«Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած». այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է

«Ո՜ւշ-ո՜ւշ են գալիս, բայց ո՛չ ուշացած». այսօր Պարույր Սևակի ծննդյան օրն է

Կյանքում հենց այնպես ոչինչ չի ծնվում,
Հենց այնպես կյանքում չի մեռնում ոչինչ,
Երբեմն ամեն ինչ ոչինչ է դառնում,
Երբեմն էլ ոչինչն է դառնում ամեն ինչ…

Պարույր Սևակ

Այսօր հայ ականավոր բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Պարույր Սևակի (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) ծննդյան օրն է: Նա ծնվել է 1924-ի հունվարի 24-ին Արարատի մարզի Չանախչի գյուղում:

«Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցով երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանից»,- Սևակի մասին ասել է Մարտիրոս Սարյանը:

«Նա կյանքից մի բան էր պահանջում: Պահանջում էր, որ ամեն ինչ լինի միանգամից: Եվ միանգամից եղավ: Բանաստեղծ դարձավ միանգամից, ճանաչվեց միանգամից, բոլոր կոչումներն ու դափնիներն ստացավ միանգամից: Այնքան դանդաղ, դժվարությամբ շինած իր տունն էլ քանդեց միանգամից: Մեր նորագույն բանաստեղծության մայր գերանն էլ կոտրվեց միանգամից, ու մայր սյունն էլ ծալվեց միանգամից…»,- այսպես է արտահայտվել հայ մեծանուն գրող Պարույր Սևակի մասին Համո Սահյանը:

Ներկայացնում ենք Սևակի սիրված և հանրահայտ բանաստեղծություններից հատվածներ

Աղբյուր՝ Mamul.am

Տեսանյութը՝ ԱՐ հեռուստաընկերության

Հետևեք մեզ նաև Telegram-ում