USD
EUR
RUB

«Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ» երկ­րի ուխ­տագ­նա­ցը. Դեղձ Ա­շոտ

 

«Ներշ­նչ­ված մար­դը օժտ­վում է պայ­ծա­ռա­տե­սու­թյամբ։ Նրա ե­րա­զա­մերձ մտ­քերն ու տե­սիլք­նե­րը տպա­վո­րիչ են ու խոր­հր­դա­վոր։ Նրա հա­յաց­քը, դեմ­քը, ձեռ­քե­րը օժտ­ված են ան­սո­վոր ու­ժով։ Ե­րա­զա­խառն մի ի­րա­վի­ճա­կի մեջ նրանք ներ­գոր­ծում են մեր սր­տի ու հո­գու վրա»։
Արևշատ Ա­ՎԱ­ԳՅԱՆ

ՍՏ­ՎԵՐ­ՆԵ­ՐԻ ԼՈՒ­ՍԱ­ԲԱ­ՑԸ

Խրուշ­չո­վյան ձն­հալ­քը և ձն­հալ­քյան հե­տա­գա շր­ջա­նը Երևա­նում ըն­թա­նում էր ա­ռանց կարծր դի­մա­կա­յու­թյան։ 1958-ին Փա­րի­զից Երևան է հաս­նում ան­վե­րա­պա­հո­րեն 20-րդ դա­րի նշա­նա­վոր քան­դա­կա­գործ­նե­րից մե­կի` Հա­կոբ Գյուր­ջյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի հա­վա­քա­ծուն։ 1962-ին Հա­յաս­տա­նի պե­տա­կան պատ­կե­րաս­րա­հում ցուցադրվում են հա­յազ­գի, սա­կայն հայ­րե­նի­քից դուրս բնակ­վող և ի­րենց երկ­րորդ հայ­րե­նի­քում ճա­նա­չում ու­նե­ցող վար­պետ­ներ Գառ­զուի, Օն­նիկ Ա­վե­տի­սյա­նի, Խա­չիկ (Չիկ) Տա­մա­տյա­նի, Բյու­զանդ Թո­փա­լյա­նի, Ար­մի­սի (Ար­մե­նակ Մի­սի­րյան), Ա­լեք­սանդր Սա­րու­խա­նի, Ռի­շար Ժե­րա­նյա­նի և այ­լոց գոր­ծե­րը։

1972-ին Հեն­րիկ Ի­գի­թյա­նը Երևա­նում հիմ­նադ­րեց ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի պատ­կե­րաս­րա­հը։ Հայ ազ­գա­յին ար­վեստն ու կեր­պար­վես­տը ներ­կա­յաց­վում էին աշ­խար­հի նշա­նա­վոր մայ­րա­քա­ղաք­նե­րի հան­րա­հայտ թան­գա­րան­նե­րում և սրահ­նե­րում։ Ի մաս­նա­վո­րի` Փա­րի­զի Լուվ­րի թան­գա­րա­նում 1970-ին բաց­վում է «Հայ­կա­կան ար­վես­տը ՈՒ­րար­տուից մինչև մեր օ­րե­րը» ցու­ցա­հան­դե­սը։ Եվ այլն...

Նա­խորդ դա­րի 60-ա­կան­նե­րին կեր­պար­վես­տի ան­նա­խա­դեպ մա­կըն­թա­ցու­թյուն էր Հա­յաս­տա­նի մայ­րա­քա­ղաք Երևա­նում։ Վաս­տա­կա­շատ վար­պետ­նե­րի մի­ջա­վայ­րում տրո­փում էր մի նոր, գու­նեղ, պր­կուն ու նո­րա­րա­րա­կան ե­րակ։ Մա­կըն­թա­ցու­թյուն էր երկ­րում և ազ­գա­յին կեր­պար­վես­տում։ Այդ ըն­թաց­քը այս­պես է բնու­թագ­րել ՀՀ ԳԱԱ ար­վես­տի ինս­տի­տու­տի ներ­կա­յիս տնօ­րեն Ա­րա­րատ Ա­ղա­սյա­նը. «Ստեղծ­ված հա­մե­մա­տա­բար բա­րեն­պաստ հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան և մշա­կու­թա­յին ի­րա­վի­ճա­կում, բնա­կա­նա­բար, աշ­խու­ժա­նում է Խոր­հր­դա­յին Հա­յաս­տա­նի գե­ղար­վես­տա­կան կյան­քը։ Հայ ար­վես­տա­գետ­նե­րը` նկա­րիչ­ներն ու քան­դա­կա­գործ­նե­րը, հատ­կա­պես ե­րի­տա­սարդ սերն­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ակ­տի­վո­րեն յու­րաց­նում են ազ­գա­յին հին ու նոր, ա­ռա­վե­լա­պես միջ­նա­դա­րյան դա­րաշր­ջան­նե­րից ժա­ռան­գած գե­ղար­վես­տա­կան ա­վան­դույթ­նե­րը, տաս­նա­մյակ­նե­րի դա­դա­րից հե­տո կր­կին ձգ­տում վե­րագտ­նել ազ­գա­յին կեր­պար­վես­տի գու­նապ­լաս­տիկ, ձևաո­ճա­կան սպե­ցի­ֆիկ լե­զուն։ Մեջ­տեղ են բեր­վում և ու­շադ­րու­թյան ա­ռար­կա դառ­նում նախ­կի­նում ար­հա­մարհ­ված, դի­տա­վո­րյալ ան­տես­ված, շր­ջանց­ված, ստ­վեր­ված հայ նկա­րիչ­ներ Վ. Գայ­ֆե­ճյա­նի, Մ. Սա­րյա­նի, Գ. Յա­կու­լո­վի մինչ­խոր­հր­դա­յին տա­րի­նե­րի կտավ­նե­րը, Ե. Քո­չա­րի մո­դեռ­նիս­տա­կան աշ­խա­տանք­նե­րը, Հ. Գա­լեն­ցի, Հ. Հա­կո­բյա­նի, հայ նկար­չու­թյան թիֆ­լի­սյան թևը ներ­կա­յաց­նող Ա. Բա­ժե­բուկ-Մե­լի­քյա­նի, Գ. Գրի­գո­րյա­նի, Հ. Կա­րա­լյա­նի և այ­լոց գե­ղար­վես­տա­կան ինք­նա­տիպ գոր­ծե­րը»։

ԳԵ­ՂԱՐ­ՎԵՍ­ՏԱ­ԿԱՆ ԱՅ­ԼԱ­ՓՈ­ԽՈՒ­ԹՅԱՆ ՄԻՋ­ՆԱ­ԲԵՐ­ԴԵ­ՐԸ

Հրա­շա­լի ժա­մա­նա­կաշր­ջան էր երկ­րի կյան­քում։ Մե­նա­հա­մեր­գով Երևան ժա­մա­նեց աշ­խար­հի մեծ շան­սիո­նեն` Ազ­նա­վու­րը։ Երևա­նյան այ­լա­խո­հու­թյունն ար­տիս­տիկ էր ո­գով և մարմ­նով։ «Սկ­վազ­նյա­չոկ», «Պապ­լա­վոկ» և «Նկա­րիչ» սր­ճա­րան­նե­րում Ազ­նա­վու­րի և Պիա­ֆի եր­գե­րի ներ­քո հա­մաշ­խար­հա­յին և հա­մազ­գա­յին մշա­կու­թա­բա­նա­կան կարծ­րա­տի­պերն էին գլ­խի­վայր շր­ջում Լևոն Ներ­սի­սյա­նը, Էդ­մոն Ա­վե­տյա­նը, Չի­լոն և Ար­մե­նը, Ա­րա Վա­հու­նին և Մու­շեղ Գալ­շո­յա­նը։ Մայ­րա­քա­ղա­քում թևա­ծում էր բո­հեմ-այ­լա­խո­հու­թյան հռ­չա­կագ­րի խո­րա­գիր տո­ղը. «Սե­ղա­նը հայ­տա­րա­րում եմ բաց­ված»։ Հե­ղի­նա­կը ժա­մա­նա­կի ու­սա­նո­ղու­թյան կուռքն էր` Լևոն Հրա­չյա­յի Ներ­սի­սյա­նը։ Օր­վա մայ­րա­մու­տին, ըստ պա­հան­ջի գի­նով­ցած տիար Լևո­նը սե­ղա­նը հայ­տա­րա­րում էր փակ­ված։ Սե­ղան­նե­րը փակ­վում էին հա­ջորդ լու­սա­բա­ցին բաց­վե­լու նպա­տա­կով։ Նշյալ սր­ճա­րան­նե­րի սե­ղան­նե­րը ինք­նին գե­ղա­գետ էին։ Ա­թոռ­նե­րը նույն­պես։

Նկա­րիչ­նե­րը «Նկա­րիչ» սր­ճա­րա­նում էին այ­լա­խոհ­վում։ Քո­չարն էր օր­վա և դա­րի տի­րա­կա­լը։ Մաեստ­րո­յի յու­րա­քան­չյուր միտք ու ա­մեն մի խոսք որս­վում էր սե­ղա­նա­կից­նե­րի կող­մից և դառ­նում պատ­մու­թյան սե­փա­կա­նու­թյու­նը։ Այս սր­ճա­րա­նում հա­ճախ էր ե­լուստ­վում ըմ­բոստ եր­կյա­կը` Հով­հան­նես Շի­րազ և Լևոն Ներ­սի­սյան կազ­մով։ Եր­կու սե­ղան այն կողմ, շր­ջա­պատ­ված ե­րի­տա­սարդ նկա­րիչ­նե­րով, իր բո­հեմ-հա­զա­րա­պե­տի նո­րաս­տեղծ դիր­քերն էր ամ­րապն­դում տա­կա­վին ե­րի­տա­սարդ Հեն­րիկ Ի­գի­թյա­նը։ Չեր­կա­րաց­նենք, գե­ղար­վես­տա-գա­ղա­փա­րա­կան զար­թոնք էր երկ­րում և նրա մա­յա­քա­ղա­քում։ Եվ ա­հա ու­ղերձս ժա­մա­նա­կի իշ­խա­նա­կազ­մին` դուք, որ այ­պա­նում եք խոր­հր­դա­յին երկ­րի մշա­կու­թա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ժա­մա­նա­կը չէ՞, որ Երևա­նում վե­րա­կանգ­նեք (վե­րաս­տեղծեք-վե­րա­կեր­տեք) գո­նե մի քա­նի բո­հեմ-սր­ճա­րան­ներ` հա­սու ներ­կա նկար­չին, բա­նաս­տեղ­ծին, գիտ­նա­կա­նին։ Սա­կայն սա ցնոր­քի ո­լոր­տից է, անց­նենք ա­ռաջ և հյու­րըն­կալ­վենք Ա­ՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ-ԴԵՂՁ Ա­ՇՈ­ՏԻՆ։ Բայց մի պահ վա­րա­նենք և հի­շեց­նենք, որ 60-ա­կան­նե­րին սկիզբ ա­ռած և մինչև 80-ա­կան­նե­րի սկիզ­բը թևա­վոր­ված գե­ղար­վես­տա­կան (նաև` մշա­կու­թա­յին) այ­լա­խո­հու­թյան ա­վե­տա­բեր ա­ղավ­նին Հով­հան­նես Զար­դա­րյա­նի «Գա­րուն» նկարն էր, ո­րը գնա­հատ­վեց և՛ Երևա­նում, և՛ Մոսկ­վա­յում, և Բրյու­սե­լում։

ՀԱ­ՄԱ­ՍՏԵ­ՂՈՒ­ԹՅԱՆ ԿԵՆՏ­ՐՈ­ՆՈՒՄ

Փայ­լուն նկար­չա­կան հա­մաս­տեղ­ծու­թյունն էր կերտ­վել երկ­րում և մայ­րա­քա­ղա­քում։ (Այս մա­սին ար­դյո՞ք տե­ղյակ են ՀՀ մշա­կույ­թը կա­ռա­վա­րող տիարք և տիկ­նայք, և մի՞­թե նրանց հայտ­նի չէ, թե ինչ­պես էր Երևա­նի քա­ղա­քա­պետ Գրի­գոր Հաս­րա­թյա­նը կես­գի­շե­րից քիչ ա­ռաջ հյու­րըն­կալ­վում նկար­չա­կան այս զար­մա­նա­լի տա­ղան­դա­բույ­լին, ուր Մար­տին Պետ­րո­սյանն էր և Մի­նաս Ա­վե­տի­սյա­նը, Վրույր Գալս­տյա­նը և Սեյ­րան Խաթ­լա­մա­ջյանն ու Կա­րեն Սմ­բա­տյա­նը, քիչ ա­վե­լի մե­կու­սի իր տա­ղան­դա­վոր կտավ­ներն էր ժա­մա­նա­կի քն­նու­թյա­նը հանձ­նում Է­դուարդ Արծ­րու­նյա­նը։ Մե­կու­սա­ցած էր ան­գամ իր հաս­տո­ցա­յին կտավ­նե­րում որմ­նան­կար­ներ ստեղ­ծող Հով­հան­նես Մի­նա­սյա­նը։ (Մե­կու­սա­ցած էր գե­ղար­վես­տա­կան բո­հե­մից, բայց ոչ ազ­գա­յին կեր­պար­վես­տից)։ Սա­րյա­նին հա­ճա­խա­կի էին հյու­րըն­կալ­վում եր­կու փայ­լուն կեր­պար­վես­տա­գետ­ներ` Ա­լեք­սանդր Գրի­գո­րյա­նը և Հեն­րիկ Սի­րա­վյա­նը։ Եր­կուսն էլ` Սա­րյա­նով ո­գեշ­նչ­ված, սա­կայն սե­փա­կան ու­ղի­նե­րը ո­րո­նող (և հայտ­նա­բե­րող) վար­պետ­ներ։ Այ­նուա­մե­նայ­նիվ, այս հա­մաս­տե­ղու­թյան կենտ­րո­նում Ա­շոտ Հով­հան­նի­սյանն էր, նշա­նա­վոր Դեղձ Ա­շո­տը` իր ցն­ցող ինք­նա­տի­պու­թյամբ։ Ըստ ար­վես­տա­բան­նե­րի, նա և՛ նո­րա­րար էր, և՛ սն­վում էր հայ ման­րան­կար­չու­թյան ա­կունք­նե­րից, և՛ չէր զատ­վում իր ժա­մա­նա­կից։

Գույ­նի վառ զգա­ցո­ղու­թյու­նը, առ­հա­սա­րակ, հա­տուկ է հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հի սա­կա­վան­տառ ե­զեր­քի ծնունդ նկա­րիչ­նե­րին։ Ջա­ջու­ռը Հա­յաս­տա­նի ա­մե­նա­գու­նեղ գյու­ղը չէ, բայց Մի­նաս է ծնել, ո­րի գու­նա­յին զգա­ցո­ղու­թյու­նը կա­րա­սի թունդ գի­նու պես է ցո­լար­ձակ­վում։

Ա­շոտ Հով­հան­նի­սյա­նի ծնն­դա­վայ­րը Մա­յի­սյան գյուղն է, Ա­խու­րյան շրջ­կենտ­րո­նից դե­պի հյու­սիս-արևելք։ Գու­նազ­գա­ցո­ղու­թյու­նը մինչև լույս աշ­խարհ գա­լը նկար­չի են­թա­գի­տակ­ցու­թյու­նում է ամ­բար­վում և հոր­դում է տա­րի­ներ անց` ար­դեն ստեղ­ծա­գոր­ծե­լիս։ 1984-ին նկա­րի­չը երկ­րորդ ան­գամ անդ­րա­դար­ձավ Մի­նա­սին։ Հզոր գործ է, Մի­նա­սը կար­ծես մար­տահ­րա­վեր է նե­տել աշ­խար­հին և կան­խա­գու­շա­կում է իր վա­ղա­ժամ վախ­ճա­նը։ Իսկ Ար­շիլ Գոր­կու դի­ման­կա­րը հա­մար­վում է այս ինք­նա­տիպ տա­ղան­դի գլուխ­գոր­ծոց­նե­րից մե­կը։
«Ար­շիլ Գոր­կու (Ոս­տա­նիկ Ա­դո­յան) դի­ման­կա­րը` վար­պե­տի այս շր­ջա­նի (1980-1990 թթ.,- Վ. Ա.) ան­կաս­կած գլուխ­գոր­ծո­ցը, վառ պատ­կերն է նրա փո­փոխ­վող ո­ճի։

Հն­չե­ղու­թյամբ հա­կա­դիր կար­մի­րի և սևի մեծ հար­թու­թյուն­նե­րով լուծ­ված կտա­վի գու­նան­կար­չա­կան լե­զուն, որ հա­գե­ցած է սիմ­վո­լի­կա­յով, պատ­կեր­վո­ղի դեմ­քը, հա­յաց­քը, նյար­դայ­նո­րեն հան­գուց­ված մատ­նե­րով ձեռ­քե­րի շար­ժու­մը, ո­րոնք կազ­մում են նկա­րի ի­մաս­տա­յին կենտ­րոն­նե­րը, հա­ղոր­դում են նրան դրա­մա­տիզմ և միա­ժա­մա­նակ քնա­րա­կա­նու­թյուն», գրել է ար­վես­տա­բան Ի­րի­նա Բաղ­դա­մյա­նը։ Մի­նա­սի և Գոր­կու դի­ման­կար­նե­րում գրե­թե իշ­խող սև գույ­նը գու­ցե թե առ­նչ­վում է գյու­ղա­մերձ հան­քե­րին, որ­տեղ սև տուֆ է ար­դյու­նա­հան­վում։ Իսկ երկ­րորդ իշ­խող գույ­նը` կար­մի­րը, հա­վա­նա­բար են­թա­գի­տակ­ցու­թյու­նում ամ­րագր­վել է ի պա­տիվ գյու­ղի Տի­րա­նա­վոր Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցու (7-րդ դար), ո­րը կա­ռուց­ված է կար­միր սր­բա­տաշ տուֆ քա­րով։

Կր­կին ունկ­նդ­րենք ար­վես­տա­բա­նին. «Սյու­ժե­նե­րի և մո­տիվ­նե­րի ընտ­րու­թյան մեջ,- բա­վա­կան է հի­շել նրա գոր­ծե­րի ան­վա­նում­նե­րը` «Սպա­սում» (1975), «Սեր» (1974-1984), «Պայ­քար» (1978-1984), «Երկ­րա­յին սեր» (1984), «Ա­վե­տում» (1978-1981),- նույն­պես երևում է ազ­գա­յին վար­պետ­նե­րին բնո­րոշ հակ­վա­ծու­թյու­նը հա­վեր­ժա­կան թե­մա­նե­րին...»։

«Դե­պի հայ­րե­նիք» («Վե­րա­դարձ») (1978) կտա­վը, առ­հա­սա­րակ, հայ գե­ղան­կար­չու­թյան փա­ռա­հեղ գոր­ծե­րից է։ Որ­քան տես­նում եմ, գե­րիշ­խում է ծի­րա­նի գույ­նը, որ­դան կար­մի­րի նշ­մա­րե­լի հա­մադ­րու­թյամբ։ Սայ­լը հաղ­թա­հա­րում է բլու­րը, սայ­լա­քաշ եզ­նե­րը, ո­րոնք գու­ցե թե Քուռ­կիկ Ջա­լա­լու հետ են մի օր ա­րոտ գնա­ցել, բուն հայ­կա­կան լա­վա­տե­սու­թյան խոր­հր­դա­պատ­կեր­ներ են։ Սայ­լում է նաև ին­քը` Ա­շոտ Հով­հան­նի­սյան-Դեղձ Ա­շո­տը։ Նա հա­զա­րա­մյակ­նե­րի հե­ռու­նե­րից, ըն­տա­նյոք հան­դերձ վե­րա­դառ­նում է Եր­կիր Նաի­րի։

ՎԵՐ­ՋԱ­ԲԱՆԻ ՓՈ­ԽԱ­ՐԵՆ

Ա­շոտ Հով­հան­նի­սյա­նի հենց վե­րոն­շյալ գոր­ծը պետք է որմ­նան­կա­րել և տե­ղա­կա­յել մայ­րա­քա­ղա­քի սր­տում, բա­նուկ մի հատ­վա­ծում։ Նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյան մա­սին բարձ­րար­ժեք մի ֆիլմ պետք է նկա­րել և ներ­կա­յաց­նել ար­վես­տա­սեր մարդ­կու­թյա­նը` «Культура» և «Մեց­ցո» հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րի ե­թե­րում։
Ո՞վ կնա­խա­ձեռ­նի նշյալ գե­ղար­վես­տա­կան սխ­րան­քը։

Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Լրահոս
Աշխարհի ամենահին թրերից մեկը Մխիթարյան միաբանության թանգարանում է Աշոտ Ավդալյան. Եվ հիմա դրսում անձրևաց տոն է «Ավետարանաբարբառք մասունքները»՝ Երեւանում Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 29- ին Վահան Տերյան. Էլ չեմ հավատում այդ ջինջ աչքերին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Իսրայելում Մովսես մարգարեի կյանքի տեսարանները հայ և համաշխարհային արվեստում Պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության Հայաստանի ներկայացուցիչները մեդալներով են վերադարձել թավջութակահարների միջազգային մրցույթներից Երջա­նիկ հա­մադ­րու­թ­յան մո­հի­կա­նը Արտաքսման կիրակի (Մեծ պահքի Երկրորդ կիրակի) Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է Հովհաննես Գրիգորյան Հենրիկ Էդոյան. Ինչպես երեխան Ռուբեն Բաբայան. Այս ծաղկեփունջը բեմում տեսնելը պետք է լինի պարտադիր Հրաչյա Սարուխան․ Անիմաստ է նստել ժամանակի կառքին, տերևների դեղին հոգեվարքին հասնել Աստծո սերը կենարար է Պահքի նպատակը Ազգային գրադարանը ցերեկույթով տոնեց հասարակական գործիչ Գրիգոր Արծրունու ծննդյան 175-ամյակը Տրդատ Ա-ի ծննդյան 2000-ամյակին ընդառաջ Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի մասին գիրք է հրատարակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Մարտիրոս Սարյանի 140-ամյակի առթիվ հիմնանորոգվել է հեղինակի «Կոստանդնուպոլսի շները» կտավը Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Սուրենյանցն իր ձեռագիրն ունի համաշխարհային կերպարվեստում. փետրվարի 27-ին նշվում է նկարչի 160-ամյակը «Հրաչյա Հովհաննիսյանը երգում էր աչքերը փակ, բոլորովին այլ մեկնաբանությամբ» Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կհամալրվի երաժշտական նոր գործիքներով Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը Լուվրում ավելի քան 1 միլիոն մարդ է այցելել Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդես Կարդում է Աշոտ Ավդալյանը․ Այս էլ քանի դար ես հեռանում եմ հայրական տնից Դվին հնավայրում կկառուցվի թանգարան Հայկական ժանյակի բացառիկ նմուշները բրիտանական «Լեյս» ամսագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին Կրկին հարվածում են Եկեղեցուն. չիմացություն, թե՞ դիտավորություն Սոնա Վան․ Մեկ աչքս փակ Սիփան Շիրազ․ Աստղերը պակասեցին Հայրը մեծ է, քան ես (Հովհաննես ԺԴ 28) «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» «Մայրամուտից առաջ՝ այս պահին» Աշոտ Ավդալյան. Անձրևների տոն
website by Sargssyan