USD
EUR
RUB

Կամերային տանը կանցկացվի աշխարհահռչակ օպերային երգչուհի Լիլի Չուգասզյանի 100-ամյակին նվիրված համերգ

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Երևանի պետական կամերային երգչախմբի մենակատարները համերգ կնվիրեն աշխարհահռչակ օպերային երգչուհի Լիլի Չուգասզյանի 100-ամյակին: Համերգը կկայանա փետրվարի 14-ին, ժամը 18:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Ծրագրում կհնչեն հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:Կամերային երաժշտության ազգային կենտրոնից հայտնում են, որ համերգին հանդես կգան Թամարա Մոսինյանը (սոպրանո), Մաքրուհի Խաչատուրյանը (սոպրանո), Ջեննի Նազարյանը (սոպրանո), Այլին Հերոսյանը (սոպրանո), Նելլի Գասպարյանը (սոպրանո), Նելլի Վարդանյանը (սոպրանո), Անդրանիկ Մալխասյանը (բարիտոն), Սարգիս Մինասյանը (տենոր), Մերգելոս Ամիրխանյանը (տենոր), Տիգրան Հակոբյանը (տենոր), Ռուզաննա Գրիգորյանը (դաշնամուր), Տիգրան Մեսրոպյանը (դաշնամուր):

Երգչուհի Լիլի Չուգասզյանն օպերային արվեստի նշանավոր դեմքերից է եղել, աշխարհի լավագույն կոնտրալտոներից: Լիլի Չուգասզյանի ընտանիքը գաղթել է Սեբաստիայից (Արևմտյան Հայաստան): Նա մանկուց երգել է երաժշտական երեկույթներում, դպրոցական համերգներում, տոնական միջոցառումների ժամանակ և այլն: 1950-ական թվականներին երգել է հայկական եկեղեցիների երգչախմբերում: 1959 թ-ին հանդես է եկել Լիթլ Ռոք քաղաքի օպերային թատրոնում և արժանացել է մեծ ճանաչման: Երգել է նաև Արկանզասի, Բալթիմորի օպերային թատրոններում:

1961 թ-ին կոմպոզիտոր Ջանկառլո Մենոտտին Չուգասզյանին հրավիրել է երգելու Ապոլետոյի (Իտալիա) փառատոնում, որտեղ հասել է մեծ հաջողության: 1962 թ-ից եղել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերային թատրոնի մեներգչուհի:

Չուգասզյանը կատարել է շուրջ 30 գլխավոր դերերգեր: Համերգներով ելույթներ է ունեցել աշխարհի լավագույն նվագախմբերի և անվանի դիրիժորների (Լեոպոլդ Ստոկովսկի, Լեոնարդ Բեռնստայն, Հերբերտ ֆոն Կարայան և ուրիշներ) հետ:

Լրահոս
Աշխարհի ամենահին թրերից մեկը Մխիթարյան միաբանության թանգարանում է Աշոտ Ավդալյան. Եվ հիմա դրսում անձրևաց տոն է «Ավետարանաբարբառք մասունքները»՝ Երեւանում Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 29- ին Վահան Տերյան. Էլ չեմ հավատում այդ ջինջ աչքերին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Իսրայելում Մովսես մարգարեի կյանքի տեսարանները հայ և համաշխարհային արվեստում Պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության Հայաստանի ներկայացուցիչները մեդալներով են վերադարձել թավջութակահարների միջազգային մրցույթներից Երջա­նիկ հա­մադ­րու­թ­յան մո­հի­կա­նը Արտաքսման կիրակի (Մեծ պահքի Երկրորդ կիրակի) Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է Հովհաննես Գրիգորյան Հենրիկ Էդոյան. Ինչպես երեխան Ռուբեն Բաբայան. Այս ծաղկեփունջը բեմում տեսնելը պետք է լինի պարտադիր Հրաչյա Սարուխան․ Անիմաստ է նստել ժամանակի կառքին, տերևների դեղին հոգեվարքին հասնել Աստծո սերը կենարար է Պահքի նպատակը Ազգային գրադարանը ցերեկույթով տոնեց հասարակական գործիչ Գրիգոր Արծրունու ծննդյան 175-ամյակը Տրդատ Ա-ի ծննդյան 2000-ամյակին ընդառաջ Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի մասին գիրք է հրատարակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Մարտիրոս Սարյանի 140-ամյակի առթիվ հիմնանորոգվել է հեղինակի «Կոստանդնուպոլսի շները» կտավը Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Սուրենյանցն իր ձեռագիրն ունի համաշխարհային կերպարվեստում. փետրվարի 27-ին նշվում է նկարչի 160-ամյակը «Հրաչյա Հովհաննիսյանը երգում էր աչքերը փակ, բոլորովին այլ մեկնաբանությամբ» Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կհամալրվի երաժշտական նոր գործիքներով Ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը Լուվրում ավելի քան 1 միլիոն մարդ է այցելել Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդես Կարդում է Աշոտ Ավդալյանը․ Այս էլ քանի դար ես հեռանում եմ հայրական տնից Դվին հնավայրում կկառուցվի թանգարան Հայկական ժանյակի բացառիկ նմուշները բրիտանական «Լեյս» ամսագրում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին Կրկին հարվածում են Եկեղեցուն. չիմացություն, թե՞ դիտավորություն Սոնա Վան․ Մեկ աչքս փակ Սիփան Շիրազ․ Աստղերը պակասեցին Հայրը մեծ է, քան ես (Հովհաննես ԺԴ 28) «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» «Մայրամուտից առաջ՝ այս պահին» Աշոտ Ավդալյան. Անձրևների տոն
website by Sargssyan