USD
EUR
RUB

Հրանտ Թոխատյան. «Անընդհատ վարձով ապրելը դժվար է»

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, Aravot.am: ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը նշեց, որ տարիներ շարունակ խոսվել է Կանազի մշակույթի տան մասին, որտեղ պետք է նոր թատրոն ու թատերական դպրոց հիմնադրվի: Նրա խոսքով, իրենք պետք է շարունակեն «Մեա կուլպայի» տիպի ներկայացումները, իսկ այդ ոճի համար բոլորովին այլ դերասաններ եւ մոտեցումներ են անհրաժեշտ:

«Անունը դրեցին կոմերցիոն թատրոն, բայց ես այդ տերմինի հետ համաձայն չեմ, որովհետեւ մինչ օրս ոչ մեկ չի կարողացել ինձ բացատրի, թե ինչ է նշանակում կոմերցիոն թատրոն: Թատրոնը թատրոն է… Մենք որոշեցինք ունենալ մեր բեմը, քանի որ անընդհատ վարձով ապրելը դժվար է»,- ասաց դերասանը: Հավելեց, որ վարձով տարածքի դեպքում իրենց ներկայացումների տոմսերի արժեքը բարձրանում է:

Հրանտ Թոխատյանը հիշեցրեց, որ ծրագիր էին ներկայացրել, որի արժեքը 1 միլիոն դոլար էր կազմում, սակայն, երբ սկսեցին Կանազի մշակույթի տան շենքով զբաղվել, ներդրումային ծրագրի արժեքը աճեց մինչեւ 3,5 միլիոն դոլարին համարժեք դրամ, քանի որ շենքն անմխիթար վիճակում էր: Շեշտեց, որ տանիքը կիսաքանդ է եւ մինչ այժմ 35 «Կամազ» աղբ են հանել տարածքից:

Նա նշեց, որ ունեն հավատացողներ, որոնք պատրաստ են գումար ներդնել մշակույթի եւ կրթության մեջ եւ կանգնել իրենց կողքին: «Շինարարները խոստացել են, որ մեկուկես տարի հետո կունենանք 2 նոր բեմ ու մեր դպրոցը: Ընդ որում, դպրոցը կգործի այս տարվա սեպտեմբերից»,-ասաց Թոխատյանը: Հայտնեց, որ պայմանավորվածություններ ունեն ֆրանսիական կողմի հետ` ի դեմս Սերժ Ավեդիքյանի, որը կմասնակցի դպրոցի աշխատանքներին, Ֆրանսիայից մասնագետների կբերի, պայմանավորվածություններ ունեն նաեւ ՌԴ բուհերի հետ:

Հրանտ Թոխատյանը նշեց, որ պրոդյուսերական կազմը ղեկավարում է Արմեն Համբարձումյանը, դասախոսական կազմը դեր հավաքված չէ: Հավելեց, որ 21-րդ դարի բեմ են ուզում ունենալ` լուսային, ձայնային եւ շարժական հնարավորություններով, ինչը թանկ հաճույք է: Տեղեկացրեց, որ առաջիկայում սպասվում է միանգամից երեք ներկայացում, մեկը` մանկական, մյուսում էլ ինքը բեմ կբարձրանա դստեր` Լիլիթի հետ:

«Պետական գումարներ չեն լինելու, չենք էլ ակնկալում, շատ ուրիշ տեղեր կան, որտեղ պետությունը կարող է ծախսել: Շենքը տրամադրել են, արդեն շնորհակալ ենք»,-ասաց դերասանը` պատասխանելով լրագրողի հարցին: «30 տարուց ավելի Հայաստանի Հանրապետությունում նոր թատրոն չի կառուցվել ու չի ծնվել, այսօր մանկական թատրոն չունենք, իսկ այն ինչ ունենք, չի համապատասխանում կոչմանը»,-ասաց նա ասուլիսի ավարտին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Դերասանի մենախոսություն կյանքի իմաստի մասին. «Հեռագիր»-ը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնին Կյանքի արվեստ. Սեռական դաստիարակության խնդիրը Կորյուն Առաքելյան. Բանաստեղծություններ Սամվել Մարգարյան․ Բանաստեղծություններ Մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է. Տեր Սարգիս Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել Ընտանիք Համո Սահյան. Հորովել Եղիա Տեմիրճիպաշյան. Անգեղն երգ Պառավքարից մինչև Մուրղուզ․․․ Տավուշյան լեգենդներն ու զրույցները Օգոստոսի 1-ից Մոսկվայում վերաբացվում են կինոթատրոնները «Երեք մանկունքը բաբելոնյան հնոցում» սյուժեի պատկերագրական համակարգը «Այդ չափորոշիչները չեն արտացոլում ՀՀ քաղաքացու և հայ մարդու դաստիարակությունը»․ Աիդա Թոփուզյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը նախանձների մասին Խորհր­դա­յին նկա­րա­հա­վա­քի ա­զատ և ան­կախ նա­վար­կու­թ­յու­նը Օպերային թատրոնն առցանց համերգ կնվիրի կորոնավիրուսի պատճառով տուժած բոլոր երաժիշտներին «Այն մեկ ա­մի­սը, որ Պետ­րոս­ը կռ­վեց իմ կող­քին, հա­վա­սար էր տաս­ն­յակ կյան­քե­րի սխ­րան­քի» Արժևորենք կյանքի ամեն վայրկյանը Ս. Էջմիածնի Մատենադարանն առաջարկում է ընթերցել Վահե Երկանյանի «Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում «Music 20» միջազգային փառատոնին աշխարհի տարբեր ծայրերից հետևել է մոտ 45 հազար մարդ The Independent-ը դրական է արձագանքել Կոմիտասի «Սուրբ Պատարագի» համերգային ձայնագրությանը Վահագն Մուղնեցյան․ Նախանվագ Եղիշե Չարենց. ...Մայրամուտի այս սուրբ, հրակարմիր միգում Արսեն Գրիգորյանն ու «Հայ երգասաններ» նախագիծը երգ են նվիրել հայոց բանակին Հնդկաստանի դատարանը որոշել է Բաբրի մզկիթի տարածքը վերածել հինդու տաճարի Պահապան հրեշտակը պահպանում է մեզ Ռեմբրանդտի ինքնանկարը Լոնդոնում աճուրդի ընթացքում վաճառվել է ռեկորդային 18,7 միլիոն դոլարով Հուսիկ Արա. Սայթաքած ժամանակ Եղիա Տեմիրճիպաշյան. Մինակ Ձեր կյան­քի մո­լո­րու­թ­յամբ ձեզ մահ մի՛ ցան­կա­ցեք Բուհ չընդունված դիմորդները հանդիպեցին ԱԺ պատգամավորների հետ «Ազգասիրությունը նշանակում է սիրել ազգի կերտած մշակույթը». Գարեգին Երկրորդ Կաթողիկոս Ամենայն Հայոց «Չկա ծածուկ բան, որ չհայտնվի» Որոմը Հայազգի պրոդյուսեր Սերգեյ Սարկիսովի ֆիլմն արժանացել է «Էմմի» մրցանակի Ամբողջ ժողովուրդը ոտքի կկանգնի, և ձեզ կասի՝ կա՛նգ առեք, հերիք է․Սամվել Մուրադյան Մենք ու­նենք ա­ղոթ­քի հրաշ­քը Փա­շի­ն­յանն ի­րա­կա­նում բո­լո­րից շուտ է այս ա­մե­նին տե­ղ­յակ և կողմ նա­խա­տես­ված չա­րա­գոր­ծու­թ­յուն­նե­րին Առավոտյան ժամերգություն եւ բժշկության աղոթք (28.07.2020) Երջանկությունը քրիստոնյայի համար
website by Sargssyan