USD
EUR
RUB

Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

 

Այսօր հանճարեղ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է: Մեծ վարպետի 140-ամյակին նվիրված միջոցառումներ նախատեսված են այսօր, վաղը, նաև տարվա ընթացքում:

Այսօր Ավետիք Իսահակյանի գրադարանում կկայանա Մարտիրոս Սարյանի ծննդյան 140-ամյակին նվիրված «Հուշեր Մարտիրոս Սարյանի մասին» գրքի շնորհանդեսը, իսկ վաղը նկարչի տուն-թանգարանում արվեստասեր հանրությանը կներկայացվի Սարյանի՝ 1910 թվականին ստեղծած «Կոստանդնուպոլսի շները» վերանորոգված կտավը: Մարտի 20-ին կներկայացվեն Մարտիրոս Սարյանի՝ «Ալմաստ» օպերայի համար արված էսքիզները։

Մ. Սարյանը ծնվել է 1880 թվականին Ռուսաստանում, Դոն գետի ափին գտնվող հայկական Նոր Նախիջևան քաղաքում: Սարյանի նախնիները այստեղ էին վերաբնակվել միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիից: Գաղթի հետևանքով անեցի հայերի մի մասը բնակություն էր հաստատել Ղրիմում: 18 - րդ դարի վերջին Եկատերինա Երկրորդ իշխանուհու հրամանով նրանք վերաբնակվել էին Ռուսաստանի մերձազովյան տափաստաններում:

1895 թվականին Սարյանն ավարտել է Նոր Նախիջևանի քաղաքային հայ-ռուսական հանրակրթական ուսումնարանը: Արդեն դպրոցական տարիներին նրա նկարչական հաջողությունները խրախուսվել էին գովասանագրերով: Դպրոցն ավարտելուց հետո Սարյանն աշխատանքի է ընդունվում փոստային գրասենյակ: Այստեղ ազատ ժամերին նա ամսագրերից պատկերներ էր վերանկարում և գրասենյակ եկող հետաքրքիր մարդկանց ճեպանկարներ էր անում: Սարյանի ավագ եղբայր Հովհաննեսը, քաջալերելով Մարտիրոսի հետաքրքրությունը, նրան ծանոթացնում է իր բարեկամ նկարիչ, Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտ Ա. Արծաթբանյանի հետ: Գնահատելով պատանու բնատուր օժտվածությունը՝ Արծաթբանյանը Մարտիրոսին պատրաստում է ընդունելության քննությունների:

1897 թվականին Մարտիրոս Սարյանը դառնում է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ուսանող: 1901–1903 թվականների ճամփորդությունները դեպի Կովկաս Սարյանի համար դարձան իսկական հայտնություն: 1902 թվականի ամռանը նկարիչը եղավ Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անիում: Մերձավոր Արևելքի երկրներ` Թուրքիա (1910թ.), Պարսկաստան (1913թ.), Եգիպտոս (1911թ.) ուղևորությունների ողջ ընթացքում նկարչին առաջնորդել է արևելյան աշխարհի և ինքն իրեն, որպես այդ աշխարհի մի մասնիկը, ըմբռնելու ձգտումը:

1911 թվականին Եգիպտոս (Կահիրե, Գիզա, Մեմֆիս, Լուքսոր) կատարած ուղևորությունը հարստացրել է Սարյանի արվեստը նոր աշխատանքներով, որոնք դարձան նրա ինքնատիպ ոճի վառ արտահայտումները:

1911 թվականի աշնանը Հռոմի ժամանակակից արվեստի միջազգային գեղարվեստական ցուցահանդեսում ներկայացված Սարյանի նոր աշխատանքները մեծ հետաքրքրքություն առաջացրին գեղարվեստի աշխարհում: Սակայն նկարչի ստեղծագործության հետագա զարգացումը ընդհատվել է հայ ժողովրդի ողբերգական իրադարձություններով:

Նկարիչը երկար ժամանակ չէր կարողանում աշխատել: Բայց առաջինը, ինչ ստեղծել է ծանր ապրումներից հետո, դա կարմիր ծաղիկների մեծ փունջ պատկերող նկար էր:

1918-1919 թվականներին Սարյանը ընտանիքով ապրում է Նոր Նախիջևանում: Նկարիչը դառնում է Ռոստովի հայկական գավառագիտական թանգարանի հիմնադիրն ու առաջին տնօրենը:
այաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ա. Մյասնիկյանի հրավերով 1921 թ. Սարյանն ընտանիքով տեղափոխվում է Երևան` մշտական բնակության: Այստեղ նա հիմնում է հնագիտության, ազգագրության, կերպարվեստի պետական թանգարան, մասնակցում է Երևանի գեղարվեստի ուսումնարանի և կերպարվեստի աշխատողների ընկերության կազմակերպմանը: 1922 թվականին Սարյանի էսքիզներով ստեղծվում են Սովետական Հայաստանի զինանշանն ու դրոշը:
Իր արվեստում Սարյանն այս շրջանում ձգտում է պատկերել Հայաստանն իր շոշափելի գոյությամբ Նկարիչը ուղևորություններ է կատարում Հայաստանի տարբեր շրջաններ, ստեղծում իր աշխատանքները բնության գրկում: Այդ տարիներին Իտալիայում ապրող հայ մեծն անաստեղծ Ավետիք Իսահակյանը, որը հետագայում դառնում է Սարյանի մտերիմ ընկերը, «Հայրենիք» թերթում (Փարիզ, 5 օգոստոսի, 1924թ.) տպագրում է մի հոդված, որտեղ նկարչի արվեստը գնահատում է, որպես հայ մշակույթի զարգացման համար պատմական խոշոր նշանակության երևույթ: 1925 թ. Մարտիրոս Սարյանին շնորհվում է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչում:

1950-60ական թվականներին Սարյանը նկարում է նաև այլ ժամանակակիցների, ոչ այնքան խոշոր, բայց մտածող և իրենց ժամանակի ողջ դրամատիզմը ապրող մտավորականների:

1966 թվականին Մ. Սարյանը ստանում է Հայաստանի ԽՍՀ Պետական մրցանակ: Լույս է տեսնում նկարչի «Գրառումներ իմ կյանքից» հուշերի գիրքը (սկզբից հայերեն, ավելի ուշ հրատարակվեց 4 լեզվով): 1967 թվականի նոյեմբերի 26-ին Երևանում բացվում է Մարտիրոս Սարյանի տուն–թանգարանը: Անհատական ցուցահանդեսներ է ունենուման Ռումինիայում, Չեխոսլովակիայում, Հունգարիայում, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում:

Մարտիրոս Սարյանը վախճանվել է 92 տարեկան հասակում, 1972 թվականի մայիսի 5-ին:

«Լրագրողը՝ Սարյանին.

- Ե՞րբ և ինչո՞վ է կյանքն ամենից շատ զարմացրել ձեզ: Ի՞նչ հրաշքի հետ եք ականատես եղել:

- Նման հրաշքներ տեսել եմ այնքան, որքան անգամ հանդիպել եմ բարի մարդկանց, բարությանը: Այդ հանդիպումները ինձ միշտ լուսավորել են: Մարդկային ամենակարևոր արժանիքը բարությունն է: Բարին լույսն է...

1969» (Martiros Sarian House-Museum / Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան ֆեյսբուքյան էջ)

Լուսանկարները՝ Martiros Sarian House-Museum / Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան ֆեյսբուքյան էջից:

Աղբյուր՝ Panorama.am

Լրահոս
Լուսին Աթաբեկյան. Լռությունը՝ արատավոր շրջանի սկիզբ Ներսես Աթաբեկյան․ Ոտքը «Ղազարոսի հարությունը». պատկեր և խորհուրդ Ծաղկազարդի տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Պատերազմ և սպանություն Ինչու Ռյազանովը մերժեց Գուրչենկոյին եւ Անդրեյ Միրոնովին 81 տարեկանում մահացել է «Ain't No Sunshine» հիթի հեղինակ և սոուլի աստղ Բիլ Ուիզերսը Որո՞նք են աշխարհի ամենազարմանահրաշ վայրերը Փոքր դերերի մեծ վարպետը. Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի գաղտնիքը մնացել է դեռ չբացահայտված Արարատ Մկրտումյան․ Ես հասկացա․․․ Վրեժ Սարուխանյան. Խանե Սարգիսը Վրաստանում մահացել է երկրի գլխավոր տաճարի ճարտարապետը «Քայլ առ քայլ». Գրականության և արվեստի թանգարանը հետաքրքիր մրցույթ է իրականացնում առցանց հարթակում Անիրավ դատավորի առակը՝ հավատքով սպասելու օրինակ Դանիել Վարուժան. Օրհնութիւն Պետրոս Դուրյան. Ի դիմավորություն Ամեն․ Հայրիկին Կյանքիս էջերից «Քրիստոսը Գեթսեմանի այգում» դրվագը պատկերների համակարգում Օպերային թատրոնն առցանց կներկայացնի Մոցարտի «Կախարդական սրինգը» Հայաստանի պատմության թանգարանը՝ ԱՊՀ լավագույն 10 թանգարանների ցանկում «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…» Թո­՛ւյլ տվեք այդ մա­նուկ­նե­րին և մի՛ ար­գե­լեք, որ նրանք Ինձ մոտ գան, ո­րով­հետև Երկն­քի ար­քա­յութ­յու­նը այդ­պի­սի­նե­րինն է Դեպի հաղթանակ՝ զինված հավատով Ալիսա Կիրակոսյան. Եվ Աստված ... Նոնա Պողոսյան․ Մեկուսացում-Պանդեմիա Բրուքների «Ռեքվիեմ»-ը՝ Ապրիլյանի հերոսների հիշատակին Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն (նկարներ) Էդիկ Ղաբուզյանը՝ կորոնավիրուսի, միջազգային մրցույթի մասնակցող ուսանողների եւ չաջակցվող «Գրանշանի» մասին Բանսարկուն խոչընդոտում է մարդու աղոթքին Մարդն ընդամենը խաղազինվո՞ր է Ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է Կորոնավիրուսից մահացել է կոմպոզիտոր Ադամ Շլեզինգերը Չինաստանի հսկայական թանգարանը Երջանիկ կարանտին՝ ֆրանսիացիները չեն հանձնվում «Grand Canyon»-ը կորոնավիրուսի պատճառով փակվել է. gazeta.ru Արարատ Մկրտումյան. Չէ, ինչու հարբած Աշոտ Ավդալյան. Եվ երգն էր ծաղիկ Հրաչյա Սարուխան. Մելամաղձոտ քաղաք Իմ Հայաստան Կանադայում նկարահանել են առաջին ֆիլմը կորոնավիրուսի մասին
website by Sargssyan