Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ելույթ կունենա Հայաստանում

Դաշնակահարուհի Եվա Գևորգյանը ելույթ կունենա Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Հունվարի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալու է «Հայ դաշնամուրային երաժշտություն․ մաս 3» խորագրով համերգ: Մենանվագով, զուգանվագով և միաժամանակ երեք դաշնամուրով կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ծրագրում` Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Ալեքսանդր Հարությունյան, Հարո Ստեփանյան, Կոմիտաս, Սայաթ-Նովա, Շերամ, Ջիվանի և այլք:

Համերգը նախաձեռնել է «ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերությունը:

Համերգին ելույթ կունենան դաշնակահարներ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը (Հայաստան), Եվա Գևորգյանը (Ռուսաստան, Հայաստան), Փում Փրոմըչարթը (Թայլանդ, Կանադա):

Ռուսաստանաբնակ դաշնակահարուհի Եվան սովորում է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում: Նա նվագում է 3 տարեկանից, մասնակցել է մեկ տասնյակից ավելի միջազգային մրցույթների և փառատոների` արժանալով մրցանակների: Եվան անցա տարի ստացել է Հայաստանի քաղաքացիություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում