Վիլյամ Սարոյան․ Խաղողի տերևով տոլմա

Վիլյամ Սարոյան․ Խաղողի տերևով տոլմա

«Ռու­բեն, – ասում եմ, – ու­զում եմ, որ ինձ մի լա­վու­թյուն անես: Պի­տի խնդ­րեմ, որ­պես­զի ինձ ան­կո­րիզ խա­ղո­ղի այ­գին տա­նես, որ ան­մի­ջա­պես «Արա­րատ» գե­րեզ­մա­նա­տան ետևում է, որով­հետև խա­ղո­ղի նո­րե­լուկ տերևներն ար­դեն բա­վա­կան մե­ծա­ցել են, և դրանք քա­ղե­լու ժա­մա­նակն է, ու­զում եմ չորս-­հինգ դյու­ժին հա­վա­քել և տոլ­մա պատ­րաս­տել: Ահա­վոր քաղց եմ զգում Բիթ­լի­սի մեր ամե­նա­սի­րած կե­րա­կու­րի հան­դեպ»: Ինչ խոսք, ար­դեն պար­զել էի, որ հա­մե­նայն դեպս մի­այն Բիթ­լի­սը չէր, որ ծա­նոթ էր և սի­րում էր խա­ղո­ղի տերևով տոլ­մա ու­տել: Հար­յուր հա­զա­րա­վոր քա­ռա­կու­սի կի­լո­մետ­րեր ան­ցիր` սկ­սած Եվ­րո­պա­յի ծայր արևել­քից դե­պի արևմուտք, մինչև Ասի­ա­յի խոր­քե­րը և դե­պի Սև ծո­վի հյու­սի­սա­յին մա­սե­րը` մինչև Դո­նի Ռոս­տով և այն­տե­ղից էլ վեր` Ուկ­րա­ի­նա, Կիև ու Խար­կով, ապա նաև հա­րավ` Հյու­սի­սա­յին Աֆ­րի­կա և դրա­նից էլ այն կողմ, և ամ­բողջ Արա­բա­կան թե­րակղ­զին, Պարս­կաս­տան ու Աֆ­ղանս­տան, այս ամ­բողջ ըն­դար­ձակ տա­րած­քում գեթ մեկ ժո­ղո­վուրդ չկա, որ չսի­րի խա­ղո­ղի տերև հա­վա­քել և լցո­նել գա­ռան աղա­ցած մսով, մանր կտ­ր­տած սո­խով, խոշ­որ աղա­ցած բլ­ղու­րով, լո­լի­կով, հե­տո փափ­կաց­նել ար­գա­նա­կով և հա­մե­մել աղով ու պղ­պե­ղով: Ո՜ւխ: Այ թե հա­մեղ ու­տե­լիք է, ավան­դա­կան մա­ծունն էլ լց­նում ես կես դյու­ժին տոլ­մա­նե­րի վրա, հե­տո մի կես դյու­ժին էլ ես ավե­լաց­նում: «Որ­քան հաս­կա­նում եմ, – ասում է Ռու­բե­նը, – խա­ղո­ղի տերև հա­վա­քե­լիս, սո­վո­րա­բար, ճյու­ղի կամ որ­թի վրա­յի յու­րա­քանչ­յուր եր­րորդ տերևն են պո­կում, այդ մա­սին լսե՞լ ես»: «Գի­տե՞ս ինչ, – պա­տաս­խա­նում եմ, – երևի չեմ լսել, բայց ոնց որ թե հա­յա­վա­րի չի լի­նի, եթե հար­գես ամառ­վա տո­թին ստ­վեր ու­նե­նա­լու խա­ղո­ղի ող­կույզ­նե­րի իրա­վուն­քը»: Տա­րի­ներ առաջ ան­թիվ­-ան­հա­մար խա­ղո­ղի այ­գի­նե­րում եմ եղել և տե­սել եմ, թե ինչ­պես են բո­լոր հայ­րերն ու մայ­րե­րը և նրանց որ­դի­ներն ու դուստ­րե­րը խա­ղո­ղի թարմ տերևներ հա­վա­քում: Իրա­կա­նում այդ մա­սին գրել եմ պատմ­վածք­նե­րիցս մե­կում, առա­ջին գր­քիս մեջ է: Վեր­նա­գի­րը` «Մեծ դաշ­տա­վայ­րի խա­ղո­ղի այ­գին»: Նման բա­ներն ինձ հա­մար նույն նշա­նա­կու­թյունն ու­նեն, ինչ այ­լոց հա­մար եկե­ղե­ցա­կան արա­րո­ղու­թյուն­նե­րը: Նախ պետք է ասեմ, որ չէի պատ­կե­րաց­նում, թե ան­կո­րիզ խա­ղո­ղի տերևնե­րը կամ ցան­կա­ցած տե­սա­կի խա­ղո­ղի տերևնե­րը ինչ­պե՞ս կա­րե­լի էր ճաշ­ի վե­րա­ծել: Ռու­բե­նը հարց­րեց. «Ու­րեմն խա­ղո­ղի տերևով տոլ­ման մե՞նք ենք հո­րի­նել»: «Եթե, – ասա­ցի, – հա­յե­րին նկա­տի ու­նես` ոչ: Իսկ եթե բիթ­լիս­ցի Սա­րո­յան­նե­րին նկա­տի ու­նես` այո, և կա­սեմ, թե ին­չու: Մենք աշ­խար­հի մե­ծա­գույն խո­հա­րար­ներն ենք, ինչ­պես մեր եր­կու­սի մայ­րերն ու հայ­րե­րը, քա­նի որ հա­մոզ­ված եմ, վա­ղուց նկա­տած կլի­նես, որ հորդ պատ­րաս­տած ճաշ­ե­րը նույն­քան հա­մեղ են, որ­քան մորդ եփա­ծը: Բա­ղադ­րա­տոմ­սե­րի ետևից էլ չենք ընկ­նում: Սո­վո­րում ենք այն, ինչ ու­նենք, և ամե­նա­լա­վը մենք ենք պատ­րաս­տում: Աշ­խար­հի այս հս­կա տա­րած­քում տոլ­ման կա­տա­րե­լա­պես մեր սե­փա­կա­նու­թյու­նը չէ»: Տեղ­յակ չեմ, թե հույ­նե­րը երբ են այն իրենց խո­հա­նո­ցի մեջ նե­րա­ռել, բայց ու­զում եմ հա­վա­տալ, որ Պլա­տոնն ու Սոկ­րա­տե­սը և մտ­քի ու ժո­ղովր­դա­վա­րու­թյան մյուս ռահ­վի­րա­ներն իրենց տնե­րում, իրենց ըն­կեր­նե­րի տնե­րում կամ ռես­տո­րան­նե­րում հա­ճախ են խա­ղո­ղի տերևով տոլ­մա ըմ­բոշխ­նել: Խաղո­ղի տերևն առանձ­նա­հա­տուկ համ ու­նի, էլ չեմ խո­սում դրա լցոն­ման եղա­նա­կի մա­սին, հե­տո թա­թա­խում ես ար­գա­նա­կի մեջ, և ավե­լի հա­մեղ է դառ­նում, երբ վրան մա­ծուն ես ավե­լաց­նում, որին օտար­նե­րը յո­գուրտ են ասում: Լսե­ցի՞ր, սա է ամ­բող­ջը այդ կե­րա­կու­րի մա­սին, որ փա­փա­գում եմ կր­կին վա­յե­լել և շատ շու­տով:

Դե­պի «Արա­րատ» ուղևոր­վե­ցինք, վեց դյու­ժին խա­ղո­ղի հրաշ­ա­լի տերևներ քա­ղե­ցինք և երբ տուն հա­սանք, մեծ կաթ­սա­յով լի­քը բիթ­լիս­ցի Սա­րո­յան­նե­րի ավան­դա­կան հա­յ­կա­կան ճաշ­ա­տե­սա­կը պատ­րաս­տե­ցի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում