USD
EUR
RUB

«Հրաչյա Հովհաննիսյանը երգում էր աչքերը փակ, բոլորովին այլ մեկնաբանությամբ»

 

Համասփյուռ Մանուկյանը՝ նոր երգարանի, ամուսնու եւ սկեսրայրի հոբելյանների մասին:

Կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանը մի առիթով մեզ հետ զրույցում տարակուսել էր, որ ռադիոն եւ հեռուստատեսությունը ներկայացնելով որեւէ երգ, հայտնում են կատարողի անունը, չնշելով երաժշտության եւ տեքստի հեղինակներին: Օրինակ էր բերել տասնամյակներ շարունակ կատարվող «Ջաղացս պատիկ-պատիկ», «Հոյ, իմ նազանի յարը», «Երկու քույր ենք», «Օվսաննա», «Ես պուճուր եմ» եւ այլ ժողովրդական երգերը, որոնք մշակել է հայրը՝ Թաթուլ Ալթունյանը: Բայց քչերը գիտեն, որ բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանը, լինելով ժողովրդական բանահյուսության փայլուն գիտակ, եւ մշակել է, եւ ստեղծագործել ժողովրդական երգերին հարիր ու բնական խոսք-բանաստեղծություններ: Նկատենք, որ Հրաչյա Հովհաննիսյանի տողերով երաժշտություն են գրել ճանաչված կոմպոզիտորներ Ալեքսանդր Դոլուխանյանը, Երվանդ Սահառունին, Էդվարդ Բաղդասարյանը, Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը եւ այլն: Այս եւ անվանի այլ կոմպոզիտորների երգերը՝ Հրաչյա Հովհաննիսյանի բանաստեղծություններով, հրատարակվել են տասնամյակներ առաջ՝ 1950-ականների կեսերին:

Վերադառնալով ճանաչված, սիրված ու հաճախ հնչող ժողովրդական երգերի հովհաննիսյանական տողերին, փաստենք, որ ի վերջո «Արեւիկ» հրատարակչությունը վերջերս հրատարակել է Հրաչյա Հովհաննիսյանի «Իմ երգարանը», ընդ որում՝ նոտագրված: Երգարանի կազմողն է դաշնակահարուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Համասփյուռ Մանուկյանը, որը Հրաչյա Հովհաննիսյանի հարսն է, բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի կինը: Երգարանը հրատարակվել է Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակի առիթով:

«Առավոտի» հետ զրույցում Համասփյուռ Մանուկյանն ասաց. «Գրքում իսկապես ներառված են հաճախ ժողովրդական համարվող, բայց իրականում մեծանուն բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի հեղինակած հայտնի եւ սիրված թվով 17 երգերի խոսքերը: Գրքի կազմն ունի QR հավելված, որով կարելի է ստանալ Հովհաննիսյանի կատարմամբ «Ախչի Մարան» երգը՝ տեսապատկերով»: Հավելեց նաեւ, որ գրքի երկրորդ բաժինը ներկայացնում է կոմպոզիտորներ Գեւորգ Մանասյանի, Երվանդ Երկանյանի, Նադեժդա Եղիազարյանի, Մարինե Գյուլումյանի ստեղծագործությունները Հրաչյա Հովհաննիսյանի բանաստեղծություններով:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ էր անվանի բանաստեղծը լռում կամ գուցե թաքցնում, որ այդ տարածված ժողովրդական երգերի խոսքերի հեղինակն է ինքը, մեր զրուցակիցը բերեց հետեւյալ օրինակը. «Ավետիք Իսահակյանը մի օր դաշտում քայլելիս տեսնում է, որ գյուղացին երգում է «Բինգյոլը», որի բառերը իրենն էին: Վարպետը հարցնում է՝ դա ո՞ւմ երգն է, գյուղացիներից մեկը պատասխանում է՝ գնա, գնա, քո խելքի բանը չի… Նույնիսկ որդին է շատ ուշ իմացել, որ սիրված ժողովրդական երգերի հեղինակը Հրաչյա Հովհաննիսյանն է»: Հետո էլ հավելեց. «Իսկ Հրաչյա Հովհաննիսյանին ճանաչել եմ 1966 թվականից, 1968-ից, երբ ընտանիքի անդամ էի, ամեն սեղան նստելիս հիացմունքով եմ լսել նրա երգերը, հաճախ էլ նվագակցում էի: Հիշում եմ՝ երգում էր աչքերը փակ եւ բոլորովին այլ մեկնաբանությամբ: Ասեմ նաեւ, որ ռադիոյի ֆոնդում երգերի ձայնագրություններում շատ մենակատարներ տարբեր են երգում: Այս գրքում ներկայացնում եմ իր՝ Հրաչյա Հովհաննիսյանի տարբերակը: Հաճախ երգում էր որդու հետ՝ երկձայն»:

Դիտարկմանը, թե՝ տարին Հրաչյա Հովհաննիսյանի եւ Դավիթ Հովհաննեսի համար հոբելյանական է. հոր ծննդյան 100-ամյակն է, որդու՝ 75-ը, ի՞նչ միջոցառումներ են նախատեսված, տիկին Մանուկյանը պատասխանեց. «Արամ Խաչատրյան» համերգասրահում ապրիլի 29-ին կկայանա երեկո՝ նվիրված Հրաչյա Հովհաննիսյանի ծննդյան 100-ամյակին: Շուտով ընթերցասերներին կներկայացվի Դավիթ Հովհաննեսի հոդվածների ծավալուն ժողովածուն»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Արարատ Մկրտումյան. Չէ, ինչու հարբած Աշոտ Ավդալյան. Եվ երգն էր ծաղիկ Հրաչյա Սարուխան. Մելամաղձոտ քաղաք Իմ Հայաստան Կանադայում նկարահանել են առաջին ֆիլմը կորոնավիրուսի մասին Առանց սիրո... Բագրատ Սրբազանի ուղերձը սահմանագոտու լարվածության առիթով Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հորդորում է մնալ տանն ու Աբովյան ընթերցել Մահացել է «Պոկրովյան դարպասներ» պիեսի հեղինակ, դրամատուրգ Լեոնիդ Զորինը Տրետյակովյան պատկերասրահն առաջին անգամ ներկայացրել է ցուցահանդեսների ֆոտոարխիվը Ի՞նչ կապ ուներ Գագարինը Ելիզավետա թագուհու, Ջինա Լոլոբրիջիդայի եւ Պիեխայի հետ Կյանքից հեռացել է օպերային թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանը Եկեղեցին և պետությունը Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է Սիլվա Կապուտիկյան․ Քեզ, հայ հոգի Կրասնոդարի օդանավակայանում բացվել է Հաղթանակի 75-ամյակի ցուցահանդեսը Դանիել Վարուժան․ Ալիշանի շիրմին առջև «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա» Աղանդ­նե­րը ա­նօ­րեն ու ան­բա­րո նկա­րա­գիր ու­նեն 3 հայտնի նկարներ և դրանց ստեղծման հիմքում ընկած պատմությունները Ալ. Սպենդիարյանի տուն թանգարանը «Պատառիկներ նամակներից» շարքով նորովի է բացահայտում կոմպոզիտորին Մարդուն շնորհված մեծագույն բացահայտումը Բանքսիի աշխատանքը հաջողությամբ վաճառվել են աճուրդում Հատուկ չվերթ՝ Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի սաներին ու ուսուցիչներին Հայաստան տեղափոխելու համար Ամերիկացի ուսանողների՝ Հայաստան ճանապարհորդության մասին սերիալը հավակնում է «Էմմիի» Համո Սահյան․ Երեխայի պես Վիլյամ Սարոյան. «Աղոթք» Ռազմիկ Դավոյան․ Վիլյամ Սարոյանին Դանիել Վարուժան. Երնում Ցավակցագիր Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ «Դժվար է պատկերացնել աշխարհն առանց նրա» Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումը՝ նվիրված բուժաշխատողներին Չարենցի տուն-թանգարանը գրողի հոբելյանին ընդառաջ կազմակերպում է գրական- ստեղծագործական մրցույթ Սաղմոս ՃԻԵ Միկրոսկոպիկ մի բացիլ ծնկի բերեց ողջ մարդկությանը. Ոչ թե Արարիչն է պատժել, այլ մենք ենք մեզ պատժել Մահացել է Հայաստանի բարեկամ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին Պատմություն սիրո և վարակի. Դավիթ Սամվելյանի «Զգուշացեք, դռները չեն փակվում» վիպակը Ալիսա Կիրակոսյան. Քո աչքերի հետ Գուրգեն Մահարի. Հրաժեշտ Հպանցիկություն
website by Sargssyan