USD
EUR
RUB

«Տավուշն աշխարհի աչքերով». Երևանում բացվեց միջազգային նկարչական սիմպոզիում

 

Աշխարհի տասնյոթ երկրից Հայաստան ժամանած նկարիչները տասը օր ապրել են Տավուշի մարզում, շրջել մեր երկրում, ծանոթացել հայ մշակույթին: Արդյունքում ստեղծել են կտավներ` պատկերելով իրենց տպավորություններն ու հույզերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Տավուշն աշխարհի աչքերով» միջազգային նկարչական սիմպոզիումի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 12-ին Երևանի պատմության թանգարանում:

«Շատ եմ կարևորում մայրաքաղաքի և մարզերի համագործակցությունը, որի փայլուն օրինակն այս ցուցահանդեսն է: Նախորդ տարի բավականին հետաքրքիր միջոցառումներ կազմակերպեցինք Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում: Շարունակելու ենք այդ ավանդույթը: Տավուշի մարզպետի հետ նախնական պայմանավորվածություն ենք ձեռք բերել Տավուշում Երևանի օրեր անցկացնելու վերաբերյալ: Ուշադրություն ենք դարձնելու հատկապես սահմանամերձ գյուղերին, ինչն ինձ համար շատ կարևոր է»,-նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ շեշտեց, որ հաղթելու և երազանքներն իրականացնելու լավագույն ճանապարհը մշակույթն է: «Մենք երջանիկ ենք, որովհետև տաղանդավոր ազգ ենք, եթե այլ բնագավառներում դժվարությամբ ենք հաղթում, ապա մշակույթի ոլորտում հեշտությամբ ենք հաջողության հասնում, որովհետև մեր շնորհալի հայրենակիցները սփռված են ամբողջ աշխարհում»,-ասաց նա:

Նկարիչ Ավետիս Խաչատրյանը, որը երկու աշխատանք էր ներկայացրել ցուցահանդեսում, նշեց, որ սիմպոզիումներին մասնակցելը կարևոր է, քանի որ ստեղծագործում ես նաև օտարազգի նկարիչների հետ, ծանոթանում նրանց մտածողությանը, մոտեցումներին, աշխատելաոճին: «Ասես տարբեր հեքիաթների առնչվես: Իմ կտավները նույնպես հեքիաթների մասին են: Նկարել եմ սեր, որովհետև և՛ ես, և՛ աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ սիրո կարիք ունի: Չէ՞ որ սերը կփրկի աշխարհը»,-ընդգծեց արվեստագետը:

ԱՄՆ-ից Հայաստան ժամանած Սարա Վաթթերսոնը պատմելով մեր երկիր ուղևորության մասին՝ ասաց, որ Տավուշում ասես հրաշալի աշուն լիներ, ավաղ, եղանակը ցրտեց, բայց դա չխանգարեց, որ այցելեն Իջևան, ծանոթանան տեղի ուսանողների հետ, գինի վայելեն, մեղր համտեսեն:

Անդրադառնալով կտավներին՝ նկարչուհին պատմեց, որ ստեղծագործում է աբստրակտ ոճում: «Տավուշն իսկապես ոգեշնչող էր: Հրաշալի գույներ են, հրաշալի մարդիկ: Մտերմացանք սիմպոզիումի մասնակիցների հետ, ընկերներ դարձանք, որովհետև բոլորը մարդամոտ են: Նշեմ, որ շատ հետաքրքիր էր միմյանց գործերն ուսումնասիրելը, աշխատելաոճին, տեխնիկային ծանոթանալը: Մենք կարծես օգտագործում էինք նույն նյութերը, բայց տարբեր արդյունք ստանում»,-պատմեց Վաթթերսոնն ու հավելեց, որ ցուցահանդեսում հատկապես հավանում է մոլդովացի նկարիչ Յուրի Յազանի կտավները:

Ցուցահանդեսին ներկայացված են ոչ միայն արտերկրից ժամանած 23 նկարչի, այլև Հայաստանը ներկայացնող յոթ հեղինակի աշխատանքներ: Բոլոր կտավները ստեղծվել են Հաղարծինում ապրելու և ստեղծագործելու արդյունքում։

Նախաձեռնությունն իրականացրել է «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամը (տնօրեն` Արմինե Թումանյան)՝ «Երևան քաղաքի պատմության թանգարան» ՀՈԱԿ-ի հետ համատեղ։ Միջոցառումը մայրաքաղաքի և մարզերի համագործակցության օրինակ է, քանի որ ցուցահանդեսում ներկայացված նաև թանգարանում պահպանվող հայտնի գեղանկարիչների գործեր։


Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 4-ը:

Լրահոս
«Ռոբին» ռոբոտներ Սոկրատ Խանյան. ԿՈՉ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ Նկարիչ, Արցախ նկարիր, Արցախ Շումերական հարթաքանդակը հանել են Մեծ Բրիտանիայի աճուրդից և կհանձնեն Իրաքին Վահան Տերյան. Մշուշի միջից. - տեսիլ դյութական «Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում...» Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայտարարությունը Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ Հաղթելու ենք Սա քաղաքակրթությունների պատերազմ է. Ռուբեն Բաբայան Քաղաքականությունը՝ քաղաքականություն, արվեստը՝ արվեստ Արվեստի ոլորտի ներկայացուցիչները մարտի դաշտում. նրանք համալրում են կամավորների շարքերը Տիգրան Մանսուրյան. Զինվոր բալիկ իմ, մենք բոլորով հոգով, մտքով, զգացումներով, սպասումներով քեզ հետ ենք Դմիտրի Յաբլոնսկի. «Հնարավոր է՝ ինձ այլևս թույլ չտան մուտք գործել Ադրբեջան‚ քանի որ նրանց պատկերացմամբ՝ ես դավաճան եմ» Հենրիկ Մալյանը կդառնար 95 տարեկան Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրից Վախճանվել է Էլվիս Փրեսլիի երգերի հեղինակ Մաք Դեւիսը Դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումները․ Երուսաղեմի Հայոց պատրիարքը դիմել է Իսրայելի նախագահին Աղոթքի զորությունը Ի զորակցություն Արցախի՝ Հայրապետական կոչ աշխարհասփյուռ թեմերին և համայնքներին Ծիրանահասցե իմ փշոտ երկիր, Հանրապետական մաղթանքի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես եկավ ուղերձով ՈՒմ շատ է տր­ված, նրա­նից ա­վե­լին կպա­հանջ­վի Սաղմոս ՃԽԹ Հոգևորականները, ինչպես միշտ հայոց բանակի և զինվորի կողքին են. Տեր Վահրամ Սաթի Սպիվակովա. Այս պատերազմում մենք պաշտպանում ենք մեր ժողովրդին, մեր արժանապատվությունը, մեր ազատությունը Զահրատ․ Իր աչքերը Վահագն Դավթյան. Իմ մայրենի, իմ բարբառ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանձնարարականներ տվեց Արցախում տիրող իրավիճակի առնչությամբ Ուխտի օրհնյալ օրը եկեղեցու համայնքն ու հոգևոր դասը նշեց նաև Տեր Վահանի քահանայական ձեռնադրության տասնհինգ ամյակը Քրիստոնեության ապրեցնող ուժը Արամ Խաչատրյանը երբեք չի հանդիպել Սալվադոր Դալիի հետ «Օսկար»-ի առաջադրվելու համար Հայաստանի կողմից կներկայացվի Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմը Մատթեոս Զարիֆյան․ Շքեղ օրհաս Կոմիտասի ձայնը Կոմիտաս․ Կյանք Հայերեն ձեռագրերի մայր ցուցակը «Կոմիտաս․․․» առցանց բեմադրություն Առաջին անգամ Կոմիտասի ծննդավայրի պաշտոնական տարեգրքում տեղեկություն է ներառվել Կոմիտասի մասին Գերմանիայում 1500 տարի առաջ ապրած գերմանացի լորդի դամբարան է հայտնաբերվել (լուսանկարներ) Վարագա Սուրբ Խաչ
website by Sargssyan