USD
EUR
RUB

Ֆրիդա Կալո. «Ես փորձում եմ խեղդել իմ թախիծը, բայց այդ տականքը լողալ է սովորել»

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Aravot.am: Լյուսյենա Բլոխը` կոմպոզիտոր եւ լուսանկարիչ Էռնես Բլոխի դուստրը, եղել է մեքսիկացի հանրահայտ նկարչուհի Ֆրիդա Կալոյի մտերիմ ընկերուհին: Նա մշակութային լայն հետաքրքրություններ ուներ, զբաղվում էր լուսանկարչությամբ, մանրանկարչությամբ, քանդակներ էր պատրաստում փայտից եւ ապակուց:

kulturologia.ru-ն ներկայացնում է, թե ինչպես է Լյուսյենան մի ճաշկերույթի ժամանակ պատահաբար ծանոթանում Ֆրիդա Կալոյի ամուսնու` Դիեգո Ռիվերայի հետ, ամբողջ երեկո զրուցում արվեստից ու կյանքից, ապա առաջարկում դառնալ նրա օգնականը:

Ռիվերան Լյուսյենային հաջորդ օրը երեկոյան հրավիրում է իրենց տուն ու ծանոթացնում Ֆրիդայի հետ:

Ֆրիդա Կալոն անմիջապես հայտարարում է Լյուսյենային, որ ատում է նրան:

Սակայն այդ ճակատագրական հանդիպումը դառնում է նրանց մտերմության սկիզբը:

Լուսանկարչուհին բազմաթիվ հետաքրքիր լուսանկարներ է անում, որոնցից շատերը պետք է հետագայում թանկ գնով վաճառվեին աճուրդում:

Ի դեպ, Կալոն սկզբում հայտնի էր որպես Ռիվերայի կին: Հետագայում աշխատանքները վերանայվեցին ու վերաարժեւորվեցին արվեստագետների ու արվեստաբանների կողմից:

1990-ական թվականների սկզբին Ֆրիդան դարձավ ոչ միայն ճանաչված գործիչ արվեստի պատմության մեջ, այլեւ ֆեմինիստական շարժման վառ ներկայացուցիչ:

Կալոյի աշխատանքները միջազգայնորեն ճանաչվել են որպես Մեքսիկայի ազգային ավանդույթների խորհրդանիշ:

Սյուրռեալիզմի հիմնադիրներից Անդրե Բրետոնը Ֆրիդա Կալոյին դասել է սյուրռեալիստների շարքին:

Այս ինքնատիպ նկարչուհուց բազմաթիվ ինքնատիպ ասույթներ են մնացել: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

- Մի ժամանակ ես կարծում էի, թե աշխարհի ամենատարօրինակ մարդն եմ, հետո ուղեղիս հասավ, որ այս մոլորակի վրա այնքան մարդ կա, որ ինձ նման մի չքնաղն էլ երեւի աշխարհի մեկ այլ անկյունում է ապրում:

- Արվեստում ես ուղղակի արվեստասեր չեմ, ոչ էլ գիտակ: Ես ընդամենը աղջիկ եմ, որը պետք է աշխատի, որպեսզի ապրի:

- Ես երկու տրավմա եմ ունեցել ողջ կյանքում` մեկը ավտովթարից հետո, իսկ մյուսը Դիեգոն էր:

- Արվեստը արյան համարժեքն է մարդկության սոցիալական օրգանիզմում:

- Ես փորձում եմ խեղդել իմ տխուր հույզերն ու թախիծը, բայց այդ տականքները լողալ են սովորել:

- Ես ինքնանկարներ եմ անում, որովհետեւ հաճախ եմ միայնակ լինում ու ինձ ամենալավն եմ ճանաչում:

- Ես նկարում եմ ծաղիկներ, իսկ դա նշանակում է՝ նրանք չեն մեռնի:

- Հույսի ծառ, կանգուն մնա:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

Լրահոս
«Ռոբին» ռոբոտներ Սոկրատ Խանյան. ԿՈՉ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ Նկարիչ, Արցախ նկարիր, Արցախ Շումերական հարթաքանդակը հանել են Մեծ Բրիտանիայի աճուրդից և կհանձնեն Իրաքին Վահան Տերյան. Մշուշի միջից. - տեսիլ դյութական «Այստեղ մի վսեմ խորհուրդ է ապրում...» Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայտարարությունը Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ Հաղթելու ենք Սա քաղաքակրթությունների պատերազմ է. Ռուբեն Բաբայան Քաղաքականությունը՝ քաղաքականություն, արվեստը՝ արվեստ Արվեստի ոլորտի ներկայացուցիչները մարտի դաշտում. նրանք համալրում են կամավորների շարքերը Տիգրան Մանսուրյան. Զինվոր բալիկ իմ, մենք բոլորով հոգով, մտքով, զգացումներով, սպասումներով քեզ հետ ենք Դմիտրի Յաբլոնսկի. «Հնարավոր է՝ ինձ այլևս թույլ չտան մուտք գործել Ադրբեջան‚ քանի որ նրանց պատկերացմամբ՝ ես դավաճան եմ» Հենրիկ Մալյանը կդառնար 95 տարեկան Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ծրագրից Վախճանվել է Էլվիս Փրեսլիի երգերի հեղինակ Մաք Դեւիսը Դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումները․ Երուսաղեմի Հայոց պատրիարքը դիմել է Իսրայելի նախագահին Աղոթքի զորությունը Ի զորակցություն Արցախի՝ Հայրապետական կոչ աշխարհասփյուռ թեմերին և համայնքներին Ծիրանահասցե իմ փշոտ երկիր, Հանրապետական մաղթանքի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես եկավ ուղերձով ՈՒմ շատ է տր­ված, նրա­նից ա­վե­լին կպա­հանջ­վի Սաղմոս ՃԽԹ Հոգևորականները, ինչպես միշտ հայոց բանակի և զինվորի կողքին են. Տեր Վահրամ Սաթի Սպիվակովա. Այս պատերազմում մենք պաշտպանում ենք մեր ժողովրդին, մեր արժանապատվությունը, մեր ազատությունը Զահրատ․ Իր աչքերը Վահագն Դավթյան. Իմ մայրենի, իմ բարբառ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանձնարարականներ տվեց Արցախում տիրող իրավիճակի առնչությամբ Ուխտի օրհնյալ օրը եկեղեցու համայնքն ու հոգևոր դասը նշեց նաև Տեր Վահանի քահանայական ձեռնադրության տասնհինգ ամյակը Քրիստոնեության ապրեցնող ուժը Արամ Խաչատրյանը երբեք չի հանդիպել Սալվադոր Դալիի հետ «Օսկար»-ի առաջադրվելու համար Հայաստանի կողմից կներկայացվի Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմը Մատթեոս Զարիֆյան․ Շքեղ օրհաս Կոմիտասի ձայնը Կոմիտաս․ Կյանք Հայերեն ձեռագրերի մայր ցուցակը «Կոմիտաս․․․» առցանց բեմադրություն Առաջին անգամ Կոմիտասի ծննդավայրի պաշտոնական տարեգրքում տեղեկություն է ներառվել Կոմիտասի մասին Գերմանիայում 1500 տարի առաջ ապրած գերմանացի լորդի դամբարան է հայտնաբերվել (լուսանկարներ) Վարագա Սուրբ Խաչ
website by Sargssyan