USD
EUR
RUB

Հոր փո­րողն ին­քը կընկ­նի հո­րի մեջ, ցան­կա­պատ քան­դո­ղին կխայ­թի օ­ձը

 

Ի­րենց իսկ գե­րեզ­մա­նի հո­րը փո­րող աչ­քա­ծակ օ­ձահ­մա­նե­րը բա­նից ան­տե­ղյակ դեռ փո­րում են պե­տա­կա­նու­թյան հիմ­քե­րը և քան­դում ող­ջա­խո­հու­թյան ցան­կա­պա­տը:
Իսկ այդ ըն­թաց­քում Ժո­ղո­վո­ղը, նույն ին­քը` Սո­ղո­մոն Ի­մաս­տու­նը, ում տա­ճա­րը փոր­ձում են վե­րա­կանգ­նել բո­լոր չա­լա­րող­նե­րը, շա­րու­նա­կում է. «Քար հա­նո­ղին քա­րը վնաս կտա, փայտ ճեղ­քո­ղին փայ­տից վտանգ կգա»:

Հի­մա փո­րում են մեր պե­տա­կա­նու­թյան հիմ­քե­րը և հեր­թով հա­նում են չորս ան­կյու­նա­քա­րե­րը: Մե­րօ­րյա ներ­քին ե­րիտ­թուր­քե­րը ի­րենց պա­պե­րի ծա­նոթ ձե­ռագ­րով և փորձ­ված ծրագ­րով զի­նա­թա­փում են հա­յին, ար­մա­տա­խիլ-տե­ղա­հան են ա­նում, «սպի­տակ», չէ՛, մոխ­րա­գու՜յն ե­ղեռն են ա­նում: «Այն ժա­մա­նակ, ե­թե մե­կը ձեզ ա­սի՝ ա­հա՛ Քրիս­տո­սը այս­տեղ է կամ այն­տեղ, չհա­վա­տաք նրան. ո­րով­հետև սուտ քրիս­տոս­ներ և սուտ մար­գա­րե­ներ պի­տի ել­նեն և մե­ծա­մեծ նշան­ներ ու զար­մա­նա­լի գոր­ծեր պի­տի ցույց տան՝ Աստ­ծու ընտ­րյալ­նե­րին ան­գամ մո­լո­րեց­նե­լու աս­տի­ճան, ե­թե հնար լի­նի» (Մատթ. 24; 23-24):

Մենք, կար­ծես թե, ստա­ցանք մեր «մե­սիա­յին». չխաբ­վենք նրա` «Հի­սուս Քրիս­տո­սի պես» ձևա­կերպ­մա­նը, նա ի­րեն չի նմա­նեց­նում, այլ հենց նույ­նաց­նում է Տի­րոջ հետ, ին­չը չեն խի­զա­խել ա­նել ան­գամ Նրան կրն­կա­կոխ հետևող խո­նարհ հո­գի­նե­րը: Այ­սօր ար­դեն ա­մե­նա­հե­տին սպա­ռո­ղը հաս­կա­նում է, որ ի­րեն խա­բել են, և ազ­գի հա­մար մտա­հոգ մարդ­կանց, մաս­նա­գետ­նե­րի, մտա­վո­րա­կան­նե­րի խոս­քը հաս­նում է լսող ա­կանջ­նե­րի: Այժմ հնա­րա­վոր կլի­նի՞ «ընտ­րյալ­նե­րին» մո­լո­րեց­նել: Ամ­բողջ աշ­խար­հում ըն­թա­ցող զար­գա­ցում­նե­րը մարդ ա­րա­րա­ծի հան­դեպ նպա­տա­կա­յին ծաղր են, ստո­րա­ցում, նսե­մա­ցում, մարդ տե­սա­կի բնաջն­ջում ու ոչն­չա­ցում: Եվ բնավ էլ զար­մա­նա­լի չէ, որ այդ ա­մե­նը կա­տար­վում է «սի­րո, հա­մե­րաշ­խու­թյան, մար­դա­սի­րու­թյան, հա­կա­մարդ­կա­յին, կո­ռուպ­ցիոն ռե­ժիմ­նե­րի մերժ­ման, մար­դու, մաս­նա­վո­րա­պես` կա­նանց և ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան, մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի պաշտ­պա­նու­թյան, մարդ­կու­թյա­նը թշ­վա­ռու­թյու­նից փր­կե­լու վեհ» գա­ղա­փար­նե­րի տար­փող­մամբ...

Եվ ոչն­չաց­վում է մարդ­կա­յին գե­նը պատ­վաս­տում­նե­րի մի­ջո­ցով, գե­նե­տի­կո­րեն ձևա­փոխ­ված սնն­դի մի­ջո­ցով, հո­գե­խան­գար­մունք հա­րու­ցող զա­նա­զան են­թամ­շա­կույթ­նե­րի խևա­գա­լա­րում­նե­րի ու վայ­րա­հա­չե­րի մի­ջո­ցով, մարդ­կա­յին գլ­խում առ­կա աղ­քա­տու­թյու­նը գլ­խի պա­րու­նա­կու­թյու­նը պար­պե­լով կամ հենց գլ­խա­տե­լով հաղ­թա­հա­րե­լու մի­ջո­ցով, մար­դա­կեր մար­դու ա­րյուն­ռուշտ քիմ­քին հա­ճե­լի մար­դու մա­տուց­ման նոր` աս­ֆալ­տին փռ­ված կամ պա­տե­րին ծեփ­ված ձևա­չափ ա­ռա­ջար­կե­լու մի­ջո­ցով...

Եվ ոչն­չաց­վում է մար­դու պատ­մու­թյու­նը քրիս­տո­նեա­կան ան­զու­գա­կան քա­ղա­քակր­թու­թյան հետևո­ղա­կան ար­ժեզ­րկ­ման և այ­լա­փոխ­ման մի­ջո­ցով, ի­րա­գործ­վում է մարդ տե­սա­կի դի­մազր­կու­մը մշա­կու­թա­յին խե­ղում­նե­րի, ար­վես­տա­գի­տա­կան ծե­փում­նե­րի ու սվա­ղու­մե­րի մի­ջո­ցով, «հա­մաշ­խար­հա­յին, հա­մա­մարդ­կա­յին, մի­ջազ­գա­յին» հոր­ջորջ­վող այ­լա­զան հաս­տա­տու­թյուն­նե­րի, նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի և պար­տա­վո­րու­թյուն­նե­րի մի­ջո­ցով... Կհա­ջող­վի՞ մո­լո­րեց­նել ընտ­րյալ­նե­րին. «ո­րով­հետև կա­ցինն ա­հա ծա­ռե­րի ար­մա­տին է դր­ված: Ա­մեն ծառ, որ բա­րի պտուղ չի տա, կտր­վում և կրակն է գց­վում» (Մատթ. 3;10): Այն, ինչ կա­տար­վում է, ծա­ռա­հա­տու՞մ է, թե՞ է­տում: Ո՞րն է մեր պտու­ղը, որ­քա՞ն է մեր բեր­քը:

Քան­դում են պե­տու­թյուն­նե­րի պե­տա­կա­նու­թյան հիմ­քե­րը, հա­նում են ան­կյու­նա­քա­րե­րը, որ­պես­զի իբր նոր հա­սա­րա­կարգ հաս­տա­տեն և «Սո­ղո­մո­նի տա­ճա­րը» վե­րա­կանգ­նեն: Ի­րա­կա­նում վե­րա­կա­ռու­ցում են բա­բե­լո­նյան աշ­տա­րա­կը և վե­րա­հաս­տա­տում են Բե­լի բռ­նա­կա­լու­թյու­նը: Հնար կլի­նի՞ մո­լո­րեց­նել ընտ­րյալ­նե­րին: Շար­քա­յին սպա­ռո­ղին` մի­գու­ցե, բայց ոչ` բա­նա­կան մար­դուն, մտա­վո­րա­կա­նին: Իսկ ին­չու՞ է չա­րը նեն­գում ու մո­լո­րեց­նում, ո­րով­հետև նա մար­դուն տա­նում է դե­պի կոր­ծա­նում: Ո՞վ ու­ղիղ ճա­նա­պար­հով ինք­նա­կամ կգ­նա դե­պի կո­րուստ, սա­կայն հո­ժա­րա­կամ գնում են զար­տու­ղի ու ո­լոր-մո­լոր ճա­նա­պարհ­նե­րով, ո­րոնք բո­լո­րը նույն տեղն են տա­նում: Եր­թու­ղին նույնն է ու ան­խա­փան, մար­դու ու­շադ­րու­թյունն է միայն շեղ­վում, զգո­նու­թյու­նը` բթաց­վում, ճա­նա­պար­հա­յին նշան­նե­րը` խար­դա­խում, եր­թու­ղա­յի­նի մո­գա­կան լո­սա­մուտ­նե­րից ներ­կա­յաց­վող տե­սա­րան­նե­րը` պատ­րում:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Աղբյուր՝ Irates.am

Լրահոս
Աշխարհի ամենահին թրերից մեկը Մխիթարյան միաբանության թանգարանում է Աշոտ Ավդալյան. Եվ հիմա դրսում անձրևաց տոն է «Ավետարանաբարբառք մասունքները»՝ Երեւանում Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 29- ին Վահան Տերյան. Էլ չեմ հավատում այդ ջինջ աչքերին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Իսրայելում Մովսես մարգարեի կյանքի տեսարանները հայ և համաշխարհային արվեստում Պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության Հայաստանի ներկայացուցիչները մեդալներով են վերադարձել թավջութակահարների միջազգային մրցույթներից Երջա­նիկ հա­մադ­րու­թ­յան մո­հի­կա­նը Արտաքսման կիրակի (Մեծ պահքի Երկրորդ կիրակի) Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է Հովհաննես Գրիգորյան Հենրիկ Էդոյան. Ինչպես երեխան Ռուբեն Բաբայան. Այս ծաղկեփունջը բեմում տեսնելը պետք է լինի պարտադիր Հրաչյա Սարուխան․ Անիմաստ է նստել ժամանակի կառքին, տերևների դեղին հոգեվարքին հասնել Աստծո սերը կենարար է Պահքի նպատակը Ազգային գրադարանը ցերեկույթով տոնեց հասարակական գործիչ Գրիգոր Արծրունու ծննդյան 175-ամյակը Տրդատ Ա-ի ծննդյան 2000-ամյակին ընդառաջ Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի մասին գիրք է հրատարակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Մարտիրոս Սարյանի 140-ամյակի առթիվ հիմնանորոգվել է հեղինակի «Կոստանդնուպոլսի շները» կտավը Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Սուրենյանցն իր ձեռագիրն ունի համաշխարհային կերպարվեստում. փետրվարի 27-ին նշվում է նկարչի 160-ամյակը «Հրաչյա Հովհաննիսյանը երգում էր աչքերը փակ, բոլորովին այլ մեկնաբանությամբ» Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կհամալրվի երաժշտական նոր գործիքներով Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը Լուվրում ավելի քան 1 միլիոն մարդ է այցելել Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդես Կարդում է Աշոտ Ավդալյանը․ Այս էլ քանի դար ես հեռանում եմ հայրական տնից Դվին հնավայրում կկառուցվի թանգարան Հայկական ժանյակի բացառիկ նմուշները բրիտանական «Լեյս» ամսագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին Կրկին հարվածում են Եկեղեցուն. չիմացություն, թե՞ դիտավորություն Սոնա Վան․ Մեկ աչքս փակ Սիփան Շիրազ․ Աստղերը պակասեցին Հայրը մեծ է, քան ես (Հովհաննես ԺԴ 28) «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» «Մայրամուտից առաջ՝ այս պահին» Աշոտ Ավդալյան. Անձրևների տոն
website by Sargssyan