Ճշմար­տու­թ­յու­նը մեկն է, իսկ խա­բեու­թ­յու­նը բազ­մա­դեմ է ու բազ­մա­պա­տիր

Ճշմար­տու­թ­յու­նը մեկն է, իսկ խա­բեու­թ­յու­նը բազ­մա­դեմ է ու բազ­մա­պա­տիր

Այս բանն ի­մա­ցիր, որ վեր­ջին օ­րե­րին չար ժա­մա­նակ­ներ պի­տի գան, երբ մար­դիկ պի­տի լի­նեն անձ­նա­սեր, փո­ղա­սեր, հպարտ, ամ­բար­տա­վան, հայ­հո­յող, ծնող­նե­րին անհ­նա­զանդ, անշ­նոր­հա­կալ, ան­մա­քուր, ան­հաշտ, ան­գութ, բան­սար­կու, ան­ժուժ­կալ, դա­ժա­նա­բա­րո, ան­բա­րե­սեր, մատ­նիչ, հան­դուգն, մե­ծա­միտ, ա­վե­լի շատ հեշ­տա­սեր, քան աստ­վա­ծա­սեր, մար­դիկ, որ ու­նեն աստ­վա­ծա­պաշ­տու­թյան կեր­պա­րանք, սա­կայն ու­րա­ցել են նրա զո­րու­թյու­նը (Բ Տիմ. 3; 1- 5)։

Աստ­վա­ծա­խոս Պո­ղոս ա­ռա­քյա­լի մար­գա­րեա­կան խոս­քե­րի ի­րա­կա­նու­թյու­նը մենք այ­սօր տես­նում ենք մեր ա­ռօ­րյա կյան­քում:

Բայց ի՞նչն է ստի­պում մար­դուն, որ­պես­զի լի­նի այդ­պի­սին: Մենք՝ բո­լորս ա­նընդ­հատ դժ­գո­հում ենք, սա­կայն եր­բեք պատ­ճա­ռը չենք ո­րո­նում մեր մեջ: Որ­պես­զի մարդ լի­նի բա­րի, հնա­զանդ, սուրբ, ի­մաս­տուն, նրան հա­վատք է պետք, հա­վատք մեր Տեր և Փր­կիչ Հի­սուս Քրիս­տո­սի հան­դեպ: Սո­ղո­մոն Ի­մաս­տու­նը այս­պես է ա­սում. «Ի­մաս­տու­թյան սկիզ­բը Տի­րոջ եր­կյուղն է»: Այ­սօր մեր ի­րա­կա­նու­թյան մեջ քա­նի՞ մարդ է իր զա­վա­կին Տի­րոջ եր­կյու­ղով դաս­տիա­րա­կում, իսկ ե­թե չենք դաս­տիա­րա­կում, ա­պա ի՞նչ ենք ու­զում նրան­ցից: Այ­սօր թե՛ հե­ռուս­տա­տե­սու­թյամբ, թե՛ հա­մա­ցան­ցով, և թե՛ տար­բեր լրատ­վա­մի­ջոց­նե­րով խրա­խուս­վում են ան­բա­րո­յա­կա­նու­թյու­նը, մար­դաս­պա­նու­թյու­նը, ստա­խո­սու­թյու­նը, գո­ղու­թյու­նը, հեշտ դրամ վաս­տա­կե­լը և ան­հոգ կյան­քով ապ­րե­լը: Օր օ­րի ծաղ­կում են գի­շե­րա­յին ա­կումբ­նե­րը, զվար­ճան­քի ու ժա­ման­ցի վայ­րե­րը: Մարդ­կանց ի­րենց ով լի­նե­լու մա­սին մտա­ծե­լուց շե­ղող զա­նա­զան այլ մի­ջոց­նե­րը: Ե­թե հայ­րը ստում է, ինչ­պե՞ս կա­րող է իր զա­վա­կից ճշ­մար­տա­խո­սու­թյուն պա­հան­ջել: Մենք, ամ­բար­տա­վան ու ան­հա­վատ սե­րունդ դաս­տիա­րա­կե­լով, փուշ ու տա­տասկ սեր­մա­նե­լով նրանց մեջ, պա­հան­ջում ենք, որ­պես­զի լի­նեն բա­րի և մար­դա­սեր: Մեղ­քի մեջ ըն­կած ու ան­զեղջ կյան­քով ապ­րող մար­դը նման է կրա­կի մեջ ըն­կած կա­րի­ճի, որ ճար չգտ­նե­լով՝ ինքն ի­րեն խայ­թե­լով ոչն­չաց­նում է: Ա­յո՛, մեղ­քը ինք­նաոչն­չաց­ման է տա­նում մար­դուն, շա­տերն են լսում սրա մա­սին, բայց, ցա­վոք, շատ քչերն են գի­տակ­ցում:

Օ­սեե մար­գա­րեն այս­պես է ա­սում. «Իմ ժո­ղո­վուր­դը նման­վեց նրան, ով ի­մա­ցու­թյուն չու­նի. քա­նի որ դու մեր­ժե­ցիր ի­մա­ցու­թյու­նը, Ես էլ քեզ կմեր­ժեմ» (Օ­սեե 4; 1 – 6): Այս խոս­քե­րը դա­տաս­տան և հան­դի­մա­նու­թյուն են՝ ուղղ­ված այ­սօր­վա սերն­դին:

Այ­սօր փոխ­վել է հենց երևույթ­նե­րը բնու­թագ­րող հաս­կա­ցու­թյուն­նե­րի իս­կա­կան նշա­նա­կու­թյու­նը, կամ էլ մեզ հայտ­նի հաս­կա­ցու­թյուն­նե­րը սկ­սել են վե­րագր­վել ի­րենց ոչ հա­մա­պա­տաս­խան երևույթ­նե­րի: Այդ պատ­ճա­ռով էլ, մի­գու­ցե, այ­սօր­վա աշ­խար­հը ո­մանց ներ­կա­յա­նում է շատ գու­նա­ռատ և հիաս­քանչ, քա­նի որ սեր է ան­վան­վում պղ­ծու­թյու­նը, հույս է ան­վան­վում անզ­գա­մու­թյու­նը, հա­վատ է կոչ­վում աստ­վա­ծա­նար­գու­թյու­նը: Մար­դիկ ոչ թե փոր­ձե­ցին ի­րենք հա­մա­պա­տաս­խա­նել մարդ կոչ­մա­նը, այլ ա­վե­լի դյու­րին նկա­տե­ցին փո­խել մարդ կոչ­ման բո­վան­դա­կու­թյու­նը, որ­պես­զի այն հա­մա­պա­տաս­խա­նի ի­րենց՝ մարդ­կա­յի­նից շատ հե­ռա­ցած տա­րօ­րի­նակ նկա­րագ­րին:

«Չկա ճշ­մար­տու­թյուն, չկա ո­ղոր­մու­թյուն, և չկա Աստ­ծո ճա­նա­չում երկ­րի վրա: Ա­նեծք, ստու­թյուն, սպա­նու­թյուն, գո­ղու­թյուն և շնու­թյուն ո­ղո­ղել են եր­կի­րը, և ա­րյունն ա­րյանն են խառ­նում»: Այս տո­ղե­րը հա­զա­րա­մյակ­ներ ա­ռաջ են գր­վել, բայց նկա­րագ­րում են այ­սօր­վա աշ­խարհն ու այ­սօր­վա մար­դուն, և ոչ սոսկ այն պատ­ճա­ռով, որ մար­գա­րեի բե­րա­նով են աս­ված, այլ որ աշ­խար­հը չի փոխ­վել այդ խոս­քե­րը աս­վե­լուց հա­զա­րա­մյակ­ներ անց: «Անզ­գամն ա­սաց իր սր­տում, թե` չկա Աստ­ված. ա­պա­կան­վե­ցին ու պղծ­վե­ցին ի­րենց ա­նօ­րի­նու­թյան մեջ, և չկա մե­կը, որ բա­րու­թյուն գոր­ծի: Տե­րը եր­կն­քից նա­յեց բո­լոր մարդ­կանց` տես­նե­լու, թե կա՞ մի ի­մաս­տուն, որ Աստ­ծուն փնտ­րի: Բո­լո­րը խո­տոր­վե­ցին, միա­սին ան­պի­տան դար­ձան. բա­րու­թյուն ա­նող չկա, ոչ իսկ մեկ հո­գի» (Սաղ­մոս 13.1-3): Ի­հար­կե, շատ ա­վե­լի հեշտ է ապ­րել ա­ռանց այն գի­տակ­ցու­թյան, որ կա գոր­ծե­րի ար­դա­րա­ցի հա­տու­ցում, քան­զի «այն, ինչ մարդ­կանց աչ­քին բարձր է, Աստ­ծո աչ­քին զազ­րե­լի է»: Կմախք­նե­րը ի­րենց չեն դա­տա­պար­տի, և օ­տա­րա­ծին մե­ռել­նե­րը հա­տու­ցում չեն պա­հան­ջի. միայն այդ ծան­րակ­շիռ պատ­ճա­ռով չար­ժե՞ր հրա­ժար­վել ազ­նիվ ծա­գու­մից: «Եվ քա­նի որ չկա­մե­ցան ճա­նա­չել Աստ­ծուն, Աստ­ված նրանց մատ­նեց ա­նարգ մտ­քե­րի, որ ան­վա­յել բա­ներ ա­նեն՝ լց­ված լի­նե­լով ա­մե­նայն ա­նի­րա­վու­թյամբ, պոռն­կու­թյամբ, անզ­գա­մու­թյամբ, ա­գա­հու­թյամբ, չա­րու­թյամբ, կա­տա­րյալ նա­խան­ձով, սպա­նու­թյամբ, կռ­վա­զան­ցու­թյամբ, նեն­գու­թյամբ, չա­րասր­տու­թյամբ. բան­սար­կու, չա­րա­խոս, աստ­վա­ծա­տյաց, նա­խա­տող, հպարտ, ամ­բար­տա­վան, պո­ռո­տա­խոս, չա­րահ­նար, ծնո­ղա­տյաց, ան­միտ, ուխ­տադ­րուժ, ա­նա­գո­րույն, ան­գութ, ա­նո­ղորմ. նրանք գի­տեին Աստ­ծո ար­դար դա­տաս­տա­նը, թե այս­պի­սի բա­ներ գոր­ծող­նե­րը մահ­վան են ար­ժա­նի. և ոչ միայն նրանք, որ ա­նում են այդ բա­նե­րը, այլ նաև նրանք, որ գոր­ծող­նե­րին հա­վա­նու­թյուն են տա­լիս»:

Ճշ­մար­տու­թյու­նը մեկն է, ու­նի մեկ դեմք ու մի ո­րո­շա­կի դի­մա­գիծ, մեկ շի­տակ հա­յացք, իսկ խա­բեու­թյու­նը բազ­մա­դեմ է ու բազ­մա­պա­տիր: Սա­կայն թե՛ ճշ­մար­տու­թյու­նը և թե խա­բեու­թյու­նը ճա­նա­չե­լու հա­մար մի ամ­բողջ կյանք է հար­կա­վոր: Այ­սօր նպա­տա­կա­յին ձևով փորձ է ար­վում մար­դու կյան­քը, կամ­քը և նպա­տակ­նե­րը մի­տել դե­պի խա­բեու­թյան «բա­ցա­հայ­տում»:

Ե­կե­ղե­ցին, խար­սխ­ված լի­նե­լով Քրիս­տո­սի ճշ­մա­րիտ դա­վա­նու­թյան վրա, դա­րեր ի վեր իր պատ­գամն է հղել հա­վա­տա­վոր զա­վակ­նե­րին՝ կոչ ա­նե­լով ա­պաշ­խա­րու­թյան և հո­գու փր­կու­թյան: Սա­տա­նան շատ հնա­րա­միտ ձևով մարդ­կանց շե­ղում է Աստ­ծուց: Այ­սօր թե՛ գի­շե­րա­յին ա­կումբ­նե­րը, ո­րոնք դի­վատ­նե­րի են նման­վում, թե՛ զվար­ճան­քի ու ժա­ման­ցի վայ­րե­րը լեփ-լե­ցուն են, իսկ ե­կե­ղե­ցին՝ դա­տարկ, էլ ի՞նչ ենք ցան­կա­նում այս սերն­դից, երբ լքել է Աստ­ծուն և կտր­վել իր աստ­վա­ծա­զարմ ար­մա­տից: Ե­կե­ղե­ցին այն վայրն է, որ­տեղ մարդ ա­րա­րա­ծը մի պահ կտր­վում է աշ­խար­հա­յին թոհ ու բո­հից, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս մե­ղա­վոր մար­դուն հա­ղոր­դա­կից լի­նե­լու իր Ա­րար­չի հետ: Ե­կե­ղե­ցու ծո­ցում է միայն չմար­դը մարդ դառ­նում, մե­ղա­վո­րը սրբ­վում, հի­մա­րը ի­մաս­տու­թյուն ստա­նում, խո­տոր ճա­նա­պար­հով գնա­ցո­ղը՝ ուղղ­վում: Ե­կե­ղե­ցին է ճշ­մար­տու­թյան միակ կրո­ղը, միակ հան­գր­վա­նը, որ­տեղ այդ ճշ­մար­տու­թյու­նը բաշխ­վում է՝ որ­պես Միա­կի Մար­մին և Ա­րյուն, բաշխ­վում է նրանց, ով­քեր ար­դա­րու­թյան քաղցն ու ծա­րավն ու­նեն:

Տեր Ա­հա­րոն քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱՆ
Գո­րի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում