«Անընդունելի ու դատապարտելի է Հայ Եկեղեցու դերի եւ առաքելության նենգափոխված ներկայացումը». Եպիսկոպոսաց ժողով

«Անընդունելի ու դատապարտելի է Հայ Եկեղեցու դերի եւ առաքելության նենգափոխված ներկայացումը». Եպիսկոպոսաց ժողով

«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խումբ» անվան տակ հանդես եկող հասարակական որոշ կազմակերպությունների կողմից «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի` Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստին» ընդառաջ պատրաստված զեկույցում տեղ են գտել մի շարք խնդրահարույց գնահատականներ եւ դիտարկումներ:

Մայր Աթոռից հայտնում են, որ այդ մասին հայտարարվել է հունվարի 20-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած հայաստանյան եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների ժողովում:

«Բացարձակապես անընդունելի ու դատապարտելի նկատվեց զեկույցում Հայ Եկեղեցու դերի եւ առաքելության ոչ ճշգրիտ եւ նենգափոխված ներկայացումը, որը ինքնին խտրականության եւ ատելության դրսեւորում է Հայ Եկեղեցու եւ նրա` թվով ճնշող մեծամասնություն հանդիսացող հետեւորդների նկատմամբ: Ժողովականները հաստատեցին, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակը բացարձակորեն չի ենթադրում կրոնական կազմակերպությունների նկատմամբ խտրական վերաբերմունք, այլ գերազանցապես Հայ Եկեղեցու թե՛ անցյալի եւ թե՛ ներկայի դերի արձանագրումն է հայրենի պետության եւ նրա քաղաքացիների կողմից», — ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում