Սարոյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել նոր հոլոգրամի առաջին ցուցադրությունը

Սարոյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել նոր հոլոգրամի առաջին ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am։ Ֆրեզնոյում գտնվող Սարոյանի տուն-թանգարանում սույն թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցավ նոր հոլոգրամի առաջին ցուցադրությունը։ Ներկա էին հայ համայնքի պատվավոր ներկայացուցիչներ՝ ինչպես Ֆրեզնոյից, այնպես և Լոս Անջելեսից։

Սարոյանի տուն-թանգարանի անձնակազմը երկար ամիսների հետևողական և մանրամասն աշխատանքներ իրականացնելուց հետո հաջողեց ներկայացնել Սարոյանի կերպարը՝ իր երեք տարիքներում։ Դերասանների ընտրությունը նույնպես պատահական չէր․ Սարոյանի թիմը փորձել էր լուսանկարների և արխիվային նյութերի միջոցով վերականգնել Սարոյանի ժամանակաշրջանի շունչն ու ոգին՝ հնարավորինս հավատարիմ մնալով վերջինիս արտաքին տեսքին և կերպարային առանձնահատկություններին։

Նոր հոլոգրամն այժմ հասանելի է լայն հանրությանը և ներկայացնում է Սարոյանին, վերջինիս մանկությունը, պատանեկությունն ու հասուն տարիքը՝ զուգահեռ օգտագործելով նրա անձնական ձայնագրություններից հատվածներ։

Սարոյանի տուն-թանգարանը շնորհակալություն է հայտնում նոր հոլոգրամի նախագծի վրա աշխատած բոլոր անդամներին, մասնավորապես՝ Կարեն Մանգարյանին, Ավետ Բարսեղյանին, պարոն Հովնանյանին և մյուսներին՝ իրենց անշահախնդիր մասնակցության համար, ինչպես նաև “Interactive World” կազմակերպությանը՝ մեր գաղափարներն իրականություն դարձնելու համար։

Շտապե՛ք այցելել թանգարան և փորձառել Սարոյանի ներկայությունը թանգարանում՝ նորացված ցուցադրության միջոցով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում