USD
EUR
RUB

Հայրը մեծ է, քան ես (Հովհաննես ԺԴ 28)

 

Դարեր շարունակ մարդը փորձում է հասկանալ աստվածային խորհուրդը, Անսահմանը սահմանել մարդկային բառերով և ժամանակի մեջ ըմբռնել Հավիտենականը։ Այդ իսկ պատճառով Աստված հայտնվեց մարդկանց Սուրբ Գրքի միջոցով և ընկալման բանալիները տվեց իր հավատարիմ հետևորդներին, որպեսզի արարածները ճանաչեն իրենց Արարչին: Մյուս կողմից շատերը փորձեցին առանց աշակերտելու ուսուցիչներ դառնալ և չունենալով ընկալման բանալիներն՝ ընկան տարատեսակ մոլորությունների մեջ:

Սուրբգրային ամենավիճահարույց հարցերից մեկը՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Աստված լինելը, տարբեր ժամանակներում թյուրըմբռնման վտանգ է առաջացրել ինչպես ընթերցողների, այնպես էլ մեկնիչների համար։ Նմանատիպ արտահայտություն է, երբ Քրիստոս ասում է․ «Հայրը մեծ է, քան Եսե: Հետաքրքրականն այն է, որ 4 ավետարանիչներից միայն մեկը՝ Հովհաննեսն է իր շարադրանքի հենց սկզբից վկայում Քրիստոսի Աստված լինելու մասին։ Ավետարանի առաջին էջերից մենք տեսնում ենք, որ Քրիստոս Աստծո Խոսքն է և Աստված է (Ա 2), արարիչն է ամեն ինչի (Ա 4), մի Աստված է Հոր հետ (Ժ 30), Քրիստոսին տեսնելը նշանակում է Հայր Աստծուն տեսնել (ԺԴ 9): Եվ երբ Թովմասը բացականչում է «Տե՛ր իմ և Աստա՛ծ իմե, Քրիստոս չի առարկում՝ ընդունելով նրա խոստովանությունը՝ որպես ճշմարիտ վարդապետություն Իր աստվածության մասին: Կան այլ բացահայտ համարներ ևս, որոնցով Հովհաննես ավետարանիչը, ի տարբերություն մյուս երեք Ավետարանների հեղինակների, ջանում է ապացուցել իր սիրելի ուսուցչի ճշմարիտ Աստված լինելը: Եվ զարմանալին այն է, որ այդ բոլոր փաստարկումների կողքին նա հիշատակում է Քրիստոսի այն խոսքը, որով Տերը՝ որպես ճշմարիտ և խոնարհ Որդի, նախապատվություն է տալիս Իր երկնավոր Հորը ասելով՝ «Հայրը մեծ է, քան եսե: Արդյոք այդ հատվածը հակասո՞ւմ է Ավետարանում ներկայացված Քրիստոսի կերպարին (եթե այդպես է, ապա ինչո՞ւ Հովհաննեսը որոշեց այդ հակասական խոսքը գրի առնել ապագա սերունդների համար), թե՞ այն իսկապես օգնում էը ըմբռնել մարմնացյալ Բանի խորհուրդը:

Նորկտակարանյան համատեքստում Աստծո մարդացման անըմբռնելի իրողությունը լավագույնս ներկայացնում է Պողոս առաքյալը փիլիպեցիներին ուղղված նամակում, որտեղ Քրիստոսի մասին ասում է․ «Ունայնացրեց իր անձը՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով և մարդու կերպարանքով խոնարհեցրեց Ինքն Իրենե (Փիլ. Բ 7): Պողոս առաքյալի վկայությամբ՝ Աստված Իր կամքով նվազեցրեց Իրեն, հանուն մարդկության փրկության՝ դարձավ մարդ, դեռ ավելին՝ ծառա, որպեսզի մարդուն Իր միջոցով դուրս հանի մեղքի ծառայությունից: Այլ կերպ ասած՝ Քրիստոս դարձավ ավելի նվազ, քան հենց Ինքն էր եղել մինչև Իր մարմնացումը, դարձավ այն, ինչ երբեք չէր եղել, ինչի պատճառով էլ Իրեն ստորադասեց Հորից:

Մյուս կողմից պետք է հիշենք, որ Քրիստոս ապրել և քարոզել է հրեական միջավայրում, որտեղ միաստվածության պաշտամունքը սրբազան օրենք էր յուրաքանչյուրի համար՝ ի հակադրություն հեթանոսական միջավայրում տիրող բազմաստվածության: Իսրայելի Աստված միակն էր, Որն ընտրեց Իսրայելը մարդկությանը փրկագործելու համար: Նման միջավայրում աստվածային երեք անձերի՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու ի հայտ գալը կարող էր իսկապես շփոթության առիթ հանդիսանալ: Խուսափելու համար նման թյուրընկալումից Տերը աստիճանաբար է գործում. նախ հիմնում է Իր Եկեղեցին, խոսքը աշխարհով մեկ տարածում առաքյալների միջոցով, ապա Սուրբ Հոգին արդեն կազմավորված Եկեղեցուն է հայտնում Սուրբ Երրորդության խորհուրդը՝ կատարյալ դարձնելով աստվածհայտնությունը: Իսկ բոլոր նրանք, ովքեր դուրս մնացին Եկեղեցուց և չընդունեցին Տիրոջ կենսանորոգ պատգամները, ի զորու չեղան հասկանալու աստվածային խորհուրդները և իրենց մտացածին աստվածընկալման հիման վրա կառուցեցին իրենց վարդապետությունները: Ահա թե ինչու շատերի համար ցայսօր գայթակղության քար է Ավետարանում ներկայացված Քրիստոսի ինքնազոհ սիրո հայտնությունը՝ կամավոր ինքնախոնարհումը հանուն մեզ, որով Նա խոստովանում է, որ Աստված ավելի մեծ է, քան մարդկային մեղքերի բեռը իր ուսերին կրող աշխարհի խոնարհ և հեզ փրկիչը...

Պատրաստեց` Տաթևիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

Լրահոս
Արարատ Մկրտումյան. Չէ, ինչու հարբած Աշոտ Ավդալյան. Եվ երգն էր ծաղիկ Հրաչյա Սարուխան. Մելամաղձոտ քաղաք Իմ Հայաստան Կանադայում նկարահանել են առաջին ֆիլմը կորոնավիրուսի մասին Առանց սիրո... Բագրատ Սրբազանի ուղերձը սահմանագոտու լարվածության առիթով Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հորդորում է մնալ տանն ու Աբովյան ընթերցել Մահացել է «Պոկրովյան դարպասներ» պիեսի հեղինակ, դրամատուրգ Լեոնիդ Զորինը Տրետյակովյան պատկերասրահն առաջին անգամ ներկայացրել է ցուցահանդեսների ֆոտոարխիվը Ի՞նչ կապ ուներ Գագարինը Ելիզավետա թագուհու, Ջինա Լոլոբրիջիդայի եւ Պիեխայի հետ Կյանքից հեռացել է օպերային թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը Եկեղեցին և պետությունը Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է Սիլվա Կապուտիկյան․ Քեզ, հայ հոգի Կրասնոդարի օդանավակայանում բացվել է Հաղթանակի 75-ամյակի ցուցահանդեսը Դանիել Վարուժան․ Ալիշանի շիրմին առջև «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա» Աղանդ­նե­րը ա­նօ­րեն ու ան­բա­րո նկա­րա­գիր ու­նեն 3 հայտնի նկարներ և դրանց ստեղծման հիմքում ընկած պատմությունները Ալ. Սպենդիարյանի տուն թանգարանը «Պատառիկներ նամակներից» շարքով նորովի է բացահայտում կոմպոզիտորին Մարդուն շնորհված մեծագույն բացահայտումը Բանքսիի աշխատանքը հաջողությամբ վաճառվել են աճուրդում Հատուկ չվերթ՝ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի սաներին ու ուսուցիչներին Հայաստան տեղափոխելու համար Ամերիկացի ուսանողների՝ Հայաստան ճանապարհորդության մասին սերիալը հավակնում է «Էմմիի» Համո Սահյան․ Երեխայի պես Վիլյամ Սարոյան. «Աղոթք» Ռազմիկ Դավոյան․ Վիլյամ Սարոյանին Դանիել Վարուժան. Երնում Ցավակցագիր Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ «Դժվար է պատկերացնել աշխարհն առանց նրա» Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումը՝ նվիրված բուժաշխատողներին Չարենցի տուն-թանգարանը գրողի հոբելյանին ընդառաջ կազմակերպում է գրական- ստեղծագործական մրցույթ Սաղմոս ՃԻԵ Միկրոսկոպիկ մի բացիլ ծնկի բերեց ողջ մարդկությանը. Ոչ թե Արարիչն է պատժել, այլ մենք ենք մեզ պատժել Մահացել է Հայաստանի բարեկամ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին Պատմություն սիրո և վարակի. Դավիթ Սամվելյանի «Զգուշացեք, դռները չեն փակվում» վիպակը Ալիսա Կիրակոսյան. Քո աչքերի հետ Գուրգեն Մահարի. Հրաժեշտ Հպանցիկություն
website by Sargssyan