USD
EUR
RUB

«Ես ի պաշ­տո­նե պար­տա­վոր եմ ա­նե­լու այդ մր­ցույ­թը»

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Irates.am: Երևա­նի Կո­մի­տա­սի ան­վան պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիա­յում դժ­գո­հու­թյուն­նե­րի ա­լիք է սկս­վել: Հիմ­նա­կան պատ­ճա­ռը բու­հի դա­սա­խոս­նե­րին սպա­սող մր­ցույթն է: «Մինչև հի­մա նման բան չի ե­ղել կոն­սեր­վա­տո­րիա­յում, ին­չու՞ է հի­մա ար­վում, ո՞վ է մեզ քն­նե­լու» հար­ցերն ա­ռայժմ ա­վե­լի շատ կու­լի­սա­յին են: Դժ­գո­հու­թյու­նը կհա­սու­նա­նա, թե կմա­րի, պարզ կլի­նի ա­ռա­ջի­կա­յում: Թե­մա­յի շուրջ զրու­ցել ենք Երևա­նի Կո­մի­տա­սի ան­վան պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիա­յի ռեկ­տոր ՍՈ­ՆԱ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԻ հետ:

- Ի՞նչ մր­ցույթ է սպաս­վում կոն­սեր­վա­տո­րիա­յում: Ին­չո՞վ է այն դժ­գո­հու­թյան ու ան­հան­գս­տու­թյան ա­ռիթ տվել:

- Տա­րի­ներ շա­րու­նակ մրց­ույ­թը չի կա­յա­ցել, մեր դա­սա­խոս­նե­րի պայ­մա­նագ­րե­րի ժամ­կետ­նե­րը լրա­ցել են, հե­տաձգ­վել մինչև մր­ցույ­թի անց­կա­ցու­մը և այն­քան են կու­տակ­վել տա­րի­նե­րի ըն­թաց­քում, որ 250 դա­սա­խոս հայ­տն­վել է այս վի­ճա­կում: Ես օ­րենք խախ­տած կլի­նեմ, ե­թե չանց­կաց­նեմ այս մր­ցույ­թը:

- Քնն­վե­լու են նաև այն դա­սա­խոս­նե­րը, որ գի­տա­կան աս­տի­ճան ու կո­չում­նե՞ր ու­նեն:

- Թե պայ­մա­նա­գի­րը լրա­նա­լուց հե­տո ինչ սկզ­բունք­նե­րով են դա­սա­խոս­նե­րը շա­րու­նա­կում աշ­խա­տել, դա բու­հի վար­չա­կան խն­դիրն է, կապ չու­նի ո­րա­կա­վոր­ման հետ: Դա­սա­խոս­նե­րի հա­մար ոչ մի ա­վե­լորդ դժ­վա­րու­թյուն չենք ստեղ­ծում. ըն­դա­մե­նը մի կարճ հար­ցազ­րույց կլի­նի, ցան­կա­ցող­նե­րը կա­րող են ներ­կա­յաց­նել նաև տե­սա­նյու­թեր ի­րենց հա­մերգ­նե­րից:

- Իսկ ե­թե դա­սա­խո­սը մեծ թվով ու­սա­նող­ներ ու­նի, սա ար­դեն իսկ չա­փա­նիշ չէ՞, գործ­նա­կան, փաս­տա­ցի ար­դյունք:

- Ծան­րա­բեռն­վա­ծու­թյուն­նե­րը կա­յուն չեն, տա­րեց­տա­րի փոխ­վում են: Հիմ­նա­կա­նում կոն­սեր­վա­տո­րիա­յում շատ փոքր ծան­րա­բեռն­վա­ծու­թյամբ հս­կա­յա­կան կո­լեկ­տիվ է աշ­խա­տում՝ տա­րե­կան 100 ժա­մով, 70 ժա­մով, 30 ժա­մով: Հե­տո կա դժ­գո­հու­թյուն, որ ցածր են վար­ձատր­վում: Վար­ձատ­րու­թյան ժա­մավ­ճա­րա­յին կարգ է գոր­ծում, ինչ­պե՞ս կա­րող են այդ փոքր ծան­րա­բեռն­վա­ծու­թյամբ ա­վե­լի գու­մար ստա­նալ: Ես ղե­կա­վա­րու­թյու­նը ստանձ­նե­լուց հե­տո ա­մեն ինչ ա­րել եմ, մո­բի­լի­զաց­րել եմ ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րը, որ դա­սա­ժա­մի ար­ժե­քը բարձ­րա­նա: Բարձ­րա­ցու­մը ե­ղել է 30 տո­կո­սով:

- Կա մտա­հո­գու­թյուն, որ եր­կար տա­րի­ներ ի­րենց կյան­քը բու­հին նվի­րած մար­դիկ կա­րող են կորց­նել աշ­խա­տան­քը: Այս հար­ցը նաև սո­ցիա­լա­կան շեշ­տադ­րում ու­նի:

- Այդ ա­մե­նը հաշ­վի առն­վում է, այ­սօր կոն­սեր­վա­տո­րիա­յում շատ ցածր է աշ­խա­տա­վար­ձը, ու ե­թե մար­դիկ նվի­րյալ­ներ են, տա­րի­ներ շա­րու­նակ ծա­ռա­յել են, ի­րենց գործն են ա­րել, հար­գար­ժան դա­սա­խոս­ներ են, ին­չու՞ են ան­հան­գս­տա­նում ընդ­հան­րա­պես: Ան­հան­գս­տա­նա­լու խն­դիր կու­նե­նան նրանք, ով­քեր ո­րակ չեն ա­պա­հո­վում: Հե­տո մենք կազ­մե­լու ենք ու­սա­նող­նե­րի հար­ցա­շա­րը, ու­սա­նող­նե­րի 30 տո­կո­սի կար­ծի­քի հի­ման վրա նույն­պես կա­րող ենք եզ­րա­կա­ցու­թյուն­ներ ա­նել: Դա նաև ո­րա­կի ա­պա­հով­ման գոր­ծըն­թացն է մեզ պար­տադ­րում:

- Կար­ծում եք՝ կոն­սեր­վա­տո­րիան կխու­սա­փի՞ դժ­գո­հու­թյուն­նե­րից, տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րից, ա­նա­ռողջ մթ­նո­լոր­տից:

- Գի­տեք, բո­լոր նման գոր­ծըն­թաց­նե­րը հա­զար ու մի կար­ծիք են ստեղ­ծում, դա ան­խու­սա­փե­լի է: Հնա­րա­վո­րինս օ­բյեկ­տիվ պայ­ման­ներ են ստեղծ­վում, որ այդ լար­վա­ծու­թյու­նը մեղմ­վի: Ես պատ­րաստ­վում եմ հան­դի­պե­լու դա­սա­խոս­նե­րի հետ, ինչ­պես ա­նում եմ պար­բե­րա­բար, մեծ լսա­րա­նով կհան­դի­պենք, ես և պրո­ռեկ­տոր­նե­րը կաշ­խա­տենք պա­տաս­խա­նել բո­լոր հար­ցե­րին:

- Ով­քե՞ր են քն­նե­լու դա­սա­խոս­նե­րին. այս հար­ցը նույն­պես շր­ջա­նառ­վում է, ան­հան­գս­տաց­նում դա­սա­խոս­նե­րին:

- Նույն մար­դիկ են, ում հետ տա­րի­ներ շա­րու­նակ աշ­խա­տում են, գի­տա­կան ու­սում­նա­կան մա­սով պրո­ռեկ­տոր­ներ, դե­կան­նե­րը, հա­մա­պա­տաս­խան ամ­բիո­նի վա­րիչ­նե­րը, եր­կու դա­սա­խոս տվյալ ամ­բիո­նից և եր­կու հա­րա­կից ամ­բիո­նից, ո­րա­կի ա­պա­հով­ման բաժ­նի վա­րի­չը:

- Ներ­քին դժ­գո­հու­թյուն­ներ կան նաև առ այն, որ դա­սա­խոս­ներն են փաս­տաթղ­թեր ներ­կա­յաց­նում, երբ կա­րող էին այդ փաս­տաթղ­թե­րը ստա­նալ կադ­րե­րի բաժ­նից: Ին­չո՞վ եք սա բա­ցատ­րում:

- Տա­րի­նե­րի ըն­թաց­քում փոխ­վել են մարդ­կանց բնա­կու­թյան հաս­ցե­նե­րը, անձ­նագ­րե­րը, գի­տա­կան կո­չում­նե­րը, այլ փաս­տաթղ­թեր են ա­վե­լա­ցել: Եվ մի՞­թե չի կա­րե­լի հար­գել կոն­սեր­վա­տո­րիա­յի տվյալ գոր­ծըն­թա­ցը, ներ­կա­յաց­նել հա­մա­պա­տաս­խան նոր­փաս­տաթղ­թե­րը` թար­մաց­նե­լով նաև փաս­տաթղ­թա­յին բա­զան:

- Կոն­սեր­վա­տո­րիան 100 տա­րե­կան է դառ­նում, ի՞նչ եք պատ­րաստ­վում ա­նե­լու հո­բե­լյա­նա­կան տա­րուն ըն­դա­ռաջ:

- 2021-ին է կոն­սեր­վա­տո­րիա­յի հո­բե­լյա­նը, հա­մեր­գա­յին ծրագ­րեր ենք նա­խա­տե­սում, միջ­բու­հա­կան հս­կա­յա­կան աշ­խա­տանք, նա­խա­ձեռ­նել ենք կոն­սեր­վա­տո­րիա­յի 100-ա­մյա պատ­մու­թյան ան­թո­լո­գիա, մեր նախ­կին շր­ջա­նա­վարտ­նե­րին ենք հյու­րըն­կա­լե­լու, հյու­րըն­կա­լում­ներ կլի­նեն նաև մեր գոր­ծըն­կեր կոն­սեր­վա­տո­րիա­նե­րից: Մեծ աշ­խա­տանք է մեզ սպա­սում, և ար­դեն սկ­սել ենք:

- Սպաս­վող մր­ցույ­թը որևէ կապ ու­նի՞ բու­հի 100-ա­մյա­կի հետ, գու­ցե փորձ է ար­վում մինչ այդ կա­նո­նա­կար­գե՞­լու գոր­ծըն­թաց­նե­րը, փո­փո­խու­թյուն­նե՞ր ի­րա­կա­նաց­նե­լու:

- Որևէ մր­ցույ­թի հա­մար կոն­սեր­վա­տո­րիա­յում նույ­նիսկ կա­նո­նա­կարգ չի մշակ­վել, դա ար­վում է հի­մա, և ըստ օ­րեն­քի, մր­ցույ­թի հայ­տա­րա­րու­մից 2 ա­միս ա­ռաջ պետք է հայ­տա­րա­րենք այդ մա­սին։ Դեռ 4 ա­միս կա, բայց ար­դեն սկս­վել են ան­հան­գս­տու­թյուն­նե­րը:

- Ե­թե կա մր­ցույթ ի­րա­կա­նաց­նե­լու օ­րեն­քի պա­հանջ, ին­չու՞ ան­ցած տա­րի­նե­րին չի ար­վել, որ մար­դիկ էլ այ­սօր չմատ­նան­շեն ան­ցյալն ու ա­սեն՝ նման բան եր­բեք չի ե­ղել, ին­չու՞ է հի­մա ի­րա­կա­նաց­վում:

- Ես չգի­տեմ, կար­ծում եմ, փոր­ձել են խու­սա­փել այդ դժ­վա­րու­թյուն­նե­րից ու աղ­մու­կից: Բայց շա­րու­նակ հե­տաձ­գե­լով որևէ հարց չի լուծ­վում, հար­ցին պետք է լու­ծում տալ: Վե­րա­դառ­նամ մեր խո­սակ­ցու­թյան սկզ­բին. օ­րեն­քի խախ­տում է այդ հար­ցին չանդ­րա­դառ­նա­լը, ես ի պաշ­տո­նե պար­տա­վոր եմ ա­նե­լու այդ մր­ցույ­թը: Կա­նո­նա­կար­գը մշակ­ված է, պատ­վի­րել եմ, որ էկ­րա­նին դա ա­նընդ­հատ երևա: Բա­ցի այդ, շու­տով գիտ­խոր­հր­դի նիստ է լի­նե­լու, կա­նո­նա­կար­գը կբա­ժա­նենք դե­կա­նատ­նե­րին, դրա մա­սին կտե­ղե­կաց­վեն ամ­բիոն­նե­րի վա­րիչ­նե­րը: Նոր­մալ գոր­ծըն­թաց է, դեռ 4 ա­միս կա, որ այս ա­մե­նը հան­գիստ ու խա­ղաղ անց­նի: Մնա­ցա­ծը մեկ­նա­բա­նու­թյուն­ներ են, մեկ-մեկ էլ` ան­հար­կի:

Զրույ­ցը՝ Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

 

Լրահոս
Արարատ Մկրտումյան. Չէ, ինչու հարբած Աշոտ Ավդալյան. Եվ երգն էր ծաղիկ Հրաչյա Սարուխան. Մելամաղձոտ քաղաք Իմ Հայաստան Կանադայում նկարահանել են առաջին ֆիլմը կորոնավիրուսի մասին Առանց սիրո... Բագրատ Սրբազանի ուղերձը սահմանագոտու լարվածության առիթով Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հորդորում է մնալ տանն ու Աբովյան ընթերցել Մահացել է «Պոկրովյան դարպասներ» պիեսի հեղինակ, դրամատուրգ Լեոնիդ Զորինը Տրետյակովյան պատկերասրահն առաջին անգամ ներկայացրել է ցուցահանդեսների ֆոտոարխիվը Ի՞նչ կապ ուներ Գագարինը Ելիզավետա թագուհու, Ջինա Լոլոբրիջիդայի եւ Պիեխայի հետ Կյանքից հեռացել է օպերային թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը Եկեղեցին և պետությունը Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է Սիլվա Կապուտիկյան․ Քեզ, հայ հոգի Կրասնոդարի օդանավակայանում բացվել է Հաղթանակի 75-ամյակի ցուցահանդեսը Դանիել Վարուժան․ Ալիշանի շիրմին առջև «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա» Աղանդ­նե­րը ա­նօ­րեն ու ան­բա­րո նկա­րա­գիր ու­նեն 3 հայտնի նկարներ և դրանց ստեղծման հիմքում ընկած պատմությունները Ալ. Սպենդիարյանի տուն թանգարանը «Պատառիկներ նամակներից» շարքով նորովի է բացահայտում կոմպոզիտորին Մարդուն շնորհված մեծագույն բացահայտումը Բանքսիի աշխատանքը հաջողությամբ վաճառվել են աճուրդում Հատուկ չվերթ՝ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի սաներին ու ուսուցիչներին Հայաստան տեղափոխելու համար Ամերիկացի ուսանողների՝ Հայաստան ճանապարհորդության մասին սերիալը հավակնում է «Էմմիի» Համո Սահյան․ Երեխայի պես Վիլյամ Սարոյան. «Աղոթք» Ռազմիկ Դավոյան․ Վիլյամ Սարոյանին Դանիել Վարուժան. Երնում Ցավակցագիր Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ «Դժվար է պատկերացնել աշխարհն առանց նրա» Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումը՝ նվիրված բուժաշխատողներին Չարենցի տուն-թանգարանը գրողի հոբելյանին ընդառաջ կազմակերպում է գրական- ստեղծագործական մրցույթ Սաղմոս ՃԻԵ Միկրոսկոպիկ մի բացիլ ծնկի բերեց ողջ մարդկությանը. Ոչ թե Արարիչն է պատժել, այլ մենք ենք մեզ պատժել Մահացել է Հայաստանի բարեկամ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին Պատմություն սիրո և վարակի. Դավիթ Սամվելյանի «Զգուշացեք, դռները չեն փակվում» վիպակը Ալիսա Կիրակոսյան. Քո աչքերի հետ Գուրգեն Մահարի. Հրաժեշտ Հպանցիկություն
website by Sargssyan