Փողոցային նկարիչ Բենքսին Սբ Վալենտինի օրվա առթիվ ուշագրավ աշխատանք է ներկայացրել

Փողոցային նկարիչ Բենքսին Սբ Վալենտինի օրվա առթիվ ուշագրավ աշխատանք է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Մեծ Բրիտանիայում Բենքսի կեղծանունով փողոցային նկարիչը Սիրահարների տոնի առթիվ ուշագրավ աշխատանք է ներկայացրել: Նկարչի ստեղծագործության լուսանկարները հրապարակվել են Instagram սոցիալական կայքում:

Աշխատանքն արվել է բրիտանական Բրիստոլ քաղաքի շենքերից մեկի վրա: Նկարում պարսատիկով աղջնակ է պատկերված, իսկ ահա «հարվածի» տեղում կարմիր ծաղիկներից «հետքեր» են պատկերված:

Նկարչի էջին ավելի քան 7 միլիոն օգտատեր է հետևում: Նոր աշխատանքն ավելի քան մեկ միլիոն հավանում ունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում