Աստծուն և ընկերոջը սիրելու մասին

Աստծուն և ընկերոջը սիրելու մասին

Ոմն եղբայր գնաց Եգիպտոս՝ վուշ գնելու, և գնեց այն մի այ­րի կնոջից. և երբ այն այրին վուշը տալիս էր եղբորը, հոգոց հանեց և ասաց նրան. «Աստվա՛ծ ուղարկեց քեզ, եղբա՛յր, կերակրելու իմ որբերին»: Երբ եղբայրը լսեց այս, ուրախացավ և վուշի գնի կրկնակին տվեց, և գոհացավ Աստծուց՝ որբերին իրեն հայտնելու համար, որոնց՝ իբրև կարոտյալ եղբայրների, արժանացավ տալու անհրաժեշտը:

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում