Մարզահամերգային համալիրն իր հարկի տակ կհյուրընկալի կովկասյան շանսոնի հայտնի կատարողների

Մարզահամերգային համալիրն իր հարկի տակ կհյուրընկալի կովկասյան շանսոնի հայտնի կատարողների

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, «Ոսկե կլառնետ» տիտղոսակիր Միխայիլ Միրզաբեկովը և մի շարք այլ երգիչներ ելույթ են ունենալու փետրվարի 23-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք կովկասյան շանսոնի երեկոյին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միխայիլ Միրզաբեկովը հայտնի է ոչ միայն շանսոն, այլև՝ ջազային կատարումներով: Վերջինս ազգությամբ հայ է, ծնվել է Բաքվում, բայց երաժշտական գործունեություն է ծավալում Ռուսաստանում:

Նա համերգին ներկայացնելու է երգ Հայաստանի մասին, որի երաժշտության հեղինակը հենց ինքն է, իսկ խոսքերը գրել է ազգությամբ հրեա, հայերի լավ ընկեր, երաժիշտ Բեռնարդ Օսիպովը: Երգը հայերեն և ռուսերեն է, կոչվում է «Вечная Армения»: Բեռնարդ Օսիպովը, խոսելով երգի խոսքերի ստեղծման մասին, նշել է. «Լինելով հրեա ազգի արժանավոր զավակ՝ պետք է ասեմ, որ ինձ բազմիս ջերմացրել են հայկական կրակները, հայկական յուրաքանչյուր երգ հոգու իսկական բալասան է»:Երեկոյի ընթացքում հանդես կգան այնպիսի շանսոն երգիչներ, ինչպիսիք են Գագիկ Եզակյանը, Արթուր Ամիրյանը, Աննա Էդիլյանը, Ֆեդո Խաչատրյանը, Վիտոն, Մամիկոնը, Մարատ Փաշայան, Հովիկ Խաչատրյանը և Կարեն Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում