USD
EUR
RUB

Լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի մասին գիրք է հրատարակվել

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am։ Ռուսաստանում ներկայացվել է լեգենդար հայ հետախույզ Գևորգ Վարդանյանին նվիրված «Գործակալը, որը գերազանցեց Աբվերը» գիրքը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս գրքով սկիզբ է դրվել հայրենական արտաքին հետախուզության 100-ամյակին նվիրված գրքերի շարքի ներկայացմանը:

Գրքի հեղինակ, Դոնի Ռոստովի բնակիչ Խաչիկ Խութլուբյանը պատմել է, որ գիրք գրելու առաջարկը ստացել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամլո կենտրոնի ղեկավար Սերգեյ Իվանովից:

«Նրա պապը Ռուսաստան է տեղափոխել Իրանից: Գևորգը ինքը ծնվել է Ռոստովում, կյանքի վերջին տարիներին հաճախ էր գալիս այստեղ: Ես նրան գիտեի: Ինձ միշտ զարմացնում էր նրա ոչ այնքան մեզ բնորոշ նրբաճաշակությունը,հասանելիությունը, հեշտ շփումը, խելքը»,- պատմել է գրքի հեղինակը:

Գ. Վարդանյանը ծնվել է 1924 թ. փետրվարի 17 -ին Դոնի Ռոստովում: 1940 թ-ից ղեկավարել է հատուկ խումբը, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետատխույզների բացահայտմամբ։

Նրա կենսագրական պատմության մեջ հատկապես նշվում է 1943 թվականը, երբ Թեհրանում կայանալիք կոնֆերանսին 19-ամյա հետախույզը պետք է ապահովեր Հիտլերի կոալիցիայի երկրների առաջնորդների՝ Ստալինի, Չերչիլի և Ռուզվելտի անվտանգությունը: Հայ հետախույզին և նրա գործընկերներին հաջողվել է կանխել այդ եռյակի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը։

Ավելի քան երեք տասնամյակ անց այս պատմությունը հիմք է դարձել «Թեհրան-43» ֆիլմի համար։

1951թ ավարտել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը։ Հետագայում նա հետախուզական բազմաթիվ օպերացիաներ է իրականացրել աշխարհի տարբեր երկրներում։

Հայազգի հերոսն իր ծառայությունը շարունակել է մինչև 1992թ։ Անգամ թոշակի անցնելուց հետո, Գևորգ Վարդանյանը ակտիվորեն համագործակցել է արտաքին հետախուզության ծառայության հետ, հանդիպել է երիտասարդ գործընկերներին և նրանց է փոխանցել իր հարուստ կենսափորձը։

Գևորգ Վարդանյանն արժանացել է ԽՍՀՄ հերոսի կոչման, պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Մեծ Հայրենականի 2-րդ աստիճանի շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։ Մահացել է 2012թ-ի հունվարի 10-ին:

Լրահոս
Լուսին Աթաբեկյան. Լռությունը՝ արատավոր շրջանի սկիզբ Ներսես Աթաբեկյան․ Ոտքը «Ղազարոսի հարությունը». պատկեր և խորհուրդ Ծաղկազարդի տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Պատերազմ և սպանություն Ինչու Ռյազանովը մերժեց Գուրչենկոյին եւ Անդրեյ Միրոնովին 81 տարեկանում մահացել է «Ain't No Sunshine» հիթի հեղինակ և սոուլի աստղ Բիլ Ուիզերսը Որո՞նք են աշխարհի ամենազարմանահրաշ վայրերը Փոքր դերերի մեծ վարպետը. Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի գաղտնիքը մնացել է դեռ չբացահայտված Արարատ Մկրտումյան․ Ես հասկացա․․․ Վրեժ Սարուխանյան. Խանե Սարգիսը Վրաստանում մահացել է երկրի գլխավոր տաճարի ճարտարապետը «Քայլ առ քայլ». Գրականության և արվեստի թանգարանը հետաքրքիր մրցույթ է իրականացնում առցանց հարթակում Անիրավ դատավորի առակը՝ հավատքով սպասելու օրինակ Դանիել Վարուժան. Օրհնութիւն Պետրոս Դուրյան. Ի դիմավորություն Ամեն․ Հայրիկին Կյանքիս էջերից «Քրիստոսը Գեթսեմանի այգում» դրվագը պատկերների համակարգում Օպերային թատրոնն առցանց կներկայացնի Մոցարտի «Կախարդական սրինգը» Հայաստանի պատմության թանգարանը՝ ԱՊՀ լավագույն 10 թանգարանների ցանկում «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…» Թո­՛ւյլ տվեք այդ մա­նուկ­նե­րին և մի՛ ար­գե­լեք, որ նրանք Ինձ մոտ գան, ո­րով­հետև Երկն­քի ար­քա­յութ­յու­նը այդ­պի­սի­նե­րինն է Դեպի հաղթանակ՝ զինված հավատով Ալիսա Կիրակոսյան. Եվ Աստված ... Նոնա Պողոսյան․ Մեկուսացում-Պանդեմիա Բրուքների «Ռեքվիեմ»-ը՝ Ապրիլյանի հերոսների հիշատակին Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն (նկարներ) Էդիկ Ղաբուզյանը՝ կորոնավիրուսի, միջազգային մրցույթի մասնակցող ուսանողների եւ չաջակցվող «Գրանշանի» մասին Բանսարկուն խոչընդոտում է մարդու աղոթքին Մարդն ընդամենը խաղազինվո՞ր է Ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է Կորոնավիրուսից մահացել է կոմպոզիտոր Ադամ Շլեզինգերը Չինաստանի հսկայական թանգարանը Երջանիկ կարանտին՝ ֆրանսիացիները չեն հանձնվում «Grand Canyon»-ը կորոնավիրուսի պատճառով փակվել է. gazeta.ru Արարատ Մկրտումյան. Չէ, ինչու հարբած Աշոտ Ավդալյան. Եվ երգն էր ծաղիկ Հրաչյա Սարուխան. Մելամաղձոտ քաղաք Իմ Հայաստան Կանադայում նկարահանել են առաջին ֆիլմը կորոնավիրուսի մասին
website by Sargssyan