«Արա Մալիկյան.կյանք՝ լարերի արանքում»

«Արա Մալիկյան.կյանք՝ լարերի արանքում»

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, Irates.am: Մալագայում կայացած իսպանական «Գոյա» ամենամյա ազգային կինոմրցանակաբաշխության ընթացքում «Արա Մալիկյան.կյանք՝ լարերի արանքում» ֆիլմը ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմ: Արա Մալիկյանը լիբանանհայ ջութակահար է, կոմպոզիտոր: Ֆիլմը նրա կյանքի ու մասնագիտական գործենության մասին է: Մալիկյանի պապը փրկվել է ցեղասպանությունից՝ փախնելով Հունաստան, և իր հետ տարել է միայն ջութակը: Լիբանանում հաստատվելուց հետո նոր միայն սկսել է նվագել: Կես դար անց, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ, Մալիկյանը նույնպես հեռանում է տանից, և այնպես, ինչպես իր պապը, նոր կյանք է սկսում ջութակով ու երաժշտությամբ:

Նա հաղթել է բազմաթիվ միջազգային հեղինակություն ունեցող մրցույթներում: Նվագել է հինգ մայրցամաքների ավելի քան քառասուն երկրների լավագույն համերգասրահներում:

Ներկայումս երաժիշտը բնակվում է Մադրիդում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում