Գլխուղեղի վիրահատության ժամանակ կինը ջութակ է նվագել

Գլխուղեղի վիրահատության ժամանակ կինը ջութակ է նվագել

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Irates.am: Արտառոց դեպք է տեղի ունեցել Լոնդոնի Թագավորական հիվանդանոցում: Բժիշկներն ուղեղի վիրահատության ժամանակ արթնացրել են կնոջն ու նրան խնդրել ջութակ նվագել: Այս մասին հրապարակում է պատրաստել Daily Mail պարբերականը:

«53-ամյա Թագմար Թերների մոտ գլխուղեղի քաղցկեղ դեռ տարիներ առաջ էր հայտնաբերվել: Սինֆոնիկ նվագախմբի համերգներից մեկի ժամանակ նա ուշագնաց է եղել, ինչից հետո բժիշկները հայտնաբերել են դանդաղ զարգացող քաղցկեղ: Բուժման որոշակի կուրսեր անցնելուց հետո ուռուցքը չի նահանջել, ու բժիշկները որոշել են վիրահատել կնոջը»,- գրում է աղբյուրը:

Աղբյուրը նշում է նաև, որ վիրահատության ընթացքում կնոջն արթնացնելն ու խնդրանքը, որ նա ջութակ նվագի, բժշկական հնարք է եղել: Մասնագետներն այդպիսիով կանխարգելել են ուղեղի ակտիվ հատվածի վնասումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում