը» հայերեն է։ Ներկայացումն օտարալեզու հանդիսատեսի համար ունենալու է անգլերեն համաժամանակյա թարգմանություն։ Հրատարակվելու է նաև գրքի տեսքով։

Ինչ վերաբերվում է նոր ստեղծագործություններին, ապա կասեմ միայն, որ հիմա սկսել եմ աշխատել նոր գործի վրա, որը, հավանաբար , հետագայում կդառնա ֆիլմի սցենար։

Զրույցը՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

Լրահոս
Աշխարհի ամենահին թրերից մեկը Մխիթարյան միաբանության թանգարանում է Աշոտ Ավդալյան. Եվ հիմա դրսում անձրևաց տոն է «Ավետարանաբարբառք մասունքները»՝ Երեւանում Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 29- ին Վահան Տերյան. Էլ չեմ հավատում այդ ջինջ աչքերին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Իսրայելում Մովսես մարգարեի կյանքի տեսարանները հայ և համաշխարհային արվեստում Պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության Հայաստանի ներկայացուցիչները մեդալներով են վերադարձել թավջութակահարների միջազգային մրցույթներից Երջա­նիկ հա­մադ­րու­թ­յան մո­հի­կա­նը Արտաքսման կիրակի (Մեծ պահքի Երկրորդ կիրակի) Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է Հովհաննես Գրիգորյան Հենրիկ Էդոյան. Ինչպես երեխան Ռուբեն Բաբայան. Այս ծաղկեփունջը բեմում տեսնելը պետք է լինի պարտադիր Հրաչյա Սարուխան․ Անիմաստ է նստել ժամանակի կառքին, տերևների դեղին հոգեվարքին հասնել Աստծո սերը կենարար է Պահքի նպատակը Ազգային գրադարանը ցերեկույթով տոնեց հասարակական գործիչ Գրիգոր Արծրունու ծննդյան 175-ամյակը Տրդատ Ա-ի ծննդյան 2000-ամյակին ընդառաջ Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի մասին գիրք է հրատարակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Մարտիրոս Սարյանի 140-ամյակի առթիվ հիմնանորոգվել է հեղինակի «Կոստանդնուպոլսի շները» կտավը Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Սուրենյանցն իր ձեռագիրն ունի համաշխարհային կերպարվեստում. փետրվարի 27-ին նշվում է նկարչի 160-ամյակը «Հրաչյա Հովհաննիսյանը երգում էր աչքերը փակ, բոլորովին այլ մեկնաբանությամբ» Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կհամալրվի երաժշտական նոր գործիքներով Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը Լուվրում ավելի քան 1 միլիոն մարդ է այցելել Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդես Կարդում է Աշոտ Ավդալյանը․ Այս էլ քանի դար ես հեռանում եմ հայրական տնից Դվին հնավայրում կկառուցվի թանգարան Հայկական ժանյակի բացառիկ նմուշները բրիտանական «Լեյս» ամսագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին Կրկին հարվածում են Եկեղեցուն. չիմացություն, թե՞ դիտավորություն Սոնա Վան․ Մեկ աչքս փակ Սիփան Շիրազ․ Աստղերը պակասեցին Հայրը մեծ է, քան ես (Հովհաննես ԺԴ 28) «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» «Մայրամուտից առաջ՝ այս պահին» Աշոտ Ավդալյան. Անձրևների տոն
website by Sargssyan