Բեռլինում ավանդական մշակութային միջոցառումները չեղյալ են հայտարարվել

Բեռլինում ավանդական մշակութային միջոցառումները չեղյալ են հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Panorama.am։ Բեռլինում մի շարք ավանդական մշակութային իրադարձություններ չեղյալ են հայտարարվել մինչև ապրիլի 9-ը։ Պատճառը կորոնավիրուսային վարակի տարածումն է: Այս մասին գրում է gazeta.ru-ն։

Նշվում է, որ այս տարի Գերմանիայի մայրաքաղաքում չեղարկվեցին «Մարտի երաժշտություն» երաժշտական փառատոնը, միջազգային պարի փառատոնը, ինչպես նաև Մարտին Գրոպիուս Բաուի թանգարանում անցկացվելիք մի շարք ցուցադրություններ:

Միջոցառումների համար գնված տոմսերի գումարները խոստանում են վերադարձնել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բեռլինի իշխանությունները չեղյալ են հայտարարել բոլոր խոշոր մշակութային իրադարձությունները մինչև ապրիլի 19-ը ՝ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում