Ուկրաինայում կոչ են արել ոչնչացնել սովետական գրքերը

Ուկրաինայում կոչ են արել ոչնչացնել սովետական գրքերը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Ուկրաինական գրադարաններից անհրաժեշտ է հանել ԽՍՀՄ-ում հրատարաված գրքերը: 360tv.ru-ի հաղորդմամբ, «Ուկրաինական գրքի ինստիտուտ» պետական հիմնարկի տնօրեն Ալեքսանդրա Կովալն ասել է, որ հասունացել է ժամանակը սովետական հնագույն գրականությունը փոխարինել «ժամանակակից և ուկրաիներեն» գրականությամբ:

Նրա խոսքով, գրադարանները սովետական ֆոնդերից մաքրելուց հետո դրանք մարդկանց համար և ուկրաիներենով գրականության հետ շփվելու հաճելի վայրեր կդառնան: Կովալը նշել է, որ Ուկրաինայի գրադարաններում պահվող գրքերի ավելի քան կեսը Խորհրդային միությունում են հրատարակված: Դա ավելի քան 100 միլիոն միավոր փաստաթուղթ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում