Ֆրանսիայի քոլեջում գտել են Վիկտոր Հյուգոյի բանաստեղծության ձեռագիր տարբերակը

Ֆրանսիայի քոլեջում գտել են Վիկտոր Հյուգոյի բանաստեղծության ձեռագիր տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Վիկտոր Հյուգոյի գրած բանաստեղծությունը` ձեռագրով, պատահաբար հայտնաբերվել է Ֆրանսիայի արևելքում գրողի անունը կրող քոլեջում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Le Figaro-ին:

Ուսումնական հաստատության տնօրեն Ժան-Ժակ Ֆիտոն ասել է, որ իրենք ցանկանում էին կարգավորել արխիվը, այդ ժամանակ էլ հաստատության աշխատակիցները պահարաններից մեկում հայտնաբերել են Վիկտոր Հյուգոյի ստորագրությամբ «բոլորի կողմից մոռացված» արժեքավոր ձեռագիրը:

Նա նաև նշել է, որ դա տեղի է ունեցել Ամանորի նախօրեին տեղի ունեցած մաքրության ժամանակ:
Ձեռագիր մոտ 150 տարեկան են, բայց այն շատ լավ պահպանված է: Հայտնաբերելուց հետո այն տեղադրվել է ապակու տակ, և այժմ այն զարդարում է տնօրենի աշխատասենյակի պատերից մեկը:

Բանաստեղծությունը կոչվում է «Թշվառ երեխաներ»: Քոլեջը երկու քառյակից բաղկացած թանկարժեք տեքստը ձեռք է բերել 1951 թվականին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում