500 տարվա մեջ առաջին անգամ Վատիկանում Ռաֆաել Սանտիի էսքիզներով միանգամից 10 գոբելեն աշխատանքներ ներկայացվել են ցուցադրության

500 տարվա մեջ առաջին անգամ Վատիկանում Ռաֆաել Սանտիի էսքիզներով միանգամից 10 գոբելեն աշխատանքներ ներկայացվել են ցուցադրության

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ Tert.ma: Վատիկանյան Սիքստինյան կապելլայի պատին «առաքյալների գործերը» աստվածաշնչյան թեմայով առաջին անգամ տասը գոբելեն աշխատանքներ են կախվել, հայտնում է gazeta.ru կայքը:

Գոբելենները ստեղծվել են Ռաֆաել Սանտիի էսքիզների հիման վրա, որոնց ցուցադրությունը նվիրվել է նկարչի մահվան 500-ամյակին: Առաջին անգամ դրանք ցուցադրվել են նկարչի մահանալուց ամիսներ առաջ`1519 թվականի դեկտեմբերի 26-ին, պապի կապելլայում:

Վատիկանյան թանգարանների տնօրեն Բարբարա Յատտայի խոսքով` գոբելեններից յուրանքանչյուրը 50-60 կգ է կշռում և կազմված է ոսկեգույն և մետաքսե թելերից: Գոբելենների վրա պատկերված են դրվաքներ աստվածաշնչյան Պետրոս և Պողոս առաքյալների կյանքից

Այս աշխատանքներից որոշներն անցյալում`1983 և 2010 թվականներին, ներկայացվել են Սիքստինյան կապելլայում: Այստեղ կայանալիք ցուցադրությունից հետո գոբելենները կուղարկվեն այնպիսի այլ ցուցասրահներ, ինչպիսիք են Լոնդոնի ազգային պատկերասրահն ու Սկուդերի դել Կվիրինալ հռոմեական սրահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում