USD
EUR
RUB

«Բո­լոր սլա­վո­նա­կան ժո­ղո­վուրդ­նե­րի մեջ ա­մե­նա­հե­րո­սա­կա­նը սեր­բերն են»

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ Irates.am: Ա­վե­տիք Ի­սա­հա­կյա­նի ան­վան կենտ­րո­նա­կան գրա­դա­րա­նում տե­ղի ու­նե­ցավ Սեր­բիա­յի պե­տա­կա­նու­թյան օր­վան նվիր­ված գրա­կան-ե­րաժշ­տա­կան ցե­րե­կույթ, ո­րը կազ­մա­կեր­պել էր Հա­յաս­տա­նում Սեր­բիա­յի Հան­րա­պե­տու­թյան հյու­պա­տո­սու­թյու­նը: Հն­չե­ցին Սեր­բիա­յի և Հա­յաս­տա­նի հիմ­նե­րը: Բաց­ման խոս­քով հան­դես ե­կավ ՀՀ-ում Սեր­բիա­յի Հան­րա­պե­տու­թյան պատ­վա­վոր հյու­պա­տոս, մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Բաբ­կեն Սի­մո­նյա­նը. «Այս­տեղ ներ­կա են սեր­բեր և հա­յեր, ո­րոնք ե­կել են նշե­լու Սեր­բիա­յի Հան­րա­պե­տու­թյան օ­րը: Հա­յաս­տա­նը Սեր­բիա­յի հետ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ է հաս­տա­տել 1994-ին, երբ Սեր­բիան դեռ Հա­րավս­լա­վիա­յի միու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյան կազ­մում էր: Սա­կայն մեր բա­րե­կա­մու­թյու­նը, ի­րա­կա­նում, մոտ 800 տար­վա պատ­մու­թյուն ու­նի: 11-րդ դա­րում սերբ ե­պիս­կո­պոս սուրբ Սա­վան ա­ռա­քե­լու­թյան նպա­տա­կով այ­ցե­լում է արևել­քի քրիս­տո­նյա եր­կր­ներ և Սեր­բիա է վե­րա­դառ­նում Հա­յաս­տա­նով: Կի­լի­կյան Հա­յաս­տա­նում տես­նե­լով մեր մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րը` վան­քեր, հու­շար­ձան­ներ, ո­րո­շում է Կի­լի­կիա­յի հայ շի­նա­րար­նե­րից մե­կին ՝ Դա­նիե­լին, հրա­վի­րել Սեր­բիա, որ­պես­զի վեր­ջինս մաս­նակ­ցի հու­շար­ձան­նե­րի կա­ռուց­մա­նը: Մեզ կա­պում են նույն ճա­կա­տա­գի­րը, ան­ցած ճա­նա­պար­հը, ընդ­հա­նուր թշ­նա­մուց կրած տա­ռա­պանք­նե­րը: Սեր­բե­րը շատ լավ գի­տեն , թե ինչ է նշա­նա­կում 1915 թ. ցե­ղաս­պա­նու­թյուն, իսկ հա­յե­րը` սեր­բե­րից խլ­ված Կո­սո­վո»:
Հյու­պա­տո­սը նշեց, որ Սեր­բիա մուտք գոր­ծե­լու հա­մար այլևս մուտ­քի ար­տո­նագ­րեր հար­կա­վոր չեն:

2019-ի դեկ­տեմ­բե­րին Հա­յաս­տա­նում պաշ­տո­նա­պես բաց­վել է Սեր­բիա­յի Հան­րա­պե­տու­թյան դես­պա­նա­տու­նը: ՀՀ-ում Սեր­բիա­յի Հան­րա­պե­տու­թյան դես­պա­նա­տան գոր­ծե­րի ժա­մա­նա­կա­վոր հա­վա­տար­մա­տար Տա­տյա­նա Պա­նա­յո­տո­վիչն ա­սաց, որ 1804-ի այս օ­րը (փետր­վարի 15) սերբ ժո­ղո­վուրդն ա­րեց իր ընտ­րու­թյու­նը՝ դեմ գնա­լով Օս­մա­նյան կայս­րու­թյա­նը և ըն­դու­նե­լով իր նոր սահ­մա­նադ­րու­թյու­նը. «Ես հպարտ եմ, որ գտն­վում եմ Հա­յաս­տա­նում: Կար­ծում եմ, որ մեր բա­րե­կա­մու­թյունն ա­վե­լի կամ­րա­նա: Ա­վե­լորդ չէ հի­շել, որ 1915-ից սկ­սած շատ հա­յեր ի­րենց հան­գր­վանն են գտել Սեր­բիա­յում: Ա­վե­լաց­նեմ նաև, որ դես­պա­նա­տու­նը լի­նե­լու է Վազ­գեն Սարգ­սյան 10 հաս­ցեում»:

Մի­ջո­ցառ­ման ըն­թաց­քում հն­չե­ցին սեր­բա­կան բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ հա­յե­րեն թարգ­մա­նու­թյամբ, ինչ­պես նաև սերբ գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը` նվիր­ված ՝ Հա­յաս­տա­նին: Աս­մուն­քե­ցին Գա­յա­նե Սամ­վե­լյա­նը, Աի­դա Ա­սա­տու­րյա­նը:

Հա­յաս­տա­նի գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի թղ­թա­կից ան­դամ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Աե­լի­տա Դո­լու­խա­նյանն ա­սաց, որ իր հա­մար ու­ղե­ցույց է Հով­հան­նես Թու­մա­նյա­նը: Սեր­բա­կան է­պո­սի իր թարգ­մա­նու­թյա­նը կից հոդ­վա­ծում Թու­մա­նյա­նը նշել է, որ բո­լոր սլա­վո­նա­կան ժո­ղո­վուրդ­նե­րի մեջ ա­մե­նա­հե­րո­սա­կա­նը սեր­բերն են:

Ե­րաժշ­տու­թյան տե­սա­բան Ա­լի­նա Փահլևա­նյանն էլ հա­վե­լեց, որ սերբ և հայ ժո­ղով­րդ­նե­րի ե­րաժշ­տա­կան մտա­ծո­ղու­թյու­նը շատ նման է, մե­ղե­դի­նե­րի զգա­լի մա­սը մի­նոր ձայ­նա­կար­գում է: Վեր­ջում ԵՊՀ աստ­վա­ծա­բա­նու­թյան ֆա­կուլ­տե­տի սերբ ու­սա­նող­նե­րից մե­կը հրա­շա­լի հա­յե­րե­նով ներ­կա­յաց­րեց Սեր­բիա­յի ա­զա­տագր­ման պատ­մու­թյու­նը:

Ան­ժե­լա ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱՆ

Լրահոս
Լուսին Աթաբեկյան. Լռությունը՝ արատավոր շրջանի սկիզբ Ներսես Աթաբեկյան․ Ոտքը «Ղազարոսի հարությունը». պատկեր և խորհուրդ Ծաղկազարդի տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Պատերազմ և սպանություն Ինչու Ռյազանովը մերժեց Գուրչենկոյին եւ Անդրեյ Միրոնովին 81 տարեկանում մահացել է «Ain't No Sunshine» հիթի հեղինակ և սոուլի աստղ Բիլ Ուիզերսը Որո՞նք են աշխարհի ամենազարմանահրաշ վայրերը Փոքր դերերի մեծ վարպետը. Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի գաղտնիքը մնացել է դեռ չբացահայտված Արարատ Մկրտումյան․ Ես հասկացա․․․ Վրեժ Սարուխանյան. Խանե Սարգիսը Վրաստանում մահացել է երկրի գլխավոր տաճարի ճարտարապետը «Քայլ առ քայլ». Գրականության և արվեստի թանգարանը հետաքրքիր մրցույթ է իրականացնում առցանց հարթակում Անիրավ դատավորի առակը՝ հավատքով սպասելու օրինակ Դանիել Վարուժան. Օրհնութիւն Պետրոս Դուրյան. Ի դիմավորություն Ամեն․ Հայրիկին Կյանքիս էջերից «Քրիստոսը Գեթսեմանի այգում» դրվագը պատկերների համակարգում Օպերային թատրոնն առցանց կներկայացնի Մոցարտի «Կախարդական սրինգը» Հայաստանի պատմության թանգարանը՝ ԱՊՀ լավագույն 10 թանգարանների ցանկում «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…» Թո­՛ւյլ տվեք այդ մա­նուկ­նե­րին և մի՛ ար­գե­լեք, որ նրանք Ինձ մոտ գան, ո­րով­հետև Երկն­քի ար­քա­յութ­յու­նը այդ­պի­սի­նե­րինն է Դեպի հաղթանակ՝ զինված հավատով Ալիսա Կիրակոսյան. Եվ Աստված ... Նոնա Պողոսյան․ Մեկուսացում-Պանդեմիա Բրուքների «Ռեքվիեմ»-ը՝ Ապրիլյանի հերոսների հիշատակին Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն (նկարներ) Էդիկ Ղաբուզյանը՝ կորոնավիրուսի, միջազգային մրցույթի մասնակցող ուսանողների եւ չաջակցվող «Գրանշանի» մասին Բանսարկուն խոչընդոտում է մարդու աղոթքին Մարդն ընդամենը խաղազինվո՞ր է Ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է Կորոնավիրուսից մահացել է կոմպոզիտոր Ադամ Շլեզինգերը Չինաստանի հսկայական թանգարանը Երջանիկ կարանտին՝ ֆրանսիացիները չեն հանձնվում «Grand Canyon»-ը կորոնավիրուսի պատճառով փակվել է. gazeta.ru Արարատ Մկրտումյան. Չէ, ինչու հարբած Աշոտ Ավդալյան. Եվ երգն էր ծաղիկ Հրաչյա Սարուխան. Մելամաղձոտ քաղաք Իմ Հայաստան Կանադայում նկարահանել են առաջին ֆիլմը կորոնավիրուսի մասին
website by Sargssyan