«Նրա անունը Հայկ Մանուկյան էր». Մարտին Սկորսեզեն պատմել է՝ ով է իրեն ոգեշնչել մասնագիտության ընտրության հարցում

«Նրա անունը Հայկ Մանուկյան էր». Մարտին Սկորսեզեն պատմել է՝ ով է իրեն ոգեշնչել մասնագիտության ընտրության հարցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Աշխարհահռչակ կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն վերջերս տված հարցազրույցի ժամանակ պատմել է, որ մասնագիտության ընտրության հարցում իրեն ոգեշնչել է հայազգի Հայկ Մանուկյանը, որը կինոյի գծով պրոֆեսոր էր Նյու Յորքի համալսարանում:

Rolex.org կայքի պատրաստած ռեպորտաժում Սկորսեզեն նշել է, որ «Մանուկյանը դասախոսության ժամանակ այնպիսի կրքով ու էներգիայով էր խոսում կինոյի մասին, որ ասես յուրատեսակ քարոզիչ լիներ»:

«Եվ հենց այդ պահին ես, կարելի է ասել, դարձա կուլտի անդամ: Նրա անունը Հայկ Մանուկյան էր: Նա իրոք ոգեշնչում էր մեզ: Նա մեր սրտերում իսկական կրակ վառեց: Դա կյանքումս երբևէ ստացած ամենաթանկագին նվերներից էր»,-իր մտքերով կիսվել է տաղանդաշատ ռեժիսորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում