USD
EUR
RUB

Փրկու­թ­յու­նը յոթ կնի­քով կնք­ված չէ

 

Սու՛րբ ե­ղեք, քան­զի Սուրբ եմ ես:
Ղևտ.11;44

Այս խոս­քե­րը մարդ­կանց աչ­քից հե­ռաց­նում են Աստ­ծուն և թող­նում անն­վա­ճե­լի բար­ձուն­քի վրա. ա՛յն մարդ­կանց աչ­քից, ով­քեր մտա­դիր էլ չեն որևէ քայ­լով նվա­զեց­նելու այդ հե­ռա­վո­րու­թյու­նը:

Մարդ­կանց հա­մար ա­վե­լի հար­մար է ո՛չ թե բարձ­րա­նալ առ Աստ­ված, այլ Աստ­ծուն ի­ջեց­նել ի­րենց մա­կար­դա­կին. դա նրանց հա­մար Աստ­ծուն հաս­նե­լու ա­մե­նա­հար­մար տար­բե­րակն է ե­ղել միշտ: Աստ­ված ե­կավ բո­լո­րին փր­կե­լու հա­մար, և բո­լո­րին էլ կփր­կի. բո­լոր` փրկ­վե­լու ցան­կու­թյուն և մեղ­քից ա­զատ­վե­լու կամք ու­նե­ցող­նե­րին: Այ­սինքն, Աստ­ծո ար­քա­յու­թյան դռ­նե­րը կբաց­վեն փրկ­վե­լու նվա­զա­գույն ցան­կու­թյուն ու­նե­ցող­նե­րի առջև. ցան­կու­թյուն, որ ստի­պում է ա­նել քայ­լեր, որ տա­նում են դե­պի փր­կու­թյուն: Աստ­ված փր­կում է ա­ռանց ջան­քեր, ինք­նակտ­տանք­ներ և զր­կանք­ներ պա­հան­ջե­լու. Նա ար­դեն ջա­նա­ցել է, չար­չար­վել ու զրկ­վել քո փո­խա­րեն, Նա ար­դեն տո­կա­ցել է, հաղ­թել ու հա­րու­թյուն է ա­ռել քեզ հա­մար: Քեզ մնում է միայն դրա­կան պա­տաս­խա­նել Նրա մի հար­ցին` հա­վա­տու՞մ ես:

Աստ­ված շատ փոքր բան է պա­հան­ջում, ա­վե­լի ճիշտ` Նա նույ­նիսկ չի պա­հան­ջում, այլ ըն­դա­մե­նը ա­ռա­ջար­կում է ըն­դու­նել քեզ հա­մար պատ­րաս­տած լա­վա­գույն ա­պա­գան:

Աստ­ծո ան­սահ­ման մար­դա­սի­րու­թյան մա­սին վկա­յում է Նրա Խոս­քը, որ փաս­տում է. փր­կու­թյու­նը յոթ կնի­քով կնք­ված չէ և կտր­վի բո­լոր նրանց, ով­քեր կըն­դու­նեն այն, երբ անձ­նա­պես ճա­նա­չեն Փրկ­չին և ի­րա­պես գի­տակ­ցեն ի­րենց հո­գու փր­կու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյու­նը: Աստ­ծո ան­սուտ Խոս­քը վկա­յում է. «Ով մար­գա­րեին ըն­դու­նում է իբրև մար­գա­րեի, մար­գա­րեի վարձ կս­տա­նա, ով ար­դա­րին ըն­դու­նում է իբրև ար­դա­րի, ար­դա­րի վարձ կս­տա­նա: Եվ ով այս փոք­րիկ­նե­րից մե­կին միայն մի բա­ժակ սա­ռը ջուր կտա խմե­լու` իբրև ա­շա­կերտ, ճշ­մա­րիտ եմ ա­սում ձեզ, իր վար­ձը չպի­տի կորց­նի» (Մատթ.10;41-42): Փր­կու­թյու­նը նրանցն է, ով­քեր այն ըն­դու­նում են. Աստ­ված եր­բեք չի բռ­նա­նում մար­դու ինք­նիշ­խան կամ­քի վրա: Բայց խն­դիրն այն է նրա­նում, որ մար­դը այդ փր­կու­թյու­նը վերց­նե­լու հա­մար պետք է մո­տե­նա Աստ­ծուն, անց­նի ճա­նա­պարհ, ձգ­տի սր­բու­թյան, և նվա­զա­գույ­նը, որ մար­դը պետք է ա­նի սր­բու­թյա­նը հաս­նե­լու հա­մար, իր ու­ժե­րի նե­րած ա­ռա­վե­լա­գույն չա­փով դրան ձգ­տելն է: Ե­թե մար­դու հա­մար սր­բու­թյու­նը օ­տար ու ա­տե­լի է, ոչ միայն ին­քը չի ձգ­տի սր­բա­նալ, այլև չի ըն­դու­նի նրանց, ով­քեր ձգ­տում են: Հի­սուս ա­սում է. «Ե­թե դուք Իմ ու­սուց­մա­նը հա­վա­տա­րիմ մնաք, իմ ճշ­մա­րիտ ա­շա­կերտ­նե­րը կլի­նեք: Եվ կճա­նա­չեք ճշ­մար­տու­թյու­նը, և ճշ­մար­տու­թյու­նը ձեզ կա­զա­տի» (Հովհ.8;31-32): Իսկ ո՞րն է Հի­սու­սի ու­սու­ցու­մը մարդ­կու­թյան ծա­գու­մից ի վեր մինչև մեր օ­րե­րը, ե­թե ոչ. «Սու՛րբ ե­ղեք, քան­զի Սու՛րբ եմ ես» (Ա Պետ.1; 16-17): Աշ­խար­հը հմ­տո­րեն քո­ղար­կում է մար­դու սր­բա­նա­լու կամ գո­նե սր­բու­թյա­նը ձգ­տե­լու կարևո­րու­թյու­նը բա­ցա­հայ­տող միակ ճշ­մար­տու­թյու­նը: Ճշ­մար­տու­թյու­նը մեկն է, քան­զի այն ոչ թե մարդ­կա­յին, այլ աստ­վա­ծա­յին կա­տե­գո­րիա է, այն կար­ծիք չէ, որ ա­սենք` որ­քան մարդ, այն­քան ճշ­մար­տու­թյուն, այ­նինչ աշ­խար­հը կա­րո­ղա­ցավ մար­դուն հա­մո­զել, որ ճշ­մար­տու­թյու­նը կա­րե­լի է ա­մեն տեղ գտ­նել, աշ­խար­հը քա­րո­զում է. «Պետք չէ կա­ղա­պար­վել, թող ոչ ոք ձեզ չխա­բի, չպար­տադ­րի իր քա­րա­ցած հա­յացք­նե­րը, աշ­խար­հը փոխ­վում է, ժա­մա­նակ­նե­րը այլ են, 21-րդ դա­րում ենք ապ­րում....»։ Իսկ ար­դեն Աստ­ծուց ա­պա­հով հե­ռա­վո­րու­թյան վրա տա­նե­լուց հե­տո ան­պաշտ­պան մար­դուն ա­սում է. «Դու ես քո ճա­կա­տագ­րի տե­րը»` դրա­նով նրան վերջ­նա­կան շփո­թու­թյան մատ­նե­լով: Դա ար­վում է այն­պես հա­մա­կող­մա­նիո­րեն, հետևո­ղա­կա­նո­րեն և մաս­նա­գի­տո­րեն, որ գրե­թե բո­լո­րը հա­մոզ­ված են, որ փո­փո­խա­կա­նը հաս­տա­տու­նից ա­վե­լի վս­տա­հե­լի է, որ մար­դը աշ­խար­հից հե­ռա­նա­լու կամ փախ­չե­լու պատ­ճառ­ներ չու­նի, ար­դյուն­քում ա­մեն ոք «բնա­վոր­վում» է աշ­խար­հի պատ­րող կա­պանք­նե­րում և պատ­վում կեղծ ա­պա­հո­վու­թյան կպ­չուն ոս­տայ­նով:

Աշ­խար­հը ա­սում է, թե փր­կու­թյա­նը դեռ պետք է ար­ժա­նա­նալ` դրա­նով իսկ անհ­նա­րին դարձ­նե­լով այն, այ­նինչ փր­կու­թյու­նը պետք է ըն­դա­մե­նը ըն­դու­նել, քան­զի Աստ­ված Իր Որ­դու Տվ­չու­թյամբ ար­դեն իսկ մար­դուն ար­ժա­նի հա­մա­րեց և դարձ­րեց: Նա մար­դուն տվել է փրկ­վե­լու մեն միակ մի­ջոց, բայց այն­քան շատ հնա­րա­վո­րու­թյուն­ներ, որ շա­տե­րի կող­մից այդ­պես էլ անն­կատ են մնում: Ըն­դու­նել Տի­րոջ ծա­ռա­նե­րին և պատ­վել ըստ ար­ժան­վույն միայն նրա հա­մար, որ նրանք Տի­րոջն են. որ­քան հեշտ է Աստ­ծո բա­րե­հա­ճու­թյա­նը ար­ժա­նա­նալ: Ար­դա­րին ըն­դու­նո­ղը կար­դա­րա­նա, մար­գա­րեին ըն­դու­նո­ղը մար­գա­րե կհա­մար­վի, ա­շա­կեր­տին մի բա­ժակ ջուր տվո­ղը ան­վար­ձա­հա­տույց չի մնա: Բայց ո՞վ է այ­սօր ընդ­հան­րա­պես մտա­հոգ Աստ­ծուն ճա­նա­չե­լու կամ ըն­դու­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյամբ: Մար­դիկ աշ­խար­հա­յին թե­լե­րով կապ­ված խա­մա­ճիկ­ներ են, իսկ մարդ­կա­յին կյան­քը` պար­տադր­ված ներ­կա­յա­ցում, որ միշտ չի ծա­փե­րով ըն­դուն­վում:

Ճշ­մար­տու­թյու­նը ա­զա­տում է նրանց, ով­քեր ձգ­տում են նվա­զա­գույն սր­բու­թյա­նը. ըն­դու­նում են այդ ճշ­մար­տու­թյու­նը:

Ե­րեց­կին Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Աղբյուր՝ Irates.am

Լրահոս
Լուսին Աթաբեկյան. Լռությունը՝ արատավոր շրջանի սկիզբ Ներսես Աթաբեկյան․ Ոտքը «Ղազարոսի հարությունը». պատկեր և խորհուրդ Ծաղկազարդի տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Պատերազմ և սպանություն Ինչու Ռյազանովը մերժեց Գուրչենկոյին եւ Անդրեյ Միրոնովին 81 տարեկանում մահացել է «Ain't No Sunshine» հիթի հեղինակ և սոուլի աստղ Բիլ Ուիզերսը Որո՞նք են աշխարհի ամենազարմանահրաշ վայրերը Փոքր դերերի մեծ վարպետը. Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի գաղտնիքը մնացել է դեռ չբացահայտված Արարատ Մկրտումյան․ Ես հասկացա․․․ Վրեժ Սարուխանյան. Խանե Սարգիսը Վրաստանում մահացել է երկրի գլխավոր տաճարի ճարտարապետը «Քայլ առ քայլ». Գրականության և արվեստի թանգարանը հետաքրքիր մրցույթ է իրականացնում առցանց հարթակում Անիրավ դատավորի առակը՝ հավատքով սպասելու օրինակ Դանիել Վարուժան. Օրհնութիւն Պետրոս Դուրյան. Ի դիմավորություն Ամեն․ Հայրիկին Կյանքիս էջերից «Քրիստոսը Գեթսեմանի այգում» դրվագը պատկերների համակարգում Օպերային թատրոնն առցանց կներկայացնի Մոցարտի «Կախարդական սրինգը» Հայաստանի պատմության թանգարանը՝ ԱՊՀ լավագույն 10 թանգարանների ցանկում «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…» Թո­՛ւյլ տվեք այդ մա­նուկ­նե­րին և մի՛ ար­գե­լեք, որ նրանք Ինձ մոտ գան, ո­րով­հետև Երկն­քի ար­քա­յութ­յու­նը այդ­պի­սի­նե­րինն է Դեպի հաղթանակ՝ զինված հավատով Ալիսա Կիրակոսյան. Եվ Աստված ... Նոնա Պողոսյան․ Մեկուսացում-Պանդեմիա Բրուքների «Ռեքվիեմ»-ը՝ Ապրիլյանի հերոսների հիշատակին Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն (նկարներ) Էդիկ Ղաբուզյանը՝ կորոնավիրուսի, միջազգային մրցույթի մասնակցող ուսանողների եւ չաջակցվող «Գրանշանի» մասին Բանսարկուն խոչընդոտում է մարդու աղոթքին Մարդն ընդամենը խաղազինվո՞ր է Ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է Կորոնավիրուսից մահացել է կոմպոզիտոր Ադամ Շլեզինգերը Չինաստանի հսկայական թանգարանը Երջանիկ կարանտին՝ ֆրանսիացիները չեն հանձնվում «Grand Canyon»-ը կորոնավիրուսի պատճառով փակվել է. gazeta.ru Արարատ Մկրտումյան. Չէ, ինչու հարբած Աշոտ Ավդալյան. Եվ երգն էր ծաղիկ Հրաչյա Սարուխան. Մելամաղձոտ քաղաք Իմ Հայաստան Կանադայում նկարահանել են առաջին ֆիլմը կորոնավիրուսի մասին
website by Sargssyan