Կցուցադրվեն ավետարանական թեմայով մանրանկարներ

Կցուցադրվեն ավետարանական թեմայով մանրանկարներ

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ Panorama.am: Խետրվարի 22-ին Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա Գոհար Հակոբյանի անհատական ցուցահանդեսի բացումը՝ «Մասունք ավետարանաբարբառք» խորագրով: Կներկայացվեն ավետարանական թեմայով մանրանկարներ: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև փետրվարի 29-ը: Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնից հայտնում են, որ մուտքն ազատ է:

Գոհար Հակոբյանը ծնվել է Թիֆլիսում: Մասնագիտությամբ հաշվապահ է: 1996թ.-ից զբաղվում է գեղանկարչությամբ, 2004թ.-ից՝ մանրանկարչությամբ: 2013թ.-ին ունեցել է անհատական ցուցահանդեսներ, 2015թ.-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին՝ Վրաստանի խորհրդարանական ազգային գրադարանում: Մասնակցություն է ունեցել բազմաթիվ խմբակային և բարեգործական ցուցահանդեսների: Վրաստանում բազմիցս ներկայացրել է ՀՀ-ում և Արցախում իր կատարած ճանապարհորդության ընթացքում արված ուսանկարները՝ ուղեկցող պատմություններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում