USD
EUR
RUB

Գերշվինի՝ ջազի համաշխարհային ժառանգություն դարձած գործերը՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, Aravot.am: Ճանաչված կոմպոզիտոր Ջորջ Գերշվինի երաժշտությանը նվիրված ինքնատիպ երեկո անցկացվեց Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում: Հայաստանի պետական ջազ նվագախումբը մի ամբողջ երեկո հնչեցրեց ամերիկացի կոմպոզիտորի երաժշտական ժառանգության յուրահատուկ նմուշները:

Գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ ներկայացվեցին գերշվինյան ելևէջներ՝ ժամանակակից ու հետաքրքիր մեկնաբանությամբ:

«ց մշտապես փորձում է ներկայացնել թեմատիկ ու ինքնատիպ համերգներ: Այս անգամ երևանյան ունկնդրին ենք ներկայացրել երեկո՝ նվիրված Ջորջ Գերշվինին: Նա ջազի հիմնադիրներից է, հարուստ ժառանգություն է թողել, ոգեշնչել բազում համաշխարհային երաժիշտների: Համերգը նվիրված է Գերշվինի հարուստ ստեղծագործական ժառանգությանը: Մեկուկես ժամում դժվար էր ամեն ինչ ներկայացնել, բայց փորձել ենք կատարել կոմպոզիտորի՝ ջազի համաշխարհային ժառանգություն դարձած գործերը»,-նշում է Արմեն Հյուսնունցը:

Նվագախմբի հետ երեկոյի ընթացքում հանդես եկան նաև երիտասարդ մենակատարներ: Ներկայացվեցին նաև գերշվինյան գործերի հետաքրքիր, անսպասելի գործիքավորումներ, որոնք իրականացվել են ժամանակակից երաժիշտների կողմից:

Հավելենք, որ ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար Ջորջ Գերշվինը ծնվել է 1898 թ.: Նա սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից էր, «Պորգին ու Բեսը» (1935թ.) ամերիկյան ազգային առաջին օպերայի հեղինակը։ Կոմպոզիտորը երաժշտական կանոնավոր կրթություն չի ստացել, դաշնամուրի և հարմոնիայի մասնավոր դասեր է առել ժամանակի նշանավոր երաժիշտ-մասնագետներից, հետագայում զբաղվել է ինքնակրթությամբ։

Գերշվինը՝ որպես ջազային երգերի, օպերաների, մյուզիքլների հեղինակ, 25 տարեկանում արդեն ճանաչված էր Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, որտեղ էլ 1928թ. ծանոթացել ու մտերմացել է Մորիս Ռավելի և այլ անվանի երաժիշտների հետ։ Գերշվինը իմպրովիզացիոն ջազի ավանդույթները, աֆրոամերիկյան երաժշտական ֆոլկլորի և թեթև ժանրի բնորոշ տարրերը զուգորդել է եվրոպական երաժշտության դասական ձևերին (օպերային, սիմֆոնիկ կոնցերտային)։

Քաղաքական թեմաներով գրել է «Թող թնդա նվագախումբը», «Քեզ եմ երգում» մյուզիքլները, «Ամերիկացին Փարիզում» սիմֆոնիկ սյուիտը։ Գերշվինի` դաշնամուրի և սիմֆոջազի համար գրված «Բլյուզի ոճով ռապսոդիան» և «Պորգին ու Բեսը» օպերան արժանացել են համաշխարհային ճանաչման։

Հայաստանի պետական ջազ նվագախումբ

Լրահոս
Լուսին Աթաբեկյան. Լռությունը՝ արատավոր շրջանի սկիզբ Ներսես Աթաբեկյան․ Ոտքը «Ղազարոսի հարությունը». պատկեր և խորհուրդ Ծաղկազարդի տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Պատերազմ և սպանություն Ինչու Ռյազանովը մերժեց Գուրչենկոյին եւ Անդրեյ Միրոնովին 81 տարեկանում մահացել է «Ain't No Sunshine» հիթի հեղինակ և սոուլի աստղ Բիլ Ուիզերսը Որո՞նք են աշխարհի ամենազարմանահրաշ վայրերը Փոքր դերերի մեծ վարպետը. Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի գաղտնիքը մնացել է դեռ չբացահայտված Արարատ Մկրտումյան․ Ես հասկացա․․․ Վրեժ Սարուխանյան. Խանե Սարգիսը Վրաստանում մահացել է երկրի գլխավոր տաճարի ճարտարապետը «Քայլ առ քայլ». Գրականության և արվեստի թանգարանը հետաքրքիր մրցույթ է իրականացնում առցանց հարթակում Անիրավ դատավորի առակը՝ հավատքով սպասելու օրինակ Դանիել Վարուժան. Օրհնութիւն Պետրոս Դուրյան. Ի դիմավորություն Ամեն․ Հայրիկին Կյանքիս էջերից «Քրիստոսը Գեթսեմանի այգում» դրվագը պատկերների համակարգում Օպերային թատրոնն առցանց կներկայացնի Մոցարտի «Կախարդական սրինգը» Հայաստանի պատմության թանգարանը՝ ԱՊՀ լավագույն 10 թանգարանների ցանկում «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…» Թո­՛ւյլ տվեք այդ մա­նուկ­նե­րին և մի՛ ար­գե­լեք, որ նրանք Ինձ մոտ գան, ո­րով­հետև Երկն­քի ար­քա­յութ­յու­նը այդ­պի­սի­նե­րինն է Դեպի հաղթանակ՝ զինված հավատով Ալիսա Կիրակոսյան. Եվ Աստված ... Նոնա Պողոսյան․ Մեկուսացում-Պանդեմիա Բրուքների «Ռեքվիեմ»-ը՝ Ապրիլյանի հերոսների հիշատակին Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն (նկարներ) Էդիկ Ղաբուզյանը՝ կորոնավիրուսի, միջազգային մրցույթի մասնակցող ուսանողների եւ չաջակցվող «Գրանշանի» մասին Բանսարկուն խոչընդոտում է մարդու աղոթքին Մարդն ընդամենը խաղազինվո՞ր է Ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է Կորոնավիրուսից մահացել է կոմպոզիտոր Ադամ Շլեզինգերը Չինաստանի հսկայական թանգարանը Երջանիկ կարանտին՝ ֆրանսիացիները չեն հանձնվում «Grand Canyon»-ը կորոնավիրուսի պատճառով փակվել է. gazeta.ru Արարատ Մկրտումյան. Չէ, ինչու հարբած Աշոտ Ավդալյան. Եվ երգն էր ծաղիկ Հրաչյա Սարուխան. Մելամաղձոտ քաղաք Իմ Հայաստան Կանադայում նկարահանել են առաջին ֆիլմը կորոնավիրուսի մասին
website by Sargssyan