USD
EUR
RUB

Ուշագրավ թումանյանական հրատարակություն

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, Aravot.am: Գրախոսության փոխարեն

Լույս է տեսել «Հովհաննես Թումանյանի հոգեւոր ժառանգությունը եւ արդիականությունը» ժողովածուն, ուր ամփոփված են Հյուսիսային համալսարանում թումանյանական հոբելյանական տարում՝ 2019 թվականի մայիսի 15-16-ին տեղի ունեցած միջազգային կոնֆերանսի նյութերը։ Կոնֆերանսին Հայաստանից բացի, մասնակցում էին գիտնականներ Ռուսաստանից, Վրաստանից, Եգիպտոսից, Լեհաստանից։ 35 մասնակիցներից 12-ը գիտության դոկտորներ էին, 14-ը թեկնածուներ, մնացածները գրականության, արվեստի գործիչներ։

Նրանց թվում էր հայ ժամանակակից պոեզիայի տաղանդավոր ներկայացուցիչներից Ռազմիկ Դավոյանը, որը հանդես եկավ «Թումանյանը եւ Նարեկացին (գաղափարական եւ ստեղծագործական առնչություններից) թեմայով զեկուցմամբ, ուր հեղինակը նրբորեն վեր էր հանում այն ընդհանրությունները, որ ունեն մեր ազգի երկու մեծերը։

Ընդհանրապես ժողովածուի էջերում տեղ են գտել կոնֆերանսի մասնակիցների ուշագրավ ելույթների հոդվածային տարբերակները եւ համառոտագրությունները։ Մասնավորապես թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը մեծ բանաստեղծին ներկայացնում է որպես պետականության, ազգի հարատեւության գաղափարի ու մշակույթի բարձրակետ։ Հոդվածի հեղինակի բնութագրմամբ. «Թումանյանը բացարձակ, տիեզերական մեծություն է։

Նա իր մեջ ներառում է մեր բոլոր հանճարների լույսը»։ Հաջորդ ելույթ-հոդվածի՝ («Հովհաննես Թումանյանի քառյակները համամարդկային են ու հավերժական») հեղինակ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը արժեւորում է թումանյանական քառյակները՝ զուգահեռներ անցկացնելով համաշխարհային նմանօրինակ բարձրակարգ նմուշների հետ։ Իսկ թբիլիսահայ գիտնական Էմմա Ախտյանը եւ վրացի ուսումնասիրող Լեւան Ցալուղելաշվիլին անդրադառնում են Թումանյանի եւ Վրաստանի առնչություններին` իր ապրած օրերից մինչեւ այսօր` նրա հասարակական գործունեությունից մինչեւ գրական ժառանգության անընդհատ տարածումը, որոնք զգալի ազդեցություն են ունեցել հայ եւ վրաց ժողովուրդների բարեկամության պահպանման եւ ամրապնդման գործում: Վրաց գիտնականն ընդգծում է, որ այսօր էլ Թումանյանական գրական ժառանգությունը կարեւոր նշանակություն ունի Վրաստանի հասարակական, մշակութային երեւույթների իրական կայացման եւ զարգացման գործում: Հենց այս իրողությունն էլ խթան է դառնում, որ վրաց գիտնականները անընդհատ դիմում են Թումանյանի գրական ժառանգությանը։

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը Թումանյանական հրապարակախոսությունը համարում է եզակի եւ անկրկնելի աղբյուր ոչ միայն անցած դարաշրջանի առաջին երկու տասնամյակների հայոց իրականությունը ճանաչելու, այլեւ մեր ապրած օրերը հասկանալու առումով։

Թումանյանը անտարբեր չէր հայոց մշակութային կյանքի եւ ոչ մի բնագավառի՝ այդ թվում եւ երաժշտության նկատմամբ՝ այն արվեստների մեջ համարում էր կախարդող ուժ։ Հենց դրա հետ Թումանյանի առնչությունների բացահայտմանն է նվիրված արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանի հոդվածը, ուր նա ներկայացնում է եւ վերլուծում թումանյանական ստեղծագործությունների հիման վրա գրված երաժշտական արժեքները։ Իսկ հայ եւ արաբ ուսումնասիրողներ Վահե Հակոբյանը եւ Սերվաթ Գոման (Եգիպտոս) զուգահեռներ են անցկացնում Թումանյանի եւ արաբ պոետների ստեղծագործությունների միջեւ՝ վերլուծելով այն համամարդկային մոտեցումները, որոնք բնորոշ են պոեզիային։ Ընդհանրապես ներկայացվող ժողովածուն հարուստ է հետաքրքիր դիտարկումներով։ Օրինակ, բանասիրության դոկտոր Սուրեն Դանիելյանը ներկայացնում է Թումանյան-Թեքեյան առնչությունները, իսկ բանասիրության դոկտոր Մագդա Ջանփոլադյանը ռուս գրական քննադատության վերաբերմունքը Թումանյանի գրական ժառանգության նկատմամբ։

Առանձին հետաքրքրությամբ է ընթերցվում փիլիսոփայական գիտությունների դոկտոր Գրիգոր Ասատրյանի «Անտրոպոմորֆիզմը Հովհաննես Թումանյանի բանաստեղծական աշխարհում» հոդվածը, ուր նա ինքնատիպ դիտարկումներ է կատարում՝ բացահայտելով այն սնող արժեքային համակարգը: Իսկ դա, ըստ Գրիգոր Ասատրյանի՝ «Թումանյանի բանաստեղծական խոսքը դարձնում է առավել գեղեցիկ ու պատկերավոր, վառ ու կենդանի, ցայտուն ու տպավորիչ, դրանով իսկ՝ հուզիչ ու ներգործուն»։ Գրքի հետագա շարադրանքում եւս հետաքրքիր ու օգտակար դիտարկումներ են արվում Նունե Մկրտչյանի («Հովհաննես Թումանյանը եւ ժողովրդական բանահյուսությունը»), Սյուզաննա Հովհաննիսյանի («Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների մանկավարժական արժեքը»), Վալերի Միրզոյանի («Հովհաննես Թումանյան. «Տիեզերքի տերն եմ ես»), Մարիամ Հովսեփյանի («Հովհաննես Թումանյանի՝ Կ.Պոլիս այցելության լուսաբանումը պոլսահայ պարբերականների էջերում»), Վարդուհի Դավթյանի («Կյանքի եւ մահվան դիալեկտիկան Հովհաննես Թումանյանի քառյակներում») եւ ալյոց ելույթ-հոդվածներում նմանօրինակ թեմատիկա ունեցող հոդվածներում։

Ներկայացվող ժողովածուի էջերում տեղ է տրված Ասլան Ասլանյանի «Հանճարաշատ Սայաթ-Նովան մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի գրերում» հոդվածին, ուր սայաթնովայագետը անդրադառնում է ազգի երկու մեծերի առնչություններին, որը վկայում է այն մեծ սիրո եւ հարգանքի մասին, որ ուներ Թումանյանը Սայաթ-Նովայի նկատմամբ։ Նման հոդվածների ներկայացումը կարելի է շարունակել, որոնք ավելացնում են ներկայացվող հրատարակության արժեքները։ Բայց այս ամենը ունի իր ամուր հիմքերը՝ սկսած թումանյանագիտական «Վերնատնից» մինչեւ վերջին տարիներին անցկացված միջազգային թումանյանագիտական կոնֆերանսները ու դրանց արդյունքներով հրատարակված նման ժողովածուները:

Այս ամենը նախանձախնդիր կերպով իրականություն է դարձնում Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանլը, որը թումանյանական հոբելյանական տարում տարբեր միջոցառումներ նախաձեռնեց ու իրականացրեց ոչ միայն Երեւանում, այլեւ Դսեղում, Ալավերդիում եւ Թբիլիսիում, հիմնեց «Հովհաննես Թումանյան-150» հուշամեդալը` հանձնելով

Թումանյանական տարվա արժանի ուսումնասիրողներին, գիտնականներին, մեծ բանաստեղծի գրական ժառանգությունը հանրությանը ներկայացնողներին։ Թումանյանական հոբելյանական տարին կավարտվի շուտով: Բայց նրա ծննդյան օրը` փետրվարի 19-ին՝ Օպերայի բակում գտնվող նրա արձանին ծաղիկներ կխոնարհվեն եւ Հյուսիսային համալսարանի ու նրա բարեկամների համար կրկին սկիզբ կառնի թումանյանական տարին` ամենատարբեր միջոցառումներով` կարեւորելով թումանյանական գրական աշխարհի հետ անընդհատ հաղորդակցությունը:

Կարինե ՏԻՏԱՆՅԱՆ

Լրահոս
Գթասրտություն Հնագետ Գրիգոր Արեշյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ Սաղմոս ՃԽԱ Հովհաննես Հովհաննիսյան․ Հայ զինվորին Ծաղկաթերթեր Դերասանի մենախոսություն կյանքի իմաստի մասին. «Հեռագիր»-ը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնին Կյանքի արվեստ. Սեռական դաստիարակության խնդիրը Կորյուն Առաքելյան. Բանաստեղծություններ Սամվել Մարգարյան․ Բանաստեղծություններ Մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է. Տեր Սարգիս Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել Ընտանիք Համո Սահյան. Հորովել Եղիա Տեմիրճիպաշյան. Անգեղն երգ Պառավքարից մինչև Մուրղուզ․․․ Տավուշյան լեգենդներն ու զրույցները Օգոստոսի 1-ից Մոսկվայում վերաբացվում են կինոթատրոնները «Երեք մանկունքը բաբելոնյան հնոցում» սյուժեի պատկերագրական համակարգը «Այդ չափորոշիչները չեն արտացոլում ՀՀ քաղաքացու և հայ մարդու դաստիարակությունը»․ Աիդա Թոփուզյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը նախանձների մասին Խորհր­դա­յին նկա­րա­հա­վա­քի ա­զատ և ան­կախ նա­վար­կու­թ­յու­նը Օպերային թատրոնն առցանց համերգ կնվիրի կորոնավիրուսի պատճառով տուժած բոլոր երաժիշտներին «Այն մեկ ա­մի­սը, որ Պետ­րոս­ը կռ­վեց իմ կող­քին, հա­վա­սար էր տաս­ն­յակ կյան­քե­րի սխ­րան­քի» Արժևորենք կյանքի ամեն վայրկյանը Ս. Էջմիածնի Մատենադարանն առաջարկում է ընթերցել Վահե Երկանյանի «Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում «Music 20» միջազգային փառատոնին աշխարհի տարբեր ծայրերից հետևել է մոտ 45 հազար մարդ The Independent-ը դրական է արձագանքել Կոմիտասի «Սուրբ Պատարագի» համերգային ձայնագրությանը Վահագն Մուղնեցյան․ Նախանվագ Եղիշե Չարենց. ...Մայրամուտի այս սուրբ, հրակարմիր միգում Արսեն Գրիգորյանն ու «Հայ երգասաններ» նախագիծը երգ են նվիրել հայոց բանակին Հնդկաստանի դատարանը որոշել է Բաբրի մզկիթի տարածքը վերածել հինդու տաճարի Պահապան հրեշտակը պահպանում է մեզ Ռեմբրանդտի ինքնանկարը Լոնդոնում աճուրդի ընթացքում վաճառվել է ռեկորդային 18,7 միլիոն դոլարով Հուսիկ Արա. Սայթաքած ժամանակ Եղիա Տեմիրճիպաշյան. Մինակ Ձեր կյան­քի մո­լո­րու­թ­յամբ ձեզ մահ մի՛ ցան­կա­ցեք Բուհ չընդունված դիմորդները հանդիպեցին ԱԺ պատգամավորների հետ «Ազգասիրությունը նշանակում է սիրել ազգի կերտած մշակույթը». Գարեգին Երկրորդ Կաթողիկոս Ամենայն Հայոց «Չկա ծածուկ բան, որ չհայտնվի» Որոմը
website by Sargssyan