USD
EUR
RUB

Արդյո՞ք Աստված պատասխանում է մեր աղոթքներին

 

Երբեմն լինում են իրավիճակներ, որոնք դուրս են գալիս մեր վերահսկողությունից ու թվում է՝ խնդիրն այլևս լուծում չունի, կամ եթե ունի, մենք անկարող կլինենք տեսնել դրա լուծումը: Ու ամեն անգամ, երբ անորոշությունը ու վախը պատում է մեր հոգին, մեզ միայն մի բան է մնում անել՝ ապավինել Աստծո զորությանը: Գիտեք, կյանքում անլուծելի խնդիրներ չկան, պարզապես, երբ խուճապը ահագնանում է այդ պահին մթագնում է մեր գիտակցությունը ու ելքեր փնտրելը թվում է անհնարին մի բան: Հուսալքությունը թերևս ամենակործանարար զգացումն է, որ մարդուն ստիպում է տառապել ու բախման մեջ լինել սեփական անձի հետ:

Պողոս առաքյալը գիտեր, որ աղոթքը կարող է այնպիսի ազդեցություն ունենալ, որ մարդուն օգնի կոնկրետ իրավիճակներից դուրս գալ ու ճշմարիտ ճանապարհով շարունակել։ Աստված գուցե ուղղակիորեն չպատասխանի յուրաքանչյուր աղոթքի։ Նաև հնարավոր է, որ նա միշտ չպատասխանի այնպես, ինչպես մենք ենք ակնկալում, կամ այն ժամանակ, երբ մենք ենք սպասում, բայց մենք զգալու ենք նրա ներկայությունը մեր կյանքոմ և մեր գործերում։ Օրինակ՝ Պողոս առաքյալը մի քանի անգամ աղոթեց իր մարմնի խայթի մասին։ Աստված չազատեց Պողոսին այդ խնդրից, սակայն մխիթարեց նրան հետևյալ ամրապնդիչ խոսքերով. «Բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է ամբողջական դառնում: Եվ արդ լավ է, որ ես պարծենամ իմ տկարություններով, որպեսզի իմ մեջ բնակվի Քրիստոսի զորությունը» (Բ Կորնթացիս 12.9): 

Մենք կարող ենք վստահ լինել, որ եթե Աստված նույնիսկ չհեռացնի կոնկրետ որևէ խնդիր, նա կարող է մեզ համար ելք պատրաստել, որ կարողանանք համբերել. «Ձեր վրա ոչ մի փորձություն չի եկել, բացի մարդկանցից եկածից: Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել. այլ՝ փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել»(Ա Կորնթացիս 10։13)։

Խաչատրյան Մարիետտա

Աղբյուր՝ Qahna.am

Լրահոս
Դերասանի մենախոսություն կյանքի իմաստի մասին. «Հեռագիր»-ը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնին Կյանքի արվեստ. Սեռական դաստիարակության խնդիրը Կորյուն Առաքելյան. Բանաստեղծություններ Սամվել Մարգարյան․ Բանաստեղծություններ Մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է. Տեր Սարգիս Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել Ընտանիք Համո Սահյան. Հորովել Եղիա Տեմիրճիպաշյան. Անգեղն երգ Պառավքարից մինչև Մուրղուզ․․․ Տավուշյան լեգենդներն ու զրույցները Օգոստոսի 1-ից Մոսկվայում վերաբացվում են կինոթատրոնները «Երեք մանկունքը բաբելոնյան հնոցում» սյուժեի պատկերագրական համակարգը «Այդ չափորոշիչները չեն արտացոլում ՀՀ քաղաքացու և հայ մարդու դաստիարակությունը»․ Աիդա Թոփուզյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը նախանձների մասին Խորհր­դա­յին նկա­րա­հա­վա­քի ա­զատ և ան­կախ նա­վար­կու­թ­յու­նը Օպերային թատրոնն առցանց համերգ կնվիրի կորոնավիրուսի պատճառով տուժած բոլոր երաժիշտներին «Այն մեկ ա­մի­սը, որ Պետ­րոս­ը կռ­վեց իմ կող­քին, հա­վա­սար էր տաս­ն­յակ կյան­քե­րի սխ­րան­քի» Արժևորենք կյանքի ամեն վայրկյանը Ս. Էջմիածնի Մատենադարանն առաջարկում է ընթերցել Վահե Երկանյանի «Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում «Music 20» միջազգային փառատոնին աշխարհի տարբեր ծայրերից հետևել է մոտ 45 հազար մարդ The Independent-ը դրական է արձագանքել Կոմիտասի «Սուրբ Պատարագի» համերգային ձայնագրությանը Վահագն Մուղնեցյան․ Նախանվագ Եղիշե Չարենց. ...Մայրամուտի այս սուրբ, հրակարմիր միգում Արսեն Գրիգորյանն ու «Հայ երգասաններ» նախագիծը երգ են նվիրել հայոց բանակին Հնդկաստանի դատարանը որոշել է Բաբրի մզկիթի տարածքը վերածել հինդու տաճարի Պահապան հրեշտակը պահպանում է մեզ Ռեմբրանդտի ինքնանկարը Լոնդոնում աճուրդի ընթացքում վաճառվել է ռեկորդային 18,7 միլիոն դոլարով Հուսիկ Արա. Սայթաքած ժամանակ Եղիա Տեմիրճիպաշյան. Մինակ Ձեր կյան­քի մո­լո­րու­թ­յամբ ձեզ մահ մի՛ ցան­կա­ցեք Բուհ չընդունված դիմորդները հանդիպեցին ԱԺ պատգամավորների հետ «Ազգասիրությունը նշանակում է սիրել ազգի կերտած մշակույթը». Գարեգին Երկրորդ Կաթողիկոս Ամենայն Հայոց «Չկա ծածուկ բան, որ չհայտնվի» Որոմը Հայազգի պրոդյուսեր Սերգեյ Սարկիսովի ֆիլմն արժանացել է «Էմմի» մրցանակի Ամբողջ ժողովուրդը ոտքի կկանգնի, և ձեզ կասի՝ կա՛նգ առեք, հերիք է․Սամվել Մուրադյան Մենք ու­նենք ա­ղոթ­քի հրաշ­քը Փա­շի­ն­յանն ի­րա­կա­նում բո­լո­րից շուտ է այս ա­մե­նին տե­ղ­յակ և կողմ նա­խա­տես­ված չա­րա­գոր­ծու­թ­յուն­նե­րին Առավոտյան ժամերգություն եւ բժշկության աղոթք (28.07.2020) Երջանկությունը քրիստոնյայի համար
website by Sargssyan