USD
EUR
RUB

Մի խումբ գրողներ արժանացան Գրողների միության և Պաշտպանության նախարարության մրցանակներին

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միությունը և ՀՀ պաշտպանության նախարարությունը Բանակի օրվան ընդառաջ տարբեր անվանակարգերում մրցանակներ հանձնեցին մի քանի գրողի և իրենց գործունեությամբ հայկական բանակին ծառայություններ մատուցած անձանց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփվեցին հունվարի 24-ին ՀԳՄ դահլիճում:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ արդեն վեցերորդ տարին է, ինչ անցկացվում է մրցանակաբաշխությունը, և մրցանակների հավակնում են ոչ միայն գրողներ, այլև բանակում ծառայող, իրավական և գործունեության այլ ոլորտներում բանակին ծառայություններ մատուցող մարդիկ:

«Տարեցտարի մրցանակաբաշխության մասնակիցների թիվն ավելանում է: Ուրախությամբ պետք է նշեմ, որ մասնակիցներ են լինում Արցախից, սփյուռքից»,-շեշտեց Միլիտոնյանը և հավելեց, որ հանձնաժողովում ընդգրկված են եղել ճանաչված գրողներ, գրականագետներ, որոնցից են Նորայր Ադալյանը, Սամվել Կոսյանը, Շանթ Մկրտչյանը, Վարդան Դևրիկյանը, Գրիգոր Ջանիկյանը և այլք:

«Պոեզիա» անվանակարգում առաջին մրցանակին արժանացավ Արևշատ Ավագյանը, երկրորդ մրցանակին՝ Գագիկ Խաչատրյանը, երրորդ մրցանակին՝ Սուսաննա Հովհաննիսյանը և Ժաննա Աբրահամյանը:

«Գեղարվեստական արձակ» անվանակարգում առաջին մրցանակը հանձնվեց Ժաննա Հակոբյանին, երկրորդ մրցանակը՝ Դավիթ Ավետիսյանին, իսկ երրորդ մրցանակը` Նանեին:

Վազգեն Սարգսյանի անվան մրցանակին արժանացավ Սամվել Բեգլարյանը։ Հրապարակագրության, գրաքննադատության ժանրի մրցանակը տրվեց Գայանե Պողոսյանին:

Հայոց բանակին նվիրված գրական անթոլոգիաների, գրական-տեսական աշխատությունների մրցանակը հանձնվեց Արմեն Ավանեսյանին:

Հայոց բանակում և մարտական դիրքերում մարտնչած ստեղծագործողների գրական մրցանակը տրվեց զինծառայող, ապրիլյան մարտերի մասնակից Վան Նովիկովին և սահմանապահ զինվոր Արմեն Բարխուդարյանին:

Հանձնաժողովի հատուկ մրցանակներին արժանացան Մաքսիմ Հովհաննիսյանը, Սոկրատ Խանյանը:

Խրախուսական մրցանակներ տրվեցին Սամվել Մաճկալյանին և Արշակ Ազարյանին: «Պոեզիա» անվանակարգում առաջին մրցանակակիր Արևշատ Ավագյանն ասաց, որ ներկայացրել է «Հայրենակոչ» խորագրով բանաստեղծությունների շարքը` նվիրված հայրենասիրությանը, զինվորներին, բանակին, հայրենատներին, ազգատոհմերին: Բանաստեղծություններից մեկն էլ նվիրել է իր անունը կրող թոռանը, որն այժմ ծառայում է հայոց բանակում:

«Տարիների ընթացքում այն, ինչ կապվում է հայրենիքի, ծննդավայրի, հայրենի տան ու բնության հետ, ժամանակակից աշխարհում ավելի է կարևորվում, քանի որ տեղեկատվական պատերազմի, քաղաքական իրադարձությունների բովում նշանավորվում է մարդու անձնական կյանքի հետ կապված ամենը: Հաճելի է, որ հայրենիքի պաշտպանության համար մեզանից շատերը մասնակցում են խոսքով ու գործով, վրձնով, երաժշտությամբ»,- շեշտեց Ավագյանը:

 

Լրահոս
Ռուբեն Բաբայան. Այս ծաղկեփունջը բեմում տեսնելը պետք է լինի պարտադիր Հրաչյա Սարուխան․ Անիմաստ է նստել ժամանակի կառքին, տերևների դեղին հոգեվարքին հասնել Աստծո սերը կենարար է Պահքի նպատակը Ազգային գրադարանը ցերեկույթով տոնեց հասարակական գործիչ Գրիգոր Արծրունու ծննդյան 175-ամյակը Տրդատ Ա-ի ծննդյան 2000-ամյակին ընդառաջ Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի մասին գիրք է հրատարակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Մարտիրոս Սարյանի 140-ամյակի առթիվ հիմնանորոգվել է հեղինակի «Կոստանդնուպոլսի շները» կտավը Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Սուրենյանցն իր ձեռագիրն ունի համաշխարհային կերպարվեստում. փետրվարի 27-ին նշվում է նկարչի 160-ամյակը «Հրաչյա Հովհաննիսյանը երգում էր աչքերը փակ, բոլորովին այլ մեկնաբանությամբ» Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կհամալրվի երաժշտական նոր գործիքներով Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը Լուվրում ավելի քան 1 միլիոն մարդ է այցելել Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդես Կարդում է Աշոտ Ավդալյանը․ Այս էլ քանի դար ես հեռանում եմ հայրական տնից Դվին հնավայրում կկառուցվի թանգարան Հայկական ժանյակի բացառիկ նմուշները բրիտանական «Լեյս» ամսագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին Կրկին հարվածում են Եկեղեցուն. չիմացություն, թե՞ դիտավորություն Սոնա Վան․ Մեկ աչքս փակ Սիփան Շիրազ․ Աստղերը պակասեցին Հայրը մեծ է, քան ես (Հովհաննես ԺԴ 28) «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» «Մայրամուտից առաջ՝ այս պահին» Աշոտ Ավդալյան. Անձրևների տոն Հովհաննես Գրիգորյան․ Մի քանի ճշմարտություն Աշոտ Ավդալյան․ Արդար առավոտ Նիկա Ջորջանելի․ «Բան, որ լսվել է ոչ մեկ անգամ» Հակոբոս 5.16 Մենք սովորել ենք աշխատել խտրական վերաբերմունքի պայմաններում, սակայն վերջերս այդ դիմակայությունը համալրվել է վտանգավոր դրսևորումներով. բաց նամակ «Ես ի պաշ­տո­նե պար­տա­վոր եմ ա­նե­լու այդ մր­ցույ­թը» Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց ռեժիսոր Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը» ֆիլմը Ուկրաինայում կոչ են արել ոչնչացնել սովետական գրքերը Պարույր Սևակ. Երջանկություն Եղիշե Չարենց. Ամեն տեսակ երգ երգեցի... Դանիել Վարուժան․ Հունձք Ալեքսանդր Ծատուրյան. Երկու խոստովանանք Ռուբիկի խորանարդներով պատրաստված «Մոնա Լիզան» վաճառվել է 480 հազար եվրոյով Մեծ պահքի կիրակիները
website by Sargssyan