Ֆրանսիական «Արտիստ»-ի ցուցադրությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ

Ֆրանսիական «Արտիստ»-ի ցուցադրությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Panorama.am: Օսկարակիր կոմպոզիտոր Լյուդովիկ Բուրսը և աշխարհահռչակ հոլանդացի դիրիժոր Էռնստ վան Թիլը Երևան են բերում «Արտիստը» ֆիլմի ցուցարությունը՝ սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։

Նվագախմբից հայտնում են, որ ապրիլի 6-ին հանդիսատեսին կներկայացվի ֆիլմ․ ամերիկյան կինոմատոգրաֆիայի մշակույթի և գիտության ակադեմիայի հաղթող, «Օսկար»-ի 5 անվանակարգերում հաղթած` «Լավագույն երաժշտություն», «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն տղամարդու դեր», «Լավագույն հագուստի ձևավորում»։

Ֆիլմին անդրադարձել են նաև «Կանն» փառատոնի ժյուրիի անդամները, այն արժանացել է BAFTA-ի 7 մրցանակի և 3 «Ոսկե գլոբուս» արձանիկի։ Միջոցառումը լավ առիթ է ծանոթանալու երաժշտության և դասական կինոմատոգրաֆիայի կախարդական աշխարհին։ Ֆիլմի երաժշտության հեղինակ և կատարող, օսկարակիր Լյուդովիկ Բուրսը անձամբ կկատարի դաշնամուրի բոլոր սոլո հատվածները՝ հոլանդացի դիրիժոր Էռնստ վան Թիլի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ։

Կինոհամերգը մեծ հաջողություն է գրանցել Լոնդոնի Royal Albert Hall-ում, Սիդնեյի «Sydney Opera House»-ում, Փարիզի Philharmonie De Paris-ում, Բորդոյի Opéra National de Bordeaux-ում, Բրյուսելի Opéra National de Bordeaux-ում և այլ քաղաքներում։

Միջոցառումը իրականացվելու է ոչ առևտրային կազմակերպությունների Sure հարթակի և Mastercard ընկերության մեծ աջակցությամբ։ Միջոցառման գործընկերն է նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, որն ընդգրկել է ֆիլմը Ֆրանկոֆոնիայի օրերի ծրագրում։

«Արտիստը» կինոհամերգի տոմսերը կարող եք ձեռք բերել lastick.am կայքում։

«Արտիստը» ֆիլմի մասին

XX-րդ դարի կեսին կինոքննադատները պնդում էին, որ համր կինոյում դերասանական խաղի հստակությունը, նրբությունը և զսպվածությունը դառնում է անհասանելի նշաձող ձայնային ֆիլմերի դերասանների համար։ 2011 թվականին ռեժիսոր Միշել Խազանավիչուսը ապացուցեց, որ այդ պնդումը մինչև այժմ ճիշտ է։

«Արտիստը» ֆիլմը` ֆրանսիական կինեմատոգրաֆիայի զարմանահրաշ ֆենոմենը, Միշել Խազանավիչուսի ստեղծագործությունն է, որը գրավել է ամբողջ աշխարհում քննադատների և հանդիսատեսի սիրտը։

«Արտիստը» հաղթող է դարձել Ամերիկյան ակադեմիայի կինեմատոգրաֆիայում` ստանալով «Օսկար» 5 անվանակարգերում. «Լավագույն երաժշտություն», «Լավագույն կինոնկար», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն տղամարդ դերասան», «Լավագույն հագուստի դիզայն»։ Ընտրվել է Կաննի փառատոնի ժյուրիի անդամների կողմից, արժանացել է «BAFTA» 7 մրցանակի և «Ոսկե գլոբուս» 3 արձանիկի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում