USD
EUR
RUB

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին

 

Փետրվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի նորանշանակ դեսպան Գրաեմ Միհանին (նստավայրը` Մոսկվա):

Իր բարեմաղթանքները փոխանցելով դեսպանին առաքելության ստանձնման առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Ավստրալիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններին և ձևավորված սերտ գործակցությանը: Վեհափառ Հայրապետը հաստատեց Ավստրալիայի հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների սերտացման գործում՝ վստահություն հայտնելով, որ այն կշարունակի իր արդյունավոր ներդրումն ու նպաստը բերել թե´ պետությունների կապերի զարգացման գործընթացին և թե´ Ավստրալիայի առաջընթացին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպանը շեշտեց Ավստրալիայի բազմազգ երկրում հաջողություններ արձանագրած հայ համայնքի կարևոր ներգրավվածությունը տարբեր ոլորտներում: Վերջինս հավաստիացրեց Նորին Սրբությանը, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի ամրապնդման և խորացման համար:

Զրույցի ընթացքում Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը նաև վերհիշեց Ավստրալիա կատարած իր հավվապետական այցերը` գոհունակությամբ անդրադառնալով հայ համայնքի ծաղկուն ազգային-եկեղեցական կյանքին, ինչպես նաև հայ ժողովրդի զավակների հանդեպ ցուցաբերվող ջերմ ու հարգալից վերաբերմունքին: Այս կապակցությամբ Հայոց Հովվապետն իր գնահատանքը փոխանցեց Ավստրալիայի իշխանություններին հայ համայնքի հանդեպ դրսևորվող հոգատարության համար:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդի գործուն մասնակցությամբ երկրում ձևավորված միջեկեղեցական սերտ փոխգործակցությանը, որի վկայությունը Ավստրալիայի Եկեղեցիների հոգևոր առաջնորդների էկումենիկ պատվիրակության այցն էր Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդյունավոր առաքելություն մաղթեց դեսպանին՝ ի զորացումն հայ-ավստրալական կապերի։ Բնական աղետից տուժած Ավստրալիայի ժողովրդին Նորին Սրբությունը ցանկացավ կորուստների շուտափույթ վերականգնում, խաղաղ, ապահով ու առաջընթաց կյանք:

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Լրահոս
Արարատ Մկրտումյան. Չէ, ինչու հարբած Աշոտ Ավդալյան. Եվ երգն էր ծաղիկ Հրաչյա Սարուխան. Մելամաղձոտ քաղաք Իմ Հայաստան Կանադայում նկարահանել են առաջին ֆիլմը կորոնավիրուսի մասին Առանց սիրո... Բագրատ Սրբազանի ուղերձը սահմանագոտու լարվածության առիթով Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հորդորում է մնալ տանն ու Աբովյան ընթերցել Մահացել է «Պոկրովյան դարպասներ» պիեսի հեղինակ, դրամատուրգ Լեոնիդ Զորինը Տրետյակովյան պատկերասրահն առաջին անգամ ներկայացրել է ցուցահանդեսների ֆոտոարխիվը Ի՞նչ կապ ուներ Գագարինը Ելիզավետա թագուհու, Ջինա Լոլոբրիջիդայի եւ Պիեխայի հետ Կյանքից հեռացել է օպերային թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը Եկեղեցին և պետությունը Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է Սիլվա Կապուտիկյան․ Քեզ, հայ հոգի Կրասնոդարի օդանավակայանում բացվել է Հաղթանակի 75-ամյակի ցուցահանդեսը Դանիել Վարուժան․ Ալիշանի շիրմին առջև «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա» Աղանդ­նե­րը ա­նօ­րեն ու ան­բա­րո նկա­րա­գիր ու­նեն 3 հայտնի նկարներ և դրանց ստեղծման հիմքում ընկած պատմությունները Ալ. Սպենդիարյանի տուն թանգարանը «Պատառիկներ նամակներից» շարքով նորովի է բացահայտում կոմպոզիտորին Մարդուն շնորհված մեծագույն բացահայտումը Բանքսիի աշխատանքը հաջողությամբ վաճառվել են աճուրդում Հատուկ չվերթ՝ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի սաներին ու ուսուցիչներին Հայաստան տեղափոխելու համար Ամերիկացի ուսանողների՝ Հայաստան ճանապարհորդության մասին սերիալը հավակնում է «Էմմիի» Համո Սահյան․ Երեխայի պես Վիլյամ Սարոյան. «Աղոթք» Ռազմիկ Դավոյան․ Վիլյամ Սարոյանին Դանիել Վարուժան. Երնում Ցավակցագիր Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ «Դժվար է պատկերացնել աշխարհն առանց նրա» Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումը՝ նվիրված բուժաշխատողներին Չարենցի տուն-թանգարանը գրողի հոբելյանին ընդառաջ կազմակերպում է գրական- ստեղծագործական մրցույթ Սաղմոս ՃԻԵ Միկրոսկոպիկ մի բացիլ ծնկի բերեց ողջ մարդկությանը. Ոչ թե Արարիչն է պատժել, այլ մենք ենք մեզ պատժել Մահացել է Հայաստանի բարեկամ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին Պատմություն սիրո և վարակի. Դավիթ Սամվելյանի «Զգուշացեք, դռները չեն փակվում» վիպակը Ալիսա Կիրակոսյան. Քո աչքերի հետ Գուրգեն Մահարի. Հրաժեշտ Հպանցիկություն
website by Sargssyan