Լուվրը կսահմանափակի այցելությունները

Լուվրը կսահմանափակի այցելությունները

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, Panorama.am: Աշխարհի ամենաշատ այցելու ունեցող թանգարանը՝ փարիզյան Լուվրը, որոշել է սահմանափակել այցելուների քանակը տարածված կրոնավիրուսի պատճառով:

«Որպեսզի դանդաղեցնենք COVID-19-ի տարածումը, Լուվրը ձգտում է սահմանափակել այցելուների քանակը: Միայն այցելուները, որոնք ունեն էլեկտրոնային տոմսեր, և այն մարդիկ, որոնք անվճար մուտքի թույլտվություն ունեն, կարող են այցելել թանգարան: Շնորհակալության հասկանալու համար»,- Ռիա նովոստիի հաղորեդմամբ՝ նշված է Լուվրի թվիթերյան էջոմ:

Վերջին տվյալներով, Ֆրանսիայում 1126 մարդ վարակված է կորոնավիրուսով, 19 մարդ մահացել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում