Վահան Տերյան․ Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում

Վահան Տերյան․ Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում

***
Երբ վարդ ամպերի հրդեհն է դողում,
Իրիկնաժամին նստում եմ մենակ
Կանաչ առվի մոտ, ուռիների տակ,
Ու հոգնած սիրտըս էլ չի դժգոհում:

Անցած օրերի հուշերն եմ թերթում
Եվ խաղաղ սրտով անխռով – մենակ
Քնքուշ երգերից հյուսում եմ մանյակ,
Որ պճնեմ սիրով պատկերըդ տրտում:

Եվ իմ մութ կյանքի սևերում դժկամ՝
Ես գիտեմ, պիտի ժպտաս, լուսավոր,
Պիտի ողջունես ուղիս հեռավոր.
– Սրբազա՜ն երազ, կարոտալի՜ ժամ…

Հետևեք մեզ նաև Telegram-ում