«Մուլան»-ի ռեժիսորը հայտարարել Է, որ ֆիլմում Մուշու վիշապը չի լինի

«Մուլան»-ի ռեժիսորը հայտարարել Է, որ ֆիլմում Մուշու վիշապը չի լինի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորզելանդացի ռեժիսոր Նիկի Կարոն հայտարարել Է, որ «Մուլան» կինոնկարում, որը հիմնված Է Disney ստուդիայի համանուն մուլտֆիլմի վրա, Մուշու վիշապը չի լինի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է We got this covered-ը:

«Ես կարծում եմ, որ մեր ֆիլմը պետք Է շնորհակալ լինի Մուշուին նրա անփոխարինելության համար: Մենք կկրկնենք դասականը, բայց մեր պատմության մեջ կա հոգեւոր արարած՝ կապված Մուլանի նախնիների հետ, բայց դա Մուշուն չԷ»,- պարզաբանել Է Կարոն:

Մուլտֆիլմի շատ երկրպագուներ վշտացել են, երբ պերսոնաժը չի հայտնվել թրեյլերներում: Դրա փոխարեն, We got this covered-ի լրագրողների կարծիքով՝ մուլտֆիլմից այդ հեռացումը ստուդիային եւ կինոժապավենն ստեղծողներին կօգնի ներկայացնելու մի թարմ ու նոր բան, ի տարբերություն այլ ռեմեյքերի, օրինակ՝ «Գեղեցկուհու եւ հրեշի» կամ «Մոխրոտի», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում