Մեղք

Մեղք

«Ամեն անիրավություն մեղք է»,- ասում է Հովհաննես առաքյալը (Ա. Հովհ. 5:17), իսկ մենք արդյոք գիտակցու ՞մ ենք մեղք հասկացությունը և փորձու ՞մ ենք զերծ մնալ դրանից:

Աստվածաշնչյան պատմությունից բոլորս գիտենք, որ մեղքը աշխարհ բերեց Սատանան (Ծն.3:1,4,5; Հայտ.12:9) և այն իրագործվեց մարդու միջոցով, հենց այդ պատճառով էլ մարդը պատասխանատվություն է կրում մեղքի համար:

Աստված ամեն ինչ մարդուն էր տվել. նա իրավունք ուներ օգտվելու ամեն ծառից, բացի մեկ ծառից` «Բարի և չարի գիտության ծառից» և եթե իրավունքը խախտեր, կմեռներ: Սակայն սատանայի դրդմամբ մարդը կերավ արգելված պտուղը և դարձավ մահկանացու: Այդ անիրավությունը համարվեց մեղք: Մեղքը մտավ աշխարհ և այդ մեղքով էլ մահը տարածվեց Ադամի ողջ սերնդի վրա, և նրա ողջ սերունդը դարձավ մեղանչական ու մահկանացու:

Այսինքն` դեռ առաջին մարդուց մեղքը աշխարհ մտավ ու բոլորս ապահովագրված չենք դրանից, բայց բոլորս` որպես քրիստոնյաներ, պարտավոր ենք փորձել զերծ մնալ դրանից: Մեղքը քրիստոնյաների համար ոչ միայն մեղսավորություն ու հանցանք է , այլև պատվիրաններով շարժվելուց հրաժարվելն է , ինչպես նաև բնությանը հակասող ինչ-որ երևույթ:

Սուրբ Պողոս առաքյալը «մահացու մեղք» է համարվում սուրբ Խորհուրդներին և հատկապես «Տիրոջ Բաժակին»` Սուրբ Հաղորդությանը, անարժանորեն մոտենալը, որովհետև ինչպես Պողոս առաքյալն է ասում.«…ով ուտում է և խմում անարժանորեն, իր իսկ դատապարտությունն է ուտումև խմում, քանի որ չիզատորոշում Տիրոջ մար- մինը։ Դրա համար իսկ ձեր մեջ բազում հիվանդներ և ցավագարներ կան, և շատերն էլ մեռած են…» (Ա. Կորնթ. 11:29-30) :

Եկեղեցական ավանդության մեջ վաղ միջնադարից սկսյալ զարգացել է 7 մահացու մեղքերի վերաբերյալ ուսմունքը: Այդ մեղքերն են`

Հպարտությունը,
նախանձը
ագահությունը
ծուլությունը
բարկությունը
որկրամոլությունը
բղջախոհությունը:

Թեև այս 7-ը հատուկ են գրեթե բոլոր մարդկանց, մահացուն դրանցում այն է, որ հանդուրժելով դրանց գոյությունը` մարդն ինքը կամովին իրեն տանում է դեպի մահ և կործանում:

Այո’, մենք բոլորս մեղանչական ենք, այլապես սուրբ կլինեինք, բայց մտածել այդպես և շարունակել մեղքեր գործել, ինչ խոսք, անմտություն է և քրիստոնյային ոչ վայել արարք: Պետք է միշտ հիշենք, որ «Եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար, որ մեր մեղքերը ների և սրբի մեզ ամեն անիրավությունից» (Ա. Հովհ.1:9): Չէ որ Աստված ինքը հոգացել է մեղավորի փրկության համար: Նա մեղքից և նրա հետևանքից ազատվելու միջոց տվեց, որը կարող է մարդուն ազատել հոգևոր մահից` հավիտյան Աստծուց բաժանվելուց և հավիտենական տանջանքից: Այդ միջոցը Հիսուս Քրիստոսի խաչի գործին հավատալն ու նրան անձնական Տեր ու Փրկիչ ընդունելն է: (Հռ.10:9,10; Ա Կորնթ.15:1-4):

Եվ պետք չէ մոռանալ նաև, որ «Մեղքի վարձքը մահն է, բայց Աստծո շնորհքը` հավիտենական կյանք` մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով»: (Հռ.6:23):

Հռիփսիմե Գալստյա

Աղբյյուր՝ Holytrinity.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում