USD
EUR
RUB

«Ավետարանաբարբառք մասունքները»՝ Երեւանում

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Aravot.am։ Ինքնատիպ մանրանկարչական աշխատանքներ են ներկայացվում Երեւանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: Մանրանկարների հեղինակը թբիլիսահայ նկարչուհի Գոհար Հակոբյանն է, որը Վրաստանում կայացած մի քանի ցուցադրություններից հետո, ինչպես ինքն արտահայտվեց՝ «համարձակվել է ներկայանալ» մայր հայրենիքում։

Այս գործում իրեն աջակցել են շատերը՝ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, Վիրահայոց թեմը՝ նախկին եւ ներկա առաջնորդներով, «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը եւ, իհարկե, հյուրընկալ ժողովրդական ստեղծագործության կենտրոնը եւ նրա տնօրեն Հովիկ Հովեյանը։ Ներկայացված ավելի քան 40 աշխատանքների թեմատիկ բանալին Ավետարանն է՝ իր խորին խորհուրդներով։ Դրանցից ամեն մեկը մի ինքնատիպ նկար է իր բովանդակությամբ. «Մկրտություն», «Ավետում», «Ավետարանիչներ», «Քրիստոսի գայթակղությունը», «Սուրբ Ծնունդ», «Խաչելիություն», «Յուղաբեր կանայք», «Հոգեգալուստ», «Հաբարձում» եւ այսպես շարունակ: Նկարչուհու աշխատանքների երեւանյան ցուցադրությունը ողջունեցին Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ, այժմ՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Մայր աթոռի եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի ղեկավար Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանը, գրող Վալերի Պարանյանը, Հայաստանի վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Սամվել Մկրտչյանը, տնօրենի տեղակալ Կարինե Միրզոյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը եւ ուրիշներ։

Մասնավորապես, Սերգո Երիցյանն ասաց, որ արտահայտած կլինի բոլորիս կարծիքը, եթե ասեմ՝ թեկուզեւ այսպես մեր սփյուռքի արվեստագետներին պետք է հնարավորություն տալ ներկայանալ մայր հայրենիքում, իրենց արվեստին հաղորդակից դարձնել հայրենակիցներին։

«Ես հեռու-հեռվից գիտեի Գոհարի արվեստը, բայց նա իր արվեստով այսօր շատերիս համար հայտնագործություն դարձավ,- ասում է Սերգո Երիցյանը, այնուհետեւ ավելացնում,- նման ցուցադրությունները վկայում են, որ ազգապահպանության հրաշալի կղզյակներ ունենք մեր հեռավոր ու մոտիկ սփյուռքում եւ նրանց ունեցած նման արժեքները պետք է հանրայնացնել եւ ավելի շատ հայերի ներկայացնել։ Իսկ, օրինակ, նկարիչներին պետք է օգնել, տեր կանգնել՝ թեկուզեւ նման ցուցահանդեսներ կազմակերպելով։ Այստեղ պետք է մեկտեղվեն բոլոր ուժերը՝ Հայ առաքելական եկեղեցուց մինչեւ պետություն ու հասարակական կազմակերպություններ։ Այս կերպ բազմաթիվ հայտնագործություններ կարող ենք ունենալ, ինչպես այսօր Գոհար Հակոբյանի դեպքում»։ Իր ելույթում նկարչուհին ասաց, որ սրտի թրթիռով է սպասել այս ցուցադրությանը մայր հայրենիքում, որովհետեւ ցանկացել է հանդիպել հայաստանցի արվեստասերին եւ արվեստի լեզվով այսպես պատմել հայ ազգի ամուր ինքնության ու մեր քրիստոնեական հավատի հզոր ուժի անհրաժեշտության մասին։ Գոհարը մեկ անգամ չէ, որ վրձին վերցնելուց առաջ ճամփորդել է Արցախում ու Հայաստանում, փորփրել պատմության հայտնի եւ անհայտ էջերը, անցել մեր ազգի մեծերի ոտնահետքերով, համոզվել, որ հանուն ազգային ինքնության գոյապայքարը ամեն օր ու ամեն ժամ պետք է լինի՝ ամեն հնարավոր միջոցով՝ նաեւ վրձնահարվածներով։ «Գոհարը վիրահայ համայնքի ակտիվ անդամներից է եւ նրա ողջ մտքերը իրենց արտահայտությունն են գտել նրա մանրանկարչական աշխատանքներում,- ասում է Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը,- ամեն մի աշխատանք իր խորին խորհուրդը ունի ու հոգեւոր ոգին: Որը ասես, որը թողնես՝ «Սուրբ Ներսես Շնորհալի…», «Սուրբ Քրիստոփոր», «Սուրբ Գրիգոր Նարեկացի», «Ավետում եւ մոգերի երկրպագությունը», «Խաչից իջեցում»: Դրանցում մեր հոգեւոր արմատներն են եւ ազգային լինելությունը: Հայաստանյան այս ցուցադրությունը կանչող է, իր խորհին խորհուրդն ունի»:

Ցուցահանդեսի բացումը, արվեստասերների շփումը նկարչուհու հետ վերածվեց հայրենասիրության դասի եւ պատահական չէր Հայաստանի ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանի առաջարկությունը. «Ժամանակն է, որ Գոհարը իր ասելիքը ոչ միայն թղթին, այլեւ մեծածավալ կտավին հանձնի»։

Կարինե ՏԻՏԱՆՅԱՆ

Լրահոս
Պարույր Սևակ. Բարի լույս Մահացել է օպերային երգչուհի Գայանե Գրիգորյանը Պետրոս Դուրյան. Իմ հանգիստը Խոնարհություն Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա Նոր նախագիծ. Վանաձորի դրամատիկական թատրոնն ու «Ֆորտունան» Apple-ը հիմնադրամ կստեղծի անկախ արտիստներին օգնելու համար Արայիկ Մանուկյանը՝ առցանց մուլտֆիլմերի ու քննարկումների մասին Տեղի է ունեցել հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակին նվիրված համերգ Աշոտ Ավդալյան. Մարմին առ, օր... Դանիել Վարուժան. Ամբարներ Ավագ Հինգշաբթի դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը Ռուսական թատրոնն առցանց ցուցադրում է խաղացանկից դուրս եկած լավագույն ներկայացումները Նայի՛ր քեզ Նվիրատվություններ ի զորակցություն հայրենիքի Դեռ կգա այս ծանր շրջանը հետահայաց արժեւորելու ժամանակը Սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի առցանց ցուցադրությանը Հայկական դուդուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է 2008 թվականին․ ԿԳՄՍՆ Անդրեա Բոչելլին առցանց համերգ կտա Զատկի օրը Սովորենք գնահատել ու արժևորել մեր ունեցածը Վիլյամ Սարոյան․ Ընկերների մեղքով Ավագ Երեքշաբթի Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի շնորհավորական խոսքն Ավետման տոնի առթիվ Էրեբունուց հայտնաբերված նվիրատվական թիթեղը Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց և օրիորդաց Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով Ռուսական արվեստի թանգարանը միացել է աշխահի խոշոր թանգարանների շարժմանը «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…» Խզմալյան. Մենք պատրաստում ենք անհատ, տարեց, անժառանգ արվեստագետների ցանկը «Համլետ», «Վենետիկի վաճառականը». շեքսպիրյան լավագույն ներկայացումները` առցանց հարթակում Ճա­նա­չեք գոր­ծե­րի պտուղ­նե­րից Արարատ Մկրտումյան. Սերունդ Դանիել Վարուժան․ Վերադարձ Մաթևոսյան կենտրոնի վերաբերյալ 2019 սեպտեմբերի 18-ի Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը չի կատարվել․ Դավիթ Մաթևոսյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունն Ավագ շաբաթվա վերաբերյալ Աստվածածին սուրբ կույս Մարիամի ավետյաց տոն Տասը երկրի թումանյանասեր մանուկներ կներկայացնեն «Սուտասանը» հեքիաթը Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական համերգը»՝ այսօր Լուսին Աթաբեկյան. Լռությունը՝ արատավոր շրջանի սկիզբ Ներսես Աթաբեկյան․ Ոտքը «Ղազարոսի հարությունը». պատկեր և խորհուրդ
website by Sargssyan