USD
EUR
RUB

Թույլ մի՛ տվեք, որ լես­բի­նե­րի, գե­յե­րի, տրանս­գեն­դեր­նե­րի, պղ­ծա­սեր­նե­րի բա­նակ­նե­րը ձեր իսկ քվե­նե­րով իշ­խեն ձեր վրայ

 

Ո­րե­ւէ ժո­ղո­վուրդ կա­րող է հի­ւան­դա­նալ երբ փոխ­ւում է իր ազ­գա­յին կո­րի­զը, հայ­րե­նա­կան տես­լա­կա­նը, ար­ժէ­հա­մա­կար­գը, այ­սինքն, իր խմ­բա­յին կո­դա­ւո­րու­մը։ Հա­մաշ­խար­հայ­նաց­ման մեր­ձե­ցու­մը եւ մար­դոց մի­ջեւ ըն­կե­րա­յին յա­րա­բե­րակ­ցու­թիւ­նը, իր բո­լոր օ­գուտ­նե­րով հան­դերձ՝ ու­նի նաեւ իր ժխ­տա­կան կող­մե­րը, երբ մար­դիկ սի­րում են հե­տե­ւել հաս­տա­տուած, հարս­տա­ցած, ա­նուն վաս­տա­կած եւ նշա­նա­ւոր դար­ձած մար­դոց ու­ղիին։ Դա­րու կար­գա­խօ­սը, ան­բա­րո­յա­կան ա­մէն մի­ջոց­նե­րով, նիւ­թի, ա­թո­ռի, ա­նու­նի, փառ­քի գա­գաթ­նա­կէ­տե­րը նուա­ճելն է, ոտ­քի տակ առ­նե­լով բա­րո­յա­կան, մարդ­կա­յին, ու մա­նա­ւանդ ազ­գա­յին ու կրօ­նա­կան ա­մէն յատ­կա­նիշ, ո­րոնք շատ ան­գամ, ներ­կայ ժա­մա­նակ­նե­րին, յե­տամ­նա­ցու­թիւն կը սե­պուեն, են­թա­կայ ա­մէն ծաղ­րի ու հո­գե­բա­նա­կան յար­ձա­կում­նե­րի։
Ա­րիւ­նոտ կռիւ­նե­րի ու պա­տե­րազմ­նե­րի կող­քին, աշ­խար­հում այ­սօր ըն­թա­նում է ՀԱ­ՄԱՇ­ԽԱՐ­ՀԱ­ՅԻՆ Ա­ՌԱ­ՋԻՆ ԲԱ­ՐՈ­ՅԱ­ԿԱՆ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԸ։ Ան­բա­րո­յու­թիւ­նը, ցո­փու­թիւ­նը, զեղ­խու­թիւ­նը, կեղծ ար­ժէք­նե­րը, նիւ­թա­պաշ­տու­թիւ­նը, գայ­թակ­ղու­թիւ­նը, ման­կապղ­ծու­թիւ­նը (մտա­յին եւ հուսկ մարմ­նա­կան), սու­տը, կեղ­ծի­քը, կեղծ եղ­բայ­րա­սի­րու­թիւ­նը, կեղծ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թիւ­նը, ծայ­րա­յեղ ֆե­մի­նիզ­մը, ինչ­պէս նաեւ սե­ռա­յին այլ կողմ­նո­րո­շում ու­նե­ցող խում­բեր, ԼԳԲՏ-ի խմ­բա­ւո­րում­ներ, ազ­գա­յին ար­ժէք­ներ, կրօ­նի ճշ­մար­տու­թիւ­նը զեղ­ծող խում­բեր, այս դա­րուն փո­ղով զօ­րա­ցած, լրա­տուա­կան, հան­րա­յին կար­ծի­քի, այ­լոց «ան­հան­դուր­ժող-յե­տամ­նաց-միջ­նա­դա­րեան» մտա­ծե­լա­կեր­պե­րը վե­րաց­նե­լու ի­րենց մո­լուց­քին մէջ, տէր դար­ձան ոչ միայն մար­դու մտա­ծե­լա­կեր­պին, ա­պա հե­ռա­տե­սի­լի կա­յա­նին, թեր­թին, քա­ղա­քին. այլ հի­մա սպառ­նում են ու փոր­ձում են տի­րա­պե­տել եր­կիր­նե­րի վրայ։ Ցա­ւօք, ա­նոնք յա­ջո­ղե­ցան, ու նուա­ճե­ցին զա­նա­զան ա­րեւմ­տեան եր­կր­ներ, ուր ժո­ղո­վուրդ­նե­րի հիմ­նա­կան հո­գը միայն ի­րենց օ­ճա­խի պատն է եւ օ­րուան հա­ցը։ Ոչ­խար­նե­րի լռու­թեամբ նրանք հա­մա­կեր­պե­ցան նոր ի­րա­վի­ճա­կին, ե­թէ դա չէր խան­գա­րում ի­րենց ան­մի­ջա­կան «հան­գիս­տը»։

Չկայ այ­սօր ո­րե­ւէ եր­կիր, ուր բա­րո­յա­կան ան­կու­մը իր ա­ւեր­նե­րը գոր­ծած չլի­նի։ Տներ դր­սից շատ սի­րուն են, բայց ներ­սից ա­մէն հայ­հո­յանք, պիղծ խօսք, միտք ու ա­րարք, ըն­տա­նե­կան բա­ժա­նում ու պղ­ծու­թիւն հա­մա­տա­րած է։ Ըն­տա­նի­քը քանդ­ման եւ կոր­ծան­ման են­թա­կայ է ա­մէն րո­պէ, նոյ­նիսկ գոր­ծի պա­րա­գա­նե­րի եւ այլ փոքր փոր­ձու­թեանց պատ­ճա­ռով։ Ըն­տա­նի­քի քան­դու­մը ա­ռա­ջին ու ա­մե­նա­հուժ­կու հա­րուածն է ո­րե­ւէ երկ­րի ա­ռողջ նկա­րագ­րին դէմ։ Ըն­տա­նի­քը երկ­րի բջիջն է, եւ երբ բջիջ­նե­րը քիչ-քիչ հի­ւան­դա­նում են, կո­տոր­ւում են, ար­ժէք­նե­րը փոխ­ւում են, անհ­նա­րին է դառ­նում ա­ռողջ ըն­կե­րա­յին հա­մա­կար­գի գո­յու­թիւ­նը մի երկ­րի մէջ, ուր հա­սա­րա­կու­թիւ­նը վա­րակ­ւում է ա­մէն աղ­տե­ղու­թիւ­նից։
Սուրբ Ե­կե­ղե­ցին մե­ծա­գոյն դեր ու­նի այդ բո­լոր հի­ւան­դու­թեանց դէմ որ­պէս աղ­բիւր դե­ղի եւ ա­պա­քին­ման։ Դրա հա­մար է որ վե­րո­յի­շեալ խմ­բե­րը ի­րենց հա­րուա­ծը ուղ­ղում են ե­կե­ղե­ցու դէմ, ո­րա­կե­լով դա որ­պէս «ա­ւա­զակ­նե­րի որջ, յե­տամ­նա­ցու­թեան կենտ­րոն» եւ այլն։
Ա­յո, ոչ ոք չի ու­րա­նում որ ցան­կա­ցած ե­կե­ղե­ցու մէջ կան Քրիս­տո­սի ա­ռա­քե­լու­թիւ­նից շե­ղուած ան­հատ­ներ, սա­կայն ընդ­հա­նուր առ­մամբ Սուրբ Ե­կե­ղե­ցին իր բազ­մա­մի­լիոն ան­դամ­նե­րով հա­ւա­տա­րիմ է մնում Քրիս­տո­սի ա­րեամբ գծուած ճա­նա­պար­հին, ու տա­նում է բա­րո­յա­կա­նու­թեան, ազ­գա­յին, ըն­տա­նե­կան եւ ար­ժէ­քա­յին պայ­քա­րը պղ­ծու­թեանց, մո­լո­րու­թեանց եւ շե­ղում­նե­րին դէմ։

Կայ մի մեծ դա­մոկ­լեան սուր կա­խուած ձեր գլ­խի վե­րեւ որ կոչ­ւում է «Ստամ­բու­լեան Կոն­վեն­ցիա»։ Ինչ­պէս ա­մէն եր­կիր, ԼԳԲՏ-ի խմ­բե­րի ան­դամ­ներ դի­ւա­նա­գի­տա­կան ի­րենց քայ­լե­րով բա­ցա­յայտ կեր­պով չեն պա­հան­ջում բա­ցա­ռա­պէս ի­րենց ի­րա­ւունք­նե­րը, այլ դա միա­խառ­նում են մի վսեմ գա­ղա­փա­րի, ի­րա­ւազր­կուած խմ­բի կամ սե­ռի (այս պա­րա­գա­յում կա­նանց «ի­րա­ւուն­քի» հետ) եւ դա ներ­կա­յաց­նում են հան­րու­թեան ու­շադ­րու­թեան։ Ո­րե­ւէ ա­ւան­դա­պահ հա­սա­րա­կու­թիւն ի­մաս­տու­թիւ­նը ու­նի մեր­ժե­լու նրանց ցո­փա­կեաց նա­խա­ձեռ­նու­թիւն­նե­րը։ Սա­կայն երբ նրանք չեն յա­ջո­ղում հան­րա­յին կար­ծի­քի դէմ գնալ կամ հա­մո­զել, ճն­շում են դա­տա­րան­նե­րին ու սահ­մա­նադ­րու­թեան ի­րա­ւա­գէտ­նե­րին, որ­պէս­զի կա­րո­ղա­նան ի­րա­ւա­կան դաշ­տի վրայ ներ­կա­յու­թիւն ստա­նալ, «ա­մուս­նա­նա­լու» ու ե­րե­խա­ներ որ­դեգ­րե­լու։ ՈՒ սա՛ է ար­դէն ազ­գի մը մէջ զա­նա­զան քաղց­կեղ­նե­րի կող­քին, մի իւ­րա­յա­տուկ քաղց­կեղ տա­րա­ծող վատ բջիջ­նե­րը, մարմ­նի՝ այ­սինքն ժո­ղովր­դի մէջ։

Հա­յոց նո­րա­գոյն պատ­մու­թեան ա­զա­տա­մար­տիկ­նե­րը պայ­քա­րել են, զո­հուել են մեր պե­տու­թեան, հո­ղե­րի ա­զա­տագր­ման, ժո­ղովր­դի ֆի­զի­կա­կան ա­պա­հո­վու­թեան հա­մար, եւ ի հար­կին միշտ պատ­րաստ են յե­տա­գա­յում նո­րից նոյ­նը ա­նե­լու հարկ ե­ղած ժա­մա­նակ: Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի կար­գա­խօ­սը ե­ղել է` ԿԵԱՆՔՍ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԻՍ, ՀՈ­ԳԻՍ ԱՍՏ­ԾՈՒՆ, ՊԱ­ՏԻՒՍ ԻՆՁ:

Քա­ղա­քա­կան պայ­քար­նե­րի դաշ­տի մէջ, քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թիւն­նե­րի տա­րած պայ­քա­րը միշտ ե­ղել ու լի­նե­լու է։ Սա­կայն այ­սօ­րուան ի­րո­ղու­թեամբ, ա­նու­րա­նա­լի է որ այ­սօ­րուան իշ­խող խա­ւին մէջ կայ մի հո­սանք սահ­մա­նադ­րա­կան ի­րա­ւուն­քով բո­լո­րի դէմ գնա­լու, եւ դր­սից կա­տա­րուող ճն­շում­նե­րով, օ­րի­նա­կան վեր­ծան­մամբ հաս­տա­տե­լու Ստամ­բու­լեան Կոն­վեն­ցիա­յի տխ­րահռ­չակ դրոյթ­նե­րը հա­յոց մէջ։ Բո­լորդ ձեր կեան­քե­րով պար­տա­ւոր էք ընդ­միշտ ա­զա­տա­մար­տիկ մնալ Հայ­րեն­քի բա­րո­յա­կան բարձ­րու­թեան հա­մար, ձեր հո­գին դնե­լով Աս­տու­ծոյ ձեռ­քե­րում, ու բարձր պա­հէք հա­յի ձեր պա­տի­ւը ազ­գե­րի մէջ։
Մեզ պէտք չէ հե­տաք­րք­րի թէ այլ կա­ռա­վա­րու­թիւն­ներ ի՛նչ են կար­ծում մեր «հան­դուր­ժո­ղա­կա­նու­թեան» մա­կար­դա­կի մա­սին։ Մեզ պէտք է հե­տաք­րք­րի թէ ի՛նչ է մեր յա­րա­բե­րու­թիւ­նը մեր Աս­տու­ծո՛յ, մեր նախ­նի­նե­րի՛ եւ մեր սե­րունդ­նե­րի՛ մի­ջեւ ու ՆՐԱ՛ՆՑ կար­ծիք­նե­րը մեր մա­սին։

Իմ կոչս հե­տե­ւեա՛լն է ձեզ.

- Ան­ցած տա­րուան Ապ­րի­լի 5-ին մի տրանս­գեն­դեր մտաւ խոր­հր­դա­րան ու իր ա­մէն տե­սա­կի ստե­րով ու զր­պար­տու­թեամբ բա­ցեց իր բե­րա­նը, զինք ակ­նյայտ կեր­պով թմբ­կա­հա­րող ու քա­ջա­լե­րող վե­րա­հաս­նե­րի ու պատ­գա­մա­ւոր­նե­րի ծա­փե­րի տակ, իր կար­ծե­ցեալ «ի­րա­ւունք­նե­րին» հա­մար։ Նրանք ու­զում են որ դուք «ա­յո» քուէար­կէք ի­րենց, դր­սից գառ­նու­կի, իսկ ներ­սից մա­նուկ­նե­րի ու ծծ­կեր­նե­րի հո­գի­նե­րը յափշ­տա­կող ու բզկ­տող գայ­լե­րի յօ­շո­տող հո­գի­նե­րով նպա­տակ­նե­րին հա­մար, ուր ո՛չ բա­րո­յա­կա­նու­թիւն կայ, ո՛չ ըն­տա­նիք, ո՛չ Աս­տուած, ո՛չ Քրիս­տոս։

Իսկ այս տա­րուան Ապ­րի­լի 5-ին ծաղ­կա­զարդ է, երբ մեր Տէրն ու Փր­կի­չը Յի­սուս Քրիս­տոս պի­տի մտ­նի ու մաք­րի մեր մարմ­նա­ւոր ու հո­գե­ւոր Տա­ճա­րը ա­մէն մեղ­քից ու աղ­տե­ղու­թիւ­նից «Ո՛Չ» ա­սե­լով մեղ­քի թա­գա­ւո­րու­թեան եւ պղ­ծու­թեան իշ­խա­նու­թեան։ ԹՈՅԼ ՄԻ՛ ՏՈՒԷՔ որ լես­բի­նե­րի, գէ­յե­րի, տրանս­գեն­դեր­նե­րի, պղ­ծա­սէր­նե­րի բա­նակ­նե­րը ի­րենց յե­տին նպա­տակ­նե­րով ու ձեր իսկ քուէ­նե­րով իշ­խեն ձեր վրայ։ Թող ձեր քուէն չլի­նի ձեր վրայ աս­տուա­ծա­յին ա­նէծ­քի պատ­ճա­ռը, ձեր իսկ ձեռ­քով։

Իսկ ե­թէ Օ­րէնս­դի­րի եւ Դա­տա­կա­նի մի­ջեւ տա­րա­կար­ծու­թիւն­ներ կան, թող սո­վո­րեն քա­ղա­քա­կիրթ կեր­պով ի­րար դէմ նս­տել կամ ժո­ղո­վուր­դի դի­մաց բա­նա­ւոր, կիրթ, մտա­ւոր բա­նա­վէ­ճով, ա­պա­ցու­ցել ի­րենց կէ­տե­րը, ինչ­պէս աշ­խար­հի ցան­կա­ցած օ­րի­նա­պահ, օ­րէն­քով ա­ռաջ­նոր­դուող, քա­ղա­քա­կիրթ ու յա­ռա­ջա­ցած եր­կիր­նե­րը, փո­խա­նակ քա­ղա­քա­կան հա­լա­ծանք­նե­րի, սպառ­նա­լիք­նե­րի, ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի դէմ ճն­շում­նե­րի, ու այ­լա­կար­ծիք քա­ղա­քա­ցի­նե­րին «շնա­բա­րոյ վնգս­տա­ցող դուրս­պր­ծուկ­ներ» ա­նուա­նե­լու, որն ե­րիցս Ա­ՄՕ՛Թ է ե­թէ «Հայր Մեր»-ն ար­տա­սա­նում էք որ­պէս Քրիս­տո­սի հե­տե­ւորդ։ Յի­սուս Քրիս­տոս ա՞յդ էր ա­սում իր հետ ան­հա­մա­ձայն մարդ­կանց։ Մի՛ սի­րէք զԱս­տուած, ե­թէ ա­տում էք ձեր եղ­բայ­րը։ Ա­նի­մաստ է...։

Մեր պատ­մու­թեան մէջ մեր պար­տու­թեանց գլ­խա­ւոր պատ­ճառ­ներն են մեր ներ­քին ինք­նաբ­զկ­տում­նե­րը եւ ան­միա­բա­նու­թիւ­նը…։ Գո­նէ այս կէ­տում միայն, թող Աս­տուած միաց­նի ձեզ բո­լորդ։

Ըն­տա­նի­քը ձեր ազ­գա­յին բջիջն է, բա՛րձր պա­հէք ազ­գի պա­տի­ւը ու ա­ռո՛ղջ պա­հէք ձեր ազ­գը ա­մէն հի­ւան­դու­թիւ­նից, մա­նա­ւանդ ա­տե­լու­թեան ու ան­բա­րո­յա­կա­նու­թեան հի­ւան­դու­թիւն­նե­րից։

Տեր Սե­րոբ քա­հա­նա Ա­ԶԱ­ՐՅԱՆ
Յ. Գ. Խնդ­րում եմ ՉՔԱ­ՂԱ­ՔԱ­ԿԱ­ՆԱՑ­ՆԵԼ։
Իսկ հան­դուր­ժո­ղու­թեան մա­սին, յա­ջոր­դիւ։
Ա­մե­րի­կաբ­նակ հոգևո­րա­կան Serop Azarian-ի ֆեյս­բու­քյան է­ջից

Լրահոս
Պարույր Սևակ. Բարի լույս Մահացել է օպերային երգչուհի Գայանե Գրիգորյանը Պետրոս Դուրյան. Իմ հանգիստը Խոնարհություն Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա Նոր նախագիծ. Վանաձորի դրամատիկական թատրոնն ու «Ֆորտունան» Apple-ը հիմնադրամ կստեղծի անկախ արտիստներին օգնելու համար Արայիկ Մանուկյանը՝ առցանց մուլտֆիլմերի ու քննարկումների մասին Տեղի է ունեցել հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին նվիրված համերգ Աշոտ Ավդալյան. Մարմին առ, օր... Դանիել Վարուժան. Ամբարներ Ավագ Հինգշաբթի դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը Ռուսական թատրոնն առցանց ցուցադրում է խաղացանկից դուրս եկած լավագույն ներկայացումները Նայի՛ր քեզ Նվիրատվություններ ի զորակցություն հայրենիքի Դեռ կգա այս ծանր շրջանը հետահայաց արժեւորելու ժամանակը Սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի առցանց ցուցադրությանը Հայկական դուդուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է 2008 թվականին․ ԿԳՄՍՆ Անդրեա Բոչելլին առցանց համերգ կտա Զատկի օրը Սովորենք գնահատել ու արժևորել մեր ունեցածը Վիլյամ Սարոյան․ Ընկերների մեղքով Ավագ Երեքշաբթի Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի շնորհավորական խոսքն Ավետման տոնի առթիվ Էրեբունուց հայտնաբերված նվիրատվական թիթեղը Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց և օրիորդաց Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով Ռուսական արվեստի թանգարանը միացել է աշխահի խոշոր թանգարանների շարժմանը «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…» Խզմալյան. Մենք պատրաստում ենք անհատ, տարեց, անժառանգ արվեստագետների ցանկը «Համլետ», «Վենետիկի վաճառականը». շեքսպիրյան լավագույն ներկայացումները` առցանց հարթակում Ճա­նա­չեք գոր­ծե­րի պտուղ­նե­րից Արարատ Մկրտումյան. Սերունդ Դանիել Վարուժան․ Վերադարձ Մաթևոսյան կենտրոնի վերաբերյալ 2019 սեպտեմբերի 18-ի Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը չի կատարվել․ Դավիթ Մաթևոսյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունն Ավագ շաբաթվա վերաբերյալ Աստվածածին սուրբ կույս Մարիամի ավետյաց տոն Տասը երկրի թումանյանասեր մանուկներ կներկայացնեն «Սուտասանը» հեքիաթը Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական համերգը»՝ այսօր Լուսին Աթաբեկյան. Լռությունը՝ արատավոր շրջանի սկիզբ Ներսես Աթաբեկյան․ Ոտքը «Ղազարոսի հարությունը». պատկեր և խորհուրդ
website by Sargssyan