USD
EUR
RUB

Ռուբեն Բաբայան. Այս ծաղկեփունջը բեմում տեսնելը պետք է լինի պարտադիր

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am։ Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ, Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի նախաձեռնությամբ և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, սիրված դերասանները հանդես կգան չեխ դրանատուրգ Օսվալդ Զագրադնիկի «Ժամացույցի զարկերը» ներկայացման մեջ՝ մայրաքաղաքի երեք տարբեր թատրոններում՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում: Պաշտոնական առաջնախաղը տեղի կունենա մարտի 3-ին և 4-ին՝ Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։

Լրագրողների հետ հանդիպմանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանն ասաց, որ այս ներկայացումն ընկալում են որպես հարգանքի տուրք, որպես խոնարհումի ժեստ մեր անվանի արտիստներին, որոնք իրենց ամբողջ գիտակցական կյանքը նվիրել են այս մասնագիտությանը, որոնց վաստակը թատերական մշակույթի առաջընթացի մեջ անուրանալի է։

Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանի խոսքով, հրաշալի գաղափար է, շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր արձագանքել են:

«Վեց թատրոնից հրաշալի դերասաններ են հավաքվել մեկ ներկայացման մեջ, փայլուն անսամբլ է: Այսօր, երբ աշխարհում վերանում են ամեն տեսակի սահմանները, առավել ևս՝ մշակութային, ժամանակն է, որ մենք վերացնենք մեր մոտ եղած թատերական աղանդավորական սահմանները, թող ազատ գործեն մեր դերասանները, թող ազատ շրջեն, շնչեն դերասանները: Այնպիսի հարստություն է՝ տեսնել այս հրաշք դերասաններին մի բեմում մի ներկայացման մեջ իրար հետ շփվելուց: Կարծում եմ՝ կունենա շատ լավ շարունակություն հետագայի համար: Ավելին՝ հրաշալի դպրոց է երիտասարդների համար»,- ասաց նա:

Ռ.Բաբայանի խոսքով, կա հայկական մի մեծ պրոբլեմ. «Մեծարենք մեր մեծերին կենդանության օրոք, տեսնենք, թե ինչ հրաշք դերասաններ ունենք այսօր: Այս խնդիրն այս ներկայացումը, կարծում եմ, կատարում է»:

Նա նշեց, որ արդեն այլ թատրոններից էլ հրավեր ունեն, հաստատ կգնան շրջաններ:

«Այս ծաղկեփունջը բեմում տեսնելը պետք է լինի պարտադիր»,- ասաց Ռ.Բաբայանը:

Նշենք, որ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում ներկայացումը կլինի՝ մարտի 3, 4 ապրիլի 29, 30, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ մարտի 22, 24, 28, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում՝՝ ապրիլի 5, 6,10:

Տիկնիկային թատրոնից հայտնում են, որ մարտի 3-ի դերասանական կազմում լինելու են՝ Արտաշես Շահվերդյան, Հայկուհի Խուդավերդյան,Գեորգի Հովակիմյան,Վանիկ Մկրտչյան, Կարեն Մարտիրոսյան, Մարիետա Դովլաթբեկյան, Հրայր Եղիազարյան, մարտի 4-ի՝ Դավիթ Հակոբյան, Էվելինա Շահիրյան, Գրիգոր Գաբրիելյան, Սամվել Բաղինյան, Կարեն Մարտիրոսյան, Մարիետա Դովլաթբեկյան, Հրայր Եղիազարյան:

Լրահոս
Լուսին Աթաբեկյան. Լռությունը՝ արատավոր շրջանի սկիզբ Ներսես Աթաբեկյան․ Ոտքը «Ղազարոսի հարությունը». պատկեր և խորհուրդ Ծաղկազարդի տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Պատերազմ և սպանություն Ինչու Ռյազանովը մերժեց Գուրչենկոյին եւ Անդրեյ Միրոնովին 81 տարեկանում մահացել է «Ain't No Sunshine» հիթի հեղինակ և սոուլի աստղ Բիլ Ուիզերսը Որո՞նք են աշխարհի ամենազարմանահրաշ վայրերը Փոքր դերերի մեծ վարպետը. Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի գաղտնիքը մնացել է դեռ չբացահայտված Արարատ Մկրտումյան․ Ես հասկացա․․․ Վրեժ Սարուխանյան. Խանե Սարգիսը Վրաստանում մահացել է երկրի գլխավոր տաճարի ճարտարապետը «Քայլ առ քայլ». Գրականության և արվեստի թանգարանը հետաքրքիր մրցույթ է իրականացնում առցանց հարթակում Անիրավ դատավորի առակը՝ հավատքով սպասելու օրինակ Դանիել Վարուժան. Օրհնութիւն Պետրոս Դուրյան. Ի դիմավորություն Ամեն․ Հայրիկին Կյանքիս էջերից «Քրիստոսը Գեթսեմանի այգում» դրվագը պատկերների համակարգում Օպերային թատրոնն առցանց կներկայացնի Մոցարտի «Կախարդական սրինգը» Հայաստանի պատմության թանգարանը՝ ԱՊՀ լավագույն 10 թանգարանների ցանկում «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…» Թո­՛ւյլ տվեք այդ մա­նուկ­նե­րին և մի՛ ար­գե­լեք, որ նրանք Ինձ մոտ գան, ո­րով­հետև Երկն­քի ար­քա­յութ­յու­նը այդ­պի­սի­նե­րինն է Դեպի հաղթանակ՝ զինված հավատով Ալիսա Կիրակոսյան. Եվ Աստված ... Նոնա Պողոսյան․ Մեկուսացում-Պանդեմիա Բրուքների «Ռեքվիեմ»-ը՝ Ապրիլյանի հերոսների հիշատակին Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն (նկարներ) Էդիկ Ղաբուզյանը՝ կորոնավիրուսի, միջազգային մրցույթի մասնակցող ուսանողների եւ չաջակցվող «Գրանշանի» մասին Բանսարկուն խոչընդոտում է մարդու աղոթքին Մարդն ընդամենը խաղազինվո՞ր է Ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է Կորոնավիրուսից մահացել է կոմպոզիտոր Ադամ Շլեզինգերը Չինաստանի հսկայական թանգարանը Երջանիկ կարանտին՝ ֆրանսիացիները չեն հանձնվում «Grand Canyon»-ը կորոնավիրուսի պատճառով փակվել է. gazeta.ru Արարատ Մկրտումյան. Չէ, ինչու հարբած Աշոտ Ավդալյան. Եվ երգն էր ծաղիկ Հրաչյա Սարուխան. Մելամաղձոտ քաղաք Իմ Հայաստան Կանադայում նկարահանել են առաջին ֆիլմը կորոնավիրուսի մասին
website by Sargssyan