USD
EUR
RUB

Դանիել Վարուժան․ Հունձք

 

Կը սոթտըվին թեզանիքներ, գերանդիներ թող հեսանվին.
Այսօր երկու հազար մըշակ կը հնձեն ցորե՛նը և գարին:

Քա՜ղցր է թեղվիլ հասկերուն մեջ` որոնց քիստերը խարշափուն
Կը խառնըվին բաց կուրծքերու անտառացած թուխ մազերուն:

Քա՜ղցր է լողալ համառորեն որաներուն մեջեն հեղեղ.
Ըզգալ ուռիլը բազուկին երակներուն արևազեղ:

Ահավասիկ գերանդիներ, կատաղությո՛ւն փայլատակի,
Ցորեններուն մեջ իբր արծաթ կ՚ընկղմվին, դուրս կ՚ելլեն` ոսկի:

Հասկեր կ՚իյնան շարվեշարան, և կ՚արյունին կակաչներ լուռ.
Բըլուրներուն քողը խարտյաշ կը ծալլըվի լայնասարսուռ:

Ծըփանքներ նո՛ր ծըփանքներու ներքև ընդմիշտ կը փըլուզին.
Ալիք կ՚ըլլան ակոսին մեջ ծովե՛ր, ծովե՛ր, ծովե՛ր դեղին:

Ու կ'ընդլայնին դաշտեր, սարեր, խոզաններով միշտ քըստմընած.
Հովիտին մեջ հեղեղներ կան` որ կը ցամքին կամաց կամաց:

Հանկարծ թուփեր կը հատնվին, կամ կը ցըցվի քար մը ճերմակ.
Առվակ մ'հեռուն կը փալփլի, որ կը նիրհեր վասակին տակ:

Մըշակներ կան` որ փարչն իրենց բերնին դըրած, Արև՜ն ի վեր,
Կ'ըմպեն երկա՜ր ջուրը գըլգլուն` զոր աղբյուրեն հարսն է բերեր:

Ոմանք իրենց ափերուն մեջ` մերթ կը փըշրեն հասկ մը ատոք,
Եվ կ'օրհնեն թիվն հատիկներուն, ու կը ծամեն հետո զանոնք:

Հոտաղներ կան արտերե արտ` որ ժիրաժիր կը հեսանեն
Աղոտ մահիկը մանգաղին, աղմըկելով լուռ միջօրեն:

Եվ կը հնձե՜ն, միշտ կը հնձե՜ն. թևի ամեն լայն շարժումի
Ամառներու բերկրությունն է` որ քիստե քիստ կը ծավալի:

Օ՜, ի՜նչ կոծեր, հորիզոնե հորիզոն ի՜նչ նըվաճումներ,
Ի՜նչ հեծկըլտանք հանճարներու, ի՜նչ փըլուզվող օվկիաններ:

Ու կը հնձեն, դեռ կը հնձե՜ն. մինչև շուքերը երկարին
Եվ շըփոթվին իրարու հետ ա՛լ սահմաններն անդաստանին:

Այն ատեն լուռ ճամբուն վըրա կը տեսնըվին շարան շարան,
Հընձվորները որ դեպ իրենց տընակներուն ճրագը կ'երթան:

Գերանդիներն անոնց ուսին կը ցոլցոլան լուսնկայեն,
Կը հովանան անոնց քըրտնած կուրծքերն անուշ ծըմակներեն:

Իսկ անդորրին մեջ դաշտերուն ահա ծըղրիդ մը արթընցած
Կը լեցընե իր երգերով ամբողջ Անհունն աստեղամած:

Լրահոս
Արարատ Մկրտումյան. Չէ, ինչու հարբած Աշոտ Ավդալյան. Եվ երգն էր ծաղիկ Հրաչյա Սարուխան. Մելամաղձոտ քաղաք Իմ Հայաստան Կանադայում նկարահանել են առաջին ֆիլմը կորոնավիրուսի մասին Առանց սիրո... Բագրատ Սրբազանի ուղերձը սահմանագոտու լարվածության առիթով Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հորդորում է մնալ տանն ու Աբովյան ընթերցել Մահացել է «Պոկրովյան դարպասներ» պիեսի հեղինակ, դրամատուրգ Լեոնիդ Զորինը Տրետյակովյան պատկերասրահն առաջին անգամ ներկայացրել է ցուցահանդեսների ֆոտոարխիվը Ի՞նչ կապ ուներ Գագարինը Ելիզավետա թագուհու, Ջինա Լոլոբրիջիդայի եւ Պիեխայի հետ Կյանքից հեռացել է օպերային թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը Եկեղեցին և պետությունը Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է Սիլվա Կապուտիկյան․ Քեզ, հայ հոգի Կրասնոդարի օդանավակայանում բացվել է Հաղթանակի 75-ամյակի ցուցահանդեսը Դանիել Վարուժան․ Ալիշանի շիրմին առջև «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա» Աղանդ­նե­րը ա­նօ­րեն ու ան­բա­րո նկա­րա­գիր ու­նեն 3 հայտնի նկարներ և դրանց ստեղծման հիմքում ընկած պատմությունները Ալ. Սպենդիարյանի տուն թանգարանը «Պատառիկներ նամակներից» շարքով նորովի է բացահայտում կոմպոզիտորին Մարդուն շնորհված մեծագույն բացահայտումը Բանքսիի աշխատանքը հաջողությամբ վաճառվել են աճուրդում Հատուկ չվերթ՝ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի սաներին ու ուսուցիչներին Հայաստան տեղափոխելու համար Ամերիկացի ուսանողների՝ Հայաստան ճանապարհորդության մասին սերիալը հավակնում է «Էմմիի» Համո Սահյան․ Երեխայի պես Վիլյամ Սարոյան. «Աղոթք» Ռազմիկ Դավոյան․ Վիլյամ Սարոյանին Դանիել Վարուժան. Երնում Ցավակցագիր Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ «Դժվար է պատկերացնել աշխարհն առանց նրա» Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումը՝ նվիրված բուժաշխատողներին Չարենցի տուն-թանգարանը գրողի հոբելյանին ընդառաջ կազմակերպում է գրական- ստեղծագործական մրցույթ Սաղմոս ՃԻԵ Միկրոսկոպիկ մի բացիլ ծնկի բերեց ողջ մարդկությանը. Ոչ թե Արարիչն է պատժել, այլ մենք ենք մեզ պատժել Մահացել է Հայաստանի բարեկամ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին Պատմություն սիրո և վարակի. Դավիթ Սամվելյանի «Զգուշացեք, դռները չեն փակվում» վիպակը Ալիսա Կիրակոսյան. Քո աչքերի հետ Գուրգեն Մահարի. Հրաժեշտ Հպանցիկություն
website by Sargssyan