USD
EUR
RUB

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կհամալրվի երաժշտական նոր գործիքներով

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային դրամաշնորհային աջակցության ծրագրով ստորագրվել է պայմանագիր Հայաստանի պետական կամերային նվագախմբին երաժշտական գործիքների տրամադրման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Պայմանագիրը ստորագրել են Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Նազարյանը: Ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, որը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել վերջինիս աջակցությունը հայ երաժշտարվեստի զարգացման և կատարելագործման գործում: «Վստահ եմ՝ Ձեր այս աջակցությամբ մեր հանգուցային կառույցներից մեկը՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, էապես բարելավելու է և կատարելագործելու է իր մասնագիտական որակն ու կարողությունները»,-ասել է նախարարի տեղակալը:

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան իր խոսքում նշել է, որ վերջին տասնամյակներում բազմաթիվ առիթներով ներկա է եղել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի համերգներին և համերգասրահն իր համար շատ հարազատ է դարձել: «Հայաստանը միանշանակ երկրագնդի ամենահարուստ երկիրն է իր պատմությամբ և մշակույթով, մասնավորապես, նրա երաժշտության խորությունն ու ուժը անգերազանցելի են: Արամ Խաչատրյանի անունը հայտնի է Ճապոնիայի յուրաքանչյուր դպրոցականի: Մենք նույնիսկ ունենք կազմակերպություն որ կոչվում է «Ճապոնիայի Կոմիտասի երաժշտական հասարակություն»: Մեծ պատիվ է ունենալ այսկերպ խոնարհ ներդրում կատարելու հնարավորություն՝ երաժշտական մեծագույն ավանդույթի հաջողության և հետագա ծաղկման գործում, որն ունի հավերժական և տիեզերական նշանակություն»,-ասել է դեսպանը:

Դրամաշնորհով «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն այս տարվա ընթացքում ձեռք կբերի Ճապոնական Yamaha ապրանքանիշի երաժշտական գործիքներ, այդ թվում՝ ռոյալ, տիմպանիներ, թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ և այլ հարվածային գործիքներ. ծրագրի արժեքը շուրջ 91 հազար դոլար է: Ձեռք բերվող երաժշտական գործիքները հիմնարար նշանակություն ունեն Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գործունեության համար և հնարավորություն կտան սեփական գործիքակազմով և առավել մեծ ու բազմաոճ երկացանկով ներկայանալ երաժշտասեր հանրությանը:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին և վստահեցրել, որ նոր գործիքների համալրումը հնարավորություն կտա էլ ավելի բարձր կարգի երաժիշտների հրավիրել և բարձրակարգ երկացանկ ընտրել:

Լրահոս
Արարատ Մկրտումյան. Չէ, ինչու հարբած Աշոտ Ավդալյան. Եվ երգն էր ծաղիկ Հրաչյա Սարուխան. Մելամաղձոտ քաղաք Իմ Հայաստան Կանադայում նկարահանել են առաջին ֆիլմը կորոնավիրուսի մասին Առանց սիրո... Բագրատ Սրբազանի ուղերձը սահմանագոտու լարվածության առիթով Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հորդորում է մնալ տանն ու Աբովյան ընթերցել Մահացել է «Պոկրովյան դարպասներ» պիեսի հեղինակ, դրամատուրգ Լեոնիդ Զորինը Տրետյակովյան պատկերասրահն առաջին անգամ ներկայացրել է ցուցահանդեսների ֆոտոարխիվը Ի՞նչ կապ ուներ Գագարինը Ելիզավետա թագուհու, Ջինա Լոլոբրիջիդայի եւ Պիեխայի հետ Կյանքից հեռացել է օպերային թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը Եկեղեցին և պետությունը Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է Սիլվա Կապուտիկյան․ Քեզ, հայ հոգի Կրասնոդարի օդանավակայանում բացվել է Հաղթանակի 75-ամյակի ցուցահանդեսը Դանիել Վարուժան․ Ալիշանի շիրմին առջև «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա» Աղանդ­նե­րը ա­նօ­րեն ու ան­բա­րո նկա­րա­գիր ու­նեն 3 հայտնի նկարներ և դրանց ստեղծման հիմքում ընկած պատմությունները Ալ. Սպենդիարյանի տուն թանգարանը «Պատառիկներ նամակներից» շարքով նորովի է բացահայտում կոմպոզիտորին Մարդուն շնորհված մեծագույն բացահայտումը Բանքսիի աշխատանքը հաջողությամբ վաճառվել են աճուրդում Հատուկ չվերթ՝ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի սաներին ու ուսուցիչներին Հայաստան տեղափոխելու համար Ամերիկացի ուսանողների՝ Հայաստան ճանապարհորդության մասին սերիալը հավակնում է «Էմմիի» Համո Սահյան․ Երեխայի պես Վիլյամ Սարոյան. «Աղոթք» Ռազմիկ Դավոյան․ Վիլյամ Սարոյանին Դանիել Վարուժան. Երնում Ցավակցագիր Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ «Դժվար է պատկերացնել աշխարհն առանց նրա» Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումը՝ նվիրված բուժաշխատողներին Չարենցի տուն-թանգարանը գրողի հոբելյանին ընդառաջ կազմակերպում է գրական- ստեղծագործական մրցույթ Սաղմոս ՃԻԵ Միկրոսկոպիկ մի բացիլ ծնկի բերեց ողջ մարդկությանը. Ոչ թե Արարիչն է պատժել, այլ մենք ենք մեզ պատժել Մահացել է Հայաստանի բարեկամ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին Պատմություն սիրո և վարակի. Դավիթ Սամվելյանի «Զգուշացեք, դռները չեն փակվում» վիպակը Ալիսա Կիրակոսյան. Քո աչքերի հետ Գուրգեն Մահարի. Հրաժեշտ Հպանցիկություն
website by Sargssyan