Նոր հրատարակություն

Նոր հրատարակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի քարոզների ժողովածուն՝ «Որոնումներ․․․» խորագրով։

Ժողովածուում տեղ են գտել 1998-2019 թթ․ Արշակ եպիսկոպոսի հոգևոր ծառայության ընթացքում գրված քարոզները՝ ազգային, եկեղեցական տոների և այլ իրադարձությունների առիթով։ Գրքում ընդգրկված քարոզներն աչքի են ընկնում խոսքի մատչելիությամբ, ինչը ժողովածուն դարձնում է ավելի հասանելի և օգտակար ոչ միայն հոգևորականների, այլ նաև Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալների և հասարակության լայն շրջանակի համար։

Ժողովածուն ընթերցողին հնարավորություն է տալիս հարուստ գիտելիք ստանալու քրիստոնեական հավատի մասին։

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում